Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ «Հրազդան ՋԷԿ»-ի մետաղաձուլարանի պայթյունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքի ձուլարանում պայթուն է տեղի ունեցել և կան տուժածներ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ. սեպտեմբերի 10-ին` ժամը 16:45-ի սահմաններում, «Հրազդան ՋԷԿ»-ի հարակից տարածքի մետաղաձուլարանում տեղի է ունեցել օդի տարայի պայթյուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով 6 անձ, ովքեր տվյալ օբյեկտը շահագործող ընկերության աշխատակիցներ են, տեղափոխվել են «բժշկական կենտրոն։ Հիշյալ անձանցից մեկը՝ Հրազդան քաղաքի 46–ամյա բնակիչը, գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի  հատկանիշներով  նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն։

Վերոնշյալ 6 անձինք ճանաչվել են տուժող։ Տուժողներից երկուսը հարցաքննվել են, իսկ մյուս երեք անձանց հետ անհրաժեշտ քննչական գործողություն հնարավոր չի եղել կատարել՝ առողջական վիճակի պատճառով։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ, դատապայթունատեխնոլոգիական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ պայթյունի պատճառները, տվյալ օբյեկտում անվտանգության ապահովման սահմանված պահանջների պահպանվածության վիճակը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ԱՄՆ-ում դադարեցնում են Դոնալդ Թրամփի դեմ դատական գործերի ընթացքը «Լոկոմոտիվը» հաղթանակ տոնեց․ Սևիկյանը և Թիկնիզյանը մասնակցեցին հանդիպմանը Հայաստանում նախատեսվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից սնդիկի ներմուծումը և արտահանումը Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն ավելացել է 150-ով․ «Սպուտնիկ Արմենիա» Հայտնի չէ, թե երբ է կայանալու Սնուփ Դոգի հետաձգված համերգը. Սնուփ Դոգը նշել է Երևանում նախատեսվող համերգի կարևորությունը Գեղարքունիքում պայմանագրային զինծառայողներ են վթարի ենթարկվելՌուսաստանը ձեռք է բերել մինչև 120 կմ հեռահարությամբ նոր ռումբեր Պրեմիերա. Սիլվա Հակոբյան և Վարդան Գալստյան-«Թել-թել» Մոսկվան պատրաստ է լսել Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար մանրաձուկ Ռուս մարմնամարզուհին հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սուր շնչառական վարակների քանի դեպք է արձանագրվել. ինչ պատկեր է նախորդ տարվա համեմատ Ձյուն կտեղաՌուսաստանի օդային տարածքում այս գիշեր 50 անօդաչու թռչող սարք է խոցվել. ՌԴ ՊՆ Այսօրվանից ձերբակալվածներին կտեղափոխեն հատուկ մեքենաներով Ալիևը հպարտանում է, որ uտիպել է Փաշինյանին իր հայտնի` «Արցախը Հայաստան է և վե´րջ» կարգախոսը փոխարինել «Ղարաբաղն Ադրբեջան է» ձևակերպումով. Աբրահամյան Կիրանցի գյուղատնտեսական հողերի հասանելիության հարցը մնում է չլուծված Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն հասել է 600-ի Եղեգնաձոր-Նորավանք ճանապարհին մեքենա է կողաշրջվել 2 զոհ, 4 վիրավոր․ Արտաշատում կատարված հանցագործությունը բացահայտվել է Ազգային ժողովում թեժ է լինելու. իշխանությունը պատրաստվում է արտահերթի Չորս տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը Լատվիայի հավաքականի հայտացուցակը՝ Հայաստանի և Հս․Մակեդոնիայի ընտրանիների հետ հանդիպումների համար Կփակվի՞ Սլավոնական համալսարանը2019-ի հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի զանգերն 1-ին անգամ ղողանջել են երեկ «Ո՞վ էր, ինչի՞ սպանեցին, ոչ մեկս չգիտենք․ 5 րոպեա տևել»․ մանրամասներ՝ 17-ամյա տղայից Ջրառատ գյուղում հրդեհից մարդ է այրվել ու մաhացել․ նոր մանրամասներՄԻՊ-ի ներկայացուցիչներն անվտանգության ոլորտի կառավարման թեմայով քննարկման են մասնակցել Նոյեմբերի 11-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը Չինաստանը թիկունք է ցույց տվել. Ռուսաստանում փակվել է ռուսների կողմից սիրված հեռուստատեսային ապրանքանիշեր արտադրող հսկայական գործարանըԵԱՏՄ երկրներում ամենաթանկ բենզինը Հայաստանում էՊետդումայում խոսել են Դոմոդեդովոյում բռնված  ուկրաինական զինված ուժերի հայաստանցի  վարձկանի մասինԹրամփի վարչակազմում Հայաստանի հետ աշխատող պաշտոնյա կլինիՈ՞վ է Նոր Խարբերդում ծեծկռտուքի հետևանքով մաhացած 17-ամյա տղան (լուսանկարներ)Ընդդիմությունը պատրաստվում է ֆորս-մաժորային սցենարների Պարտադրելով խաղաղություն. Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը զգուշացրել է ՀայաստանինՌԴ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 12 զոհ կաՀարցազրույց պատմաբանի հետ. Հայաստանում շարունակվում է «Նիկոլաշա-Նիդվորաշա» սերիալըԱմերիկյան ընտրությունների համաշխարհային ու տարածաշրջանային նշանակությունը․ «Փաստ»Կնքվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը (09 նոյեմբեր)Հայաստանում երկրաշարժ գրանցվեցԻնչո՞ւ Հայաստանը պետք է ձգտի դառնալ BRICS-ի անդամ․ «Փաստ»17-ամյա Դավիթ Տ․-ն մահացավԱՄՆ-ի ներկայությունը Հայաստանում ավելի պրագմատիկ և իրավիճակային կդառնա՞. «Փաստ»Ռուսական ռուբլին աճում էՋերմաստիճանը կրկին բարձրանում է. լավ լուր՝ եղանակից «Բան չմնաց, իննսուն օր, ինչ ուզում է լինի, տուն եմ գալու». Մաքսիմ Հովհաննիսյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Ճարտարի բարձունքում. «Փաստ»Հզոր երկրաշարժ՝ Թուրքիայում (տեսանյութ)
Ամենադիտված