Սևանի ջրասուզակները Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող Մատաղիսի ջրամբարում հայտնաբերեցին ջրահեղձ եղած 3-րդ զինվորի դին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 11-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի ջրասուզակները, ովքեր երեկ՝ մայիսի 10-ին, մեկնել էին Արցախի Հանրապետություն՝ իրենց գործընկերների հետ Մատաղիսի ջրամբարում ջրահեղձ եղած 3-րդ զինվորի դին գտնելու համար, քիչ առաջ հայտնաբերել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորի դին հայտնաբերվել է 11 մետր խորությունից, և Սևանի ջրասուզակներն Արցախի Հանրապետության իրենց գործընկերների հետ հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք, վտանգելով իրենց կյանքը, արեցին անհնարինը, քանի որ հստակ չգիտեին, թե որ հատվածում են ջրահեղձ եղել զինվորները։
Շարունակությունն՝ այստեղ.