Շքեղ «Վոլվո»-ներ՝ «համեստ» իշխանականներին․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակը» գրում է․ Պետական գույքի կառավարման կոմիտեն վերջերս «ԱՎԱՆՏԳԱՐԴ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 780 մլն դրամի կամ 2 մլն 14 հազար ԱՄՆ դոլարի մարդատար մեքենա: Պայմանագրում նշված է՝ 39 հատ Վոլվո EX40 մակնիշի էլեկտրամոբիլ: Իշխող ՔՊ-ն որոշել է իրենց ծառայողական ավտոպարկը թարմացնել էլեկտրամոբիլներով, ինչի վրա պետբյուջեից ահռելի դրամական միջոցներ են ծախսում: Ժամանակին Նիկոլ Փաշինյանը բոցաշունչ ճառեր էր ասում ՀՀԿ-ական ռեժիմի ստեղծած պադավատապետության մասին եւ օրինակներ բերում տարբեր երկրներից, թե կառավարությունները քանի ծառայողական ավտոմեքենայով են յոլա գնում: Հիմա իրենք զբաղված են միայն ծառայողական ավտոպարկը թարմացնելով: Նրանցից հետ չեն մնում նաեւ համայնքային ՔՊ-ականները, օրինակ՝ Մեծամորի, Սպիտակի համայնքապետերը: Երեւանի քաղաքապետարանն էլ է ձեռք բերել 644 հազար ԱՄՆ դոլարի էլեկտրամոբիլ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 09․ 24 թ համարում։