Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խարդախների թիրախում ավտոգնորդներն են. Ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց հաղորդում խարդախության վերաբերյալ: Քաղաքացին հայտնում էր, որ մեքենա գնելու նպատակով գնացել են մի տուն, տանտիրուհին վերցրել է իրենց տված կանխավճարը, տարել գրավադրված մեքենայի համար վճարում կատարելու և այլևս չի վերադարձել: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Քաղաքացուց ընդունվեց հաղորդում, և Արաբկիրի ոստիկաններն անցան գործի:
«Սա մեր բաժնում ստացված նմանատիպ առաջին ահազանգը չէր, որ մեքենա գնելու պատրվակով քաղաքացին դառնում էր խարդախության զոհ: Այս անգամ, նաև համադրելով նախկին խարդախությունների բացահայտման ընթացքում ստացած օպերատիվ տեղեկությունները, հաջողվեց պարզել հանցավոր խմբի անդամներից մեկի ինքնությունը»,-ներկայացնում է ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր Գրիգորի Նիկողոսյանը:

Այս պահին քննությանը հայտնի է խմբի կատարած նմանատիպ խարդախության չորս դրվագ: 

Նախապես հանցավոր համաձայնության գալով` խարդախները մի կայքից տեղեկացել էին «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայի վաճառքի մասին: Կապ էին հաստատել տիրոջ հետ` իբր գնորդ են, մեքենան իրենց դուր է եկել, և որպեսզի գնեն` իրենց հարկավոր են մեքենայի լուսանկարներն ու տեսագրությունը, նաև տեխանձնագրի նկարը: Հետո խնդրել են հանել մեքենայի հայտարարությունը, որ հանկարծ ուրիշ գնորդ չհայտնվի: Հաջորդ քայլով խարդախները նույն մեքենայի վաճառքի հայտարարությունը` մեքենայի և տեխանձնագրի նկարներով, տեղադրել են մեկ այլ կայքում` շատ ավելի էժան, այսպես ասած` գայթակղիչ գնով:

Պոտենցիալ տուժողը կապվել էր մեքենա վաճառողի հետ, որը նրան ասել էր, թե իբր մեքենան գրավադրված է, և վաճառքն իրականացնելու համար անհրաժեշտ է մեկուկես միլիոն դրամից քիչ ավելի գումար: Կանխավճարի հարցում համաձայնության գալուց հետո տղամարդը ասել է, թե իբր ինքն աշխատում է նախարարություններից մեկում, շատ զբաղված է, բայց կարող են գնալ իրենց տուն, որտեղ իր կինը բոլոր հարցերը կկարգավորի: Տալիս է Վաղարշյան փողոցում գտնվող իրենց տան հասցեն, որտեղ իրենց կսպասի կինը` Լիանան: Տուժողները գնում են Վաղարշյան փողոց: Լիանան նրանց դիմավորում է, վերցնում կանխավճարը, խոստանում արագ վերադառնալ և... անդարձ հեռանում է:
Պարզվեց, որ  բնակարանը տրվում էր օրավարձով, ու աղջկա անունը Լիանա չէ:

Սեպտեմբերի 3-ին Լիանա ներկայացած անձը հայտնաբերվեց Սևան քաղաքում, խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:

27-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:
Նախարարության աշխատակից ներկայացած տղամարդուն և հանցավոր խմբի հնարավոր այլ անդամների հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

Ու վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՈւրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի Կիև․ նա կհանդիպի Զելենսկու հետՍիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել․ տուժածներ կանԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթական ծրագրերն ու միջմշակութային համատեղ նախաձեռնություններըՀայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը. ՍանոսյանՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Կուրսկի մարզ ներխուժելու Ուկրաինայի զինված ուժերի 3 փորձ. ՌԴ ՊՆԱնդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը Պուտինին Պետերբուրգում ցուցադրել են ռուսական արտադրության ԱԹՍ-ների օրինակներըՓաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. արդարադատության նախարարությունԵրևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստըԹրամփը հայտնել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինComedy Club հումորային հեռուստաշոուն փակվում էՆոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Գրականության 10-րդ դասարանի QR կոդերը չեն բացում․ ուսուցիչներն ու աշակերտները դժգոհում են Կարևոր․ բեռնատարների վարորդներ են տուգանվել օդի աղտոտման համար Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորը և ավիաընկերության աշխատակիցը հայհոյել ու հարվածել են իրար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը Իրկուտսկում վրաերթի են ենթարկել 44-ամյա կնոջըԶբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազելՓաշինյանը սեփական թիկնապահներից է վախենո՞ւմ «Փյունիկը» վաճառում են. ՀՖՖ-ն հասավ իր ուզածինԱրցախի հայաթափման մեկ տարին. վարչախումբը տեղեկատվական տեռոր է իրականացնում Փորձագետ. Փաշինյանի խոսքերը ՀԱՊԿ-ից սպառնալիքների մասին տագնապալի են  Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «VAZ-2106»-ը և «VAZ-2121»-ը․ 4 մարդ հոսպիտալացվել է  Ադրբեջանը մի շարք երկրների հետ ռազմական համաձայնագրեր կստորագրիԳրանդ Հոլդինգն այս տարի նշում է հայկական ծխախոտագործության 100-ամյակը Ո՞ւմ համար է աշխատում Հայաստանի սահմանադրական դատարանը. «օկուպացիայի վավերացում»Հայաստանում սպասում են «վրացական մայդանին»Ալիևն ու դե ֆակտո խաղաղությունը. արդյո՞ք ադրբեջանցիները պատերազմ են ուզումՀայաստանի գործող իշխանության և Եկեղեցու միջև հարաբերություններում խզումը գնալով խորանում է. «Փաստ»Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպք․ նոր մանրամասներ են հայտնի դարձելՈչ թե առանձին ընդդիմադիր ուժերի նախաձեռնություն է, այլ իշխանությունների վարած կուրսի դրսևորում. «Փաստ»«Հայաստանում մտադիր են ստորագրություններ հավաքել ԵՄ-ին անդամակցելու համար. Փաշինյանի փիառը»Արտակարգ իրավիճակ՝ Գառգառ գյուղում․ կրակոցներ են հնչելԱդրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից սկսվել է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության․ պատմության այս օրը (19 սեպտեմբեր)Սպանել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին Լույս չի լինի. հասցեներ «Իմ գրքում ոչ թե պարտություն, այլ առողջացնող նահանջ ու դադար կա, այն մեզ թույլ է տալիս մեկ անգամ էլ վերանայել մեր անցած ճանապարհը». լույս է տեսել Հովիկ Չարխչյանի «Երկիր անավարտ» վեպը. «Փաստ»Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ Մակերեսային դիվանագիտության հետևանքները. «Փաստ»Իրազեկում՝ Նոր Նորքի բնակիչներին․ ջուր չի լինելուՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է Գլխավոր դատախազին. Սպիտակցի Հայկոյի որդին չի կալանավորվի. կռվի ավարտը. փաստաթուղթ Ի՞նչ սինդրոմներ են «շրջում» մեր շուրջ, և ինչի՞ց է պետք եզրակացություններ անել. «Փաստ»Անձրևային եղանակը ևս մի քանի օր կպահպանվիՌուբլու արժեքը բանկերում և փոխանակման կետերում «Թնջուկը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ է, այստեղ երևում է խաղացողների հակադրությունը, բոլորը ցանկանում են ինչ-որ բան ստանալ». «Փաստ»Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել Արդեն պատրաստի «մեղավորներ» էլ կունենա. ի՞նչ սպասել «անմիջնորդ» գործընթացներից. «Փաստ»Կընդլայնվեն կառավարության լիազորությունները. նախագիծ. «Փաստ»Իշխանությունների հերթական խայտառակությունը. չեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվել . «Ժողովուրդ»
Ամենադիտված