Գյումրիում 68 մլն դրամ կհատկացվի նոր տոնածառի համար․ մանրամասներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԳյումրին այս Ամանորին կունենա նոր տոնածառ։
Համայնքի ավագանին կողմ է քվեարկել նոր տոնածառի համար համայնքային բյուջեից գումար հատկացնելու նախագծին։
Ձեռք կբերվի արհեստական եղևնու ճյուղերից պատրաստված 25-30 մետր բարձրությամբ նոր տոնածառ։ Գումարի շրջանակներում եղևնին կունենա նաև նոր զարդարանքներ, ներառում է նաև տոնածառի մոնտաժման և ապամոնտաժման ծախսերը։
Ավագանին սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ կողմ է քվեարկել 68 մլն դրամ հատկացնելու որոշմանը։
Նույն նախագծով ևս 7 մլն դրամ էլ կհատկացվի համայնքին պատկանող հին զարդարանքների վերանորոգման համար: