Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրանը չափազանց բացասաբար է ընկալում Հայաստանն իրենից կտրելու ցանկացած փորձ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

kommersant.ru-ն «Զանգեզուրի միջանցքում ոչ բոլորն են տեղավորվում. ինչո՞ւ է Իրանը վախենում Հայաստանի տարածքով տրանսպորտային երթուղի բացելուց» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերում «Զանգեզուրի միջանցքի» թեմայում ի հայտ է եկել իրանական գործոնը։ Իրանական լրատվամիջոցները, այդ թվում՝ «Թասնիմ» գործակալությունը, որը մոտ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, հաղորդել է, որ Թեհրանը, իբր, դժգոհ է այն փաստից, որ Ռուսաստանը ակտիվորեն աջակցում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը։ Գործակալությունը հայտնել է, որ Իրանը, որը նախկինում էլ դեմ էր այդ նախագծին, «դիվանագիտական քայլեր է ձեռնարկել ռուսական կողմին համապատասխան ուղերձ փոխանցելու համար»։ Բանն այն է, որ սեպտեմբերի 2-ին Իրանի ԱԳՆ-ն հանդիպման էր կանչել ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովին։

«Հանդիպման ընթացքում իրանցի պաշտոնյան կիսվել է Կովկասում ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ իրենց տեսակետներով։ Ընդգծել է Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության խթանման հարցերում և հավելել, որ Թեհրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության»,- ավելի ուշ հայտարարել էր Իրանի ԱԳՆ-ն։

Այդ հայտարարության մեջ Մոսկվայի դիրքորոշման վերաբերյալ դժգոհության ոչ մի նշույլ չկա, բայց արևմտյան և իրանական լրատվամիջոցները, այդ թվում՝ բրիտանական The Guardian-ը և նույն «Թասնիմը», Իրանի ԱԳՆ-ում կայացած հանդիպումը գնահատել են որպես «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունների սառեցման միանշանակ հաստատում։ Մոսկվան վստահ է, որ այն միջանցքը, որը նշված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության մեջ, բացելն անհրաժեշտ է։ Օգոստոսի 28-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան ելնում է նրանից, որ Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունները կիրականացվեն փոխադարձ համաձայնությամբ՝ «երկու կողմերի համար ընդունելի պայմաններով»։

Մինչդեռ 2020 թվականի եռակողմ հայտարարության ստորագրումից գրեթե անմիջապես հետո հայկական կողմը սկսեց պնդել, որ այդ փաստաթղթում չկան «Զանգեզուրի միջանցք» բառերը։ Երևանում այդ հանգամանքը բավարար պատճառ է համարվել «Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության հսկողության ներքո Սյունիքով տրանսպորտային երթուղի անցկացնելու համաձայնագրից դուրս գալու համար»։ Նաև հենց արտաքին վերահսկողության մասին նշումն է դժգոհություն առաջացնում իրանցիների մոտ։ «Ադրբեջանն առաջարկում է ապաշրջափակում՝ հաշվի առնելով միայն այդ ճանապարհի համար հատուկ ռեժիմը։ Ռուսաստանը պահանջում է իր մասնակցությունը, իսկ Իրանը դեմ է այդ ամենին։ Այս դժվարին պայմաններում էլ բանակցություններ են ընթանում»,- kommersant.ru-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը:

Իսկ Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման և զարգացման հարցերով փորձագետ Մորթեզա Նասերիանը իրանական Mehr լրատվական գործակալության հետ զրույցում ասել է, որ Բաքվի վերահսկողությամբ միջանցքի բացումը կկտրի Իրանի անմիջական կապը հարևան Հայաստանի հետ: Մինչդեռ պաշտոնական մակարդակով Իրանը միայն մեկ անգամ է ակնհայտ դժգոհություն հայտնել «Զանգեզուրի միջանցքի» նախագծի վերաբերյալ։ Հուլիսին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ միջանցքը «չի համապատասխանում Հայաստանի շահերին»։

Մյուս հայտարարությունները եղել են շատ ավելի զուսպ: Այսպես, սեպտեմբերի 9-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանահանին էր որոշել հստակեցնել դիրքորոշումը՝ պարզաբանելով, որ Թեհրանն աջակցում է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերականգնմանը Հարավային Կովկասի բոլոր երկրների տարածքային ամբողջականության հարգմամբ։ Դիվանագետն ընդգծել էր, որ իրանական կողմը ձգտում է կայուն խաղաղություն պահպանել Հարավային Կովկասում և հանդես է գալիս «3+3» ձևաչափի (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան + Թուրքիա, Իրան, Վրաստան) կիրառման օգտին: Թեման վերջերս մեկնաբանել էր նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով. «Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերանայում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար»:

Ընդ որում, ո՛չ նախարարը, ո՛չ էլ նրա տեղակալները քննադատական հայտարարություններ չէին արել Ռուսաստանի Դաշնության կամ Ադրբեջանի հասցեին։ Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի խոսքով, միջանցքի վերաբերյալ Իրանի պնդումները զուտ տնտեսական բնույթ ունեն, քանի որ Թեհրանը ցանկանում է ստեղծել իր միջանցքը: «Իրանը փոխզիջումային տարբերակ է առաջարկում, դա Արազ գետի իր ափի երկայնքով ճանապարհն է, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ աշխատանքները սկսելու համար՝ հույս ունենալով, որ Ադրբեջանը նույնպես կֆինանսավորի այդ միջանցքը»,- նշել է պատգամավորը։ Նրա խոսքով, եթե նախագիծն իրագործվի, Իրանը լրացուցիչ լծակներ ձեռք կբերի Բաքվի վրա, քանի որ ցանկացած պահի կկարողանա որոշել՝ թույլ տալ տրանսպորտային փոխադրումներ, թե ոչ։

Մինչդեռ kommersant.ru-ի երևանյան զրուցակից, քաղաքագետ Հրանտ Միքայել յանը համաձայն չէ բացառապես տնտեսական շահերի մասին կարծիքի հետ։ Նրա կարծիքով, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Իրանի մտահոգությունները կապված են աշխարհաքաղաքական ռիսկերի հետ: «Իրանի ողջ պարագծի երկայնքով բավականին շատ են այն երկրները, որտեղ կա ԱՄՆ-ի լուրջ ազդեցություն կամ անկայունության բարձր մակարդակ։ Ուստի, Իրանն իրեն բավական մեկուսացված և ճնշման տակ է զգում։ Այդ առումով էլ Հայաստանը գրավիչ գործընկեր է թվում։ Միջանցքի կառուցումը ենթադրում է արտատարածքային վերահսկողություն, ինչը նշանակում է Հայաստանի կողմից այդ տարածքի նկատմամբ ինքնիշխանության փաստացի կորուստ։ Ըստ այդմ էլ, այդ համատեքստում Իրանը չափազանց բացասաբար է ընկալում Հայաստանն իրենից կտրելու ցանկացած փորձ»,- կարծիք է հայտնել նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
Ամենադիտված