Ռուսաստանը հարգում է ԲՐԻԿՍ-ի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու Ադրբեջանի ցանկությունը․ ՌԴ ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանը հարգում է BRICS-ի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու Ադրբեջանի ցանկություն։ Մոսկվան պատրաստ է Ադրբեջանին ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունն այդ հարցում։
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, ներկայումս ավելի քան 30 երկիր հետաքրքրված է ԲՐԻԿՍ-ի հետ համակարգային հարաբերությունների զարգացմամբ։
«Մենք հարգում ենք յուրաքանչյուր երկրի ինքնիշխան ցանկությունը և այս դեպքում հարգում ենք Ադրբեջանի ցանկությունը՝ ավելի սերտ հարաբերություններ հաստատել ԲՐԻԿՍ-ի հետ։
Որպես դաշնակից՝ Մոսկվան պատրաստ է Բաքվին ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունն այդ հարցում»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ հայտարարել էինք, որ Ադրբեջանը պաշտոնական հայտ է ներկայացրել ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար: