Քաղաքագետը Հայաստանին Ռուսաստանից «հեռացնելու» գործընթացը շրջելի է համարել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀիմա Հայաստանի Հանրապետությունում կան ԱՄՆ-ի շահերին կողմնորոշված քաղաքական գործիչներ, միաժամանակ երկիրը մնում է որպես Մոսկվայի գլխավորած մի շարք կազմակերպությունների մաս։ Այդ մասին «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի եթերում ասել է Ռուսաստանի Քաղաքական գիտությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Վլադիմիր Շապովալովը, գրում է news.ru-ն։
«Ինչ-որ պահի հայ հասարակության մեջ առաջացավ բավականին ակտիվ քաղաքական հատված, որն ուղղված էր ոչ թե դեպի Մոսկվա, այլ դեպի Վաշինգտոն, ոչ թե Հայաստանի, այլ Միացյալ Նահանգների շահերն էր սպասարկում, և որոնք որոշեց որոշակի փոխանակման քայլ անել. մենք լքում ենք Ղարաբաղը և միևնույն ժամանակ ստանում ենք օգնություն և աջակցություն արևմտյան երկրներից, որոնք դառնում են մեր գործընկերները։ Ցավոք սրտի, այդ ճանապարհով գնում են ժամանակակից Հայաստանի այն քաղաքական էլիտաները, որոնք ձգտում են հնարավորինս հեռու մնալ Ռուսաստանից։ Բայց այդ գործընթացը դեռ շրջելի է, քանի որ Հայաստանը դեռևս մաս է կազմում այն քաղաքական և ռազմական կազմակերպություններին, որոնք ստեղծվել են հետխորհրդային տարածքում Ռուսաստանի գլխավորությամբ։ Ներկայիս, իհարկե, այդ քաղաքական էլիտաները շատ բան են անում մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունը խախտելու համար»,- ասել է քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանը դեմ էր արտահայտվել Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՌԴ իրավապահ մարմինների հետ հարաբերությունները դիտարկում է «գործընկերության և փոխադարձ հարգանքի ժանրում»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը