Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջան և Հայաստան. արդյո՞ք կլինի հանգուցալուծում 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ կետեր չի նշել, սակայն ասել է, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի  17 հոդվածներից 13-ն ամբողջությամբ, 3-ը մասնակի համաձայնեցվել են։ Նա նույնիսկ մի հնարքի է դիմել առաջարկելով Ադրբեջանին ստորագրել համաձայնագիրն առանց չհամաձայնեցված կետերի, դիվանագիտական հարաբերություններ հաստատել և այդ ընթացքում որոշել չհամաձայնեցվածների հարցերը։

Այսինք նա հայտարարել է խաղաղության նախագիծը ստորագրելու պատրաստակամության մասին նույնիսկ այն դեպքում, երբ այն պատրաստ էր 70 տոկոսով, ինչը բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել, քանի որ այդ դեպքում հարց է առաջանում. դա ի՞նչ թուղթ է, որը չի լուծում հիմնական խնդիրները, գրում է trtrussian.com-ը։

Բաքուն իր հերթին չի շտապում վերջնական տեսքի բերել փաստաթուղթը, քանի դեռ չեն քննարկվել սկզբունքորեն կարևոր կետերը։ Եվ կան բազմաթիվ վիճելի թեմաներ՝ անկլավները, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը,  սահմանազատումը և նույնիսկ Հայաստանի Սահմանադրությունը: Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարևան երկրից պահանջում է փոփոխություններ կատարել Հիմնական օրենքում։ Խնդիրը, նրա կարծիքով, թաքնված է մեկ այլ փաստաթղթում՝ Հայաստանի անկախության հռչակման մեջ։ Այն ընդունվել է 1990 թվականի ամռանը և հղում է պարունակում «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» բանաձևին։ Հայաստանի Սահմանադրության նախաբանում կա հղում այդ հռչակագրին, որը Բաքվի կարծիքով իրավական պահանջատիրություն է իր պետության տարածքի նկատմամբ։ 

Երևանը կարծես թե համաձայն է փոխել Սահմանադրությունը, սակայն դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք այդ փոփոխությունները կոնկրետ կազդեն այդ հարցի վրա, բացի դա հանրաքվե կարող է տեղի ունենալ 2027 թվականին։

«Ղարաբաղը Հայաստանի Սահմանադրության մեջ անգամ մեկ անգամ նշված չէ, ուստի այն այնտեղից բացառելու համար նախ պետք է այն ներառել այնտեղ»,- trtrussian.com-ի հետ զրույցում ասում է հայ քաղաքագետ Արթուր Ավակովը։

Միևնույն ժամանակ, Երևանը հավակնություններ ունի Ադրբեջանի Սահմանադրության նկատմամբ, որը հղում ունի 1918 թվականի Անկախության հռչակագրին, շարունակել է զրուցակիցը, լավ կլիներ, որ Բաքուն վերաշարադրեր իր սահմանադրությունը, որպեսզի բացառվեր որևէ չար մտադրություն, և դա կարող է մեծապես նպաստել բանակցային գործընթացին։
Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն trtrussian.com-ի հետ զրույցում նման պնդումներն անհիմն է համարել:

«Փաշինյանը չի պատրաստվում կատարել Բաքվի հիմնական պահանջը։ Ավելին, նա ասում է, որ իբր Ադրբեջանի Սահմանադրությունը որոշակի ակնարկներ է պարունակում Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։ Եթե թեմային այդպես մոտենանք, ապա հավանաբար դժվար կլինի ենթադրել, որ այս խաղաղության պայմանագիրը կստորագրվի մոտ ապագայում»,- ասել է նա։

Երկրների միջև վեճի մյուս առարկան ղարաբաղյան հակամարտությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի կարգավիճակն է։ Կողմերի միջև ընթացիկ բանակցություններն ընթանում են առանց միջնորդների մասնակցության։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է այդ ձևաչափի վերացման անհրաժեշտության մասին։

«Մինսկի խումբը հակամարտության օրակարգի մի մասն է: Քանի որ վեճն ըստ էության լուծվել է ռազմաքաղաքական մեթոդներով, ո՞րն է լինելու նրա դերը»,- հարց է հնչեցրել Վելիզադեն:

Երևանում կտրականապես հրաժարվում են այդ ձևաչափի լուծարումից, քանի դեռ չի ստորագրվել խաղաղության պայմանագիրը։ Հնարավոր վախերը ներառում են ամբողջովին մեկուսացված և առանց զենքի մնալու վտանգները: Եվ թեև Մինսկի խումբը չկարողացավ արդյունավետ հարթակի համբավ ձեռք բերել Հայաստանի ղեկավարության աչքում, այն, այնուամենայնիվ, ավելի լավ է, քան ոչինչ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապում է հաշտության պայմանագիր կնքել, քանի որ պետք է գոնե ինչ-որ բան առաջարկի բնակչությանը։ Ապրիլին նրա վարկանիշն ընկել է պատմական նվազագույնի` 8 %-ի։ Բնակչությանը որևէ առաջընթաց ցույց տալու համար նա նույնիսկ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին հրավիրել է սահմանին հանդիպելու և անձամբ քննարկելու վիճելի հարցերը։ Եթե Ալիևը համաձայնի, ապա հնարավոր է հանդիպում: Այլ հարց է այն, թե արդյո՞ք նրանք կարող են ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել։ Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը պնդում է, որ գրեթե ամեն ինչ պատրաստ է, նա կոնկրետություն չի հայտնում։ 

«Ես կասկածում եմ հայկական կողմի խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամությանը, - կարծում  է քաղաքագետ Իլգար Վելիզադեն,- Փաշինյանն առաջարկում է այն ստորագրել խիստ կտրված ձևով՝ ըստ էության թողնելով չլուծված բոլոր խնդրահարույց կետերը»։

Քաղաքագետը Հայաստանի ղեկավարության ոչ հետևողական պահվածքն է նշել նաև այլ հարցերում: Օրինակ՝ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը երբեք չի պարտավորվել բացել Զանգեզուրի միջանցքը, բայց միևնույն ժամանակ, նրա ստորագրությունն է դրված 2020 թվականի եռակողմ համաձայնագրի վրա, որտեղ խոսվում է Բաքվի և նրա էքսկլավի միջև անխոչընդոտ հաղորդակցության երաշխիքների մասին։ Վելիզադեի խոսքով նման պայմաններում բավականին դժվար է բանակցել որևէ մեկի հետ։

Դրական կողմերից է առաջընթացը սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցերում, մասնավորապես, հավանության է արժանի սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը, նշել է քաղաքագետը:

«Միևնույն ժամանակ, սահմանների անվտանգության հետ կապված բազմաթիվ հարցեր դեռևս մնում են։ Եվ որպես դրանցից մեկը հարց. ի՞նչ է անում եվրոպական դիտորդական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Թվում է, թե վերջնական որոշման հասնելը դեռ շատ է հեռու»,- ասել է նա։

Իսկապես, Երևանի և Բաքվի միջև առանցքային հարցերի շուրջ դեռևս քիչ հստակություն կա: Ու թեև երկու երկրների ղեկավարներն էլ գիտակցում են խաղաղության գործընթացի կարևորությունը, բայց նրանք այլ կերպ են հասկանում դրա պայմանները։

«Խաղաղության համար բանակցությունները ենթադրում են փոխզիջումների որոնում, - կարծում է Ավակովը,- միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ Բաքուն ձգտում է իր հարևանին կապիտուլյացիայի ենթարկել։ Ձգձգվող հակամարտության համատեքստում դա զարմանալի չէ, սակայն խաղաղության պայմանագիրը նպատակ ունի լուծել հարցերը, այլ ոչ թե կողմերից մեկին լրացուցիչ հաղթաթուղթ տալ։ Ցավոք սրտի, դեռ չկա բարի կամք խաղաղության հասնելու համար»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է անցած փետրվարին ՆԱՏՕ-ի դասընթացներում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը․ պատմության այս օրը (23 նոյեմբեր)Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»Արարատում 1-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել էԱրփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ «Կորյունի տնկած այգին է ինձ ապրեցնում, ամեն ինչ անում եմ, որ նրա չարչարանքը չկորչի». եֆրեյտոր Կորյուն Սառիկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»Ռուբլու բարձր փոխարժեք սահմանվեցԻշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»Հայտնի է Մկրտիչ Ղազարյանի մահվան պատճառըՏնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»Մինչև -40 ցուրտ կգրանցվիՆոյեմբերի 25-ի հոսանքազրկման հասցեները«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը. «Փաստ»Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. «Հրապարակ» Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ
Ամենադիտված