Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի անշարժ գույքի առաջնային շուկայում բնակարանների արժեքի նվազում չի սպասվում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Չնայած ամռան ամիսների նվազ ցուցանիշներին, ամեն դեպքում օգոստոսի վերջից ու սեպտեմբերի սկզբին նկատվում է որոշակի ակտիվացում։ Քանի որ եկամտահարկի հետ վերադարձի օրենքը մինչև տարեվերջ է գործելու, շատերը հասկանում են, որ շատ քիչ ժամանակ է մնացել ու անշարժ գույքի առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու ցանկություն են հայտնում»,- Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Արսեն Ավետիսյանը՝  անդրադառնալով եկամտահարկի հետ վերադարձի մասին օրենքին, որը  մայրաքաղաքում գործելու է մինչև ընթացիկ տարվա վերջ։ 

Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի նախագահ Արթուր Մնացականյանի դիտարմամբ, մինչև տարեվերջ առաջնային շուկայում ակտիվությունը կավելանա:

«Կառուցապատողների մոտ էլ կա այն ընկալումը, որ այս մոդելի շրջանակում Երևանում բնակարան վաճառելու վերջին հնարավորությունն է և հանդես են գալու տարբեր ճկուն առաջարկներով»,-ասաց նա:

«Այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն եկամտահարկի հետվերադարձի օրենքի հնարավորություններից օգտվել ու մինչև տարեվերջ գույք ձեռք բերել, ապա խորհուրդ ենք տալիս շտապել։ Պետք է հաշվի առնել, որ բանկի կողմից ձևակերպումները 20 օրից ավելին է տևում։ Այնպես որ, այսօրվանից այդ աշխատանքներով պետք է զբաղվել, որ ժամկետների մեջ տեղավորվեն։ Վստահաբար, որքան տարվա վերջը մոտենա, այդքան ավելի է մեծանալու պահանջարկը»,-հավելել է Մնացականյանը:

Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Ռուստամ Գրիգորյանը նշել է, որ  Երևանի անշարժ գույքի առաջնային շուկայում բնակարանների արժեքի նվազում չի սպասվում։

«Հնարավոր է կարճաժամկետ գնային որոշակի փոփոխություն լինի, բայց երկարաժամկետ կտրվածքով էական նվազում չեմ կարծում, որ լինի»,-ասել է նա:

Կյանքից հեռացել է «Քարտերի տունը» ֆիլմի ռեժիսորը Փաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեցՋրանջատումներ՝ նշված հասցեներումԾանոթ ու միաժամանակ անհայտ … սոֆթբոլ Հնդկաստանի և Պակիստանի պատերազմը կարող է վերածվել միջուկային պատերազմի. արդյո՞ք Ռուսաստանը կներքաշվի դրա մեջՀալվող վարկանիշ. Փաշինյանը կորցնում է հեղինակությունը, ընդդիմությունը ձեռք բերումԿամչատկայում երկու երկրաշարժ է գրանցվելՀաղթանակի օր․ պատմության այս օրը (09 մայիս)Հաղթանակի օրը մենք հիշում ու հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին. ԱՄՆ դեսպանատուն 99% համոզվեցինք, որ երեխային գողացել ենՓաշինյանը ժամանեց Մոսկվայի Կարմիր հրապարակ (տեսանյութ) «Մեզանից գողացվեց մեր Արցախը, բայց մենք փյունիկի պես վեր կհառնենք»․ Բագրատ Սրբազան Նոր մանրամասներ՝ ՄարմարիկիցԱրտակարգ դեպք՝ ԼոռիումԲիթքոյնի գինը գերազանցել է 100 հազար դոլարըՈղբերգական վթար․ կա 1 զոհ, 3 վիրավորՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջել Սյունիքում․«Հրապարակ» Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը. «Ժողովուրդ» ՄԱՊ-ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է․«Հրապարակ» Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայումԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել էՉաղը ո՞նց է վազելու, վնասազերծելու հանցագործին. հասակի փոփոխություն էլ պետք է արվի ոստիկանների ընդունման կարգում. Փաշինյան (տեսանյութ)Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի. մշտադիտարկում Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի հուշարձաններումAudi-ն ներկայացրել է նոր A6 plug-in հիբրիդային մոդելներ Պրեմիերա. Արման Հովհաննիսյան- «Դարը մեկ» «Ոնց որ թարս լիներ, էդ օրը մայրը երեխայի կոշիկը պինդ էր կապել, հետք չկա». նոր մանրամասներ Բրավո ՊՍԺ-ին, բայց մենք շատ ավելի լավն էինք․ Արտետա Այն, ինչ արեցինք «Հեզբոլլահ»-ի, ՀԱՄԱՍ-ի, Ասադի և հութիների հետ, նույնը կանենք ձեզ հետ` Թեհրանում. Իսրայելի ՊՆ ղեկավարը սպառնացել է ԻրանինԿամչատկայում մի քանի րոպեում 2 ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանը շարունակում է մնալ եվրոպական անվտանգության ամենամեծ uպառնալիքը. ՄերցՇղթայական ավտովթար՝ Զովունի-Եղվարդ ճանապարհինԿրեմլում մեկնարկել է Պուտին-Սի Ծինփին հանդիպումըԶելենսկին հայտարարել է` Ռուսաստանի վրա Հաղթանակի օրը Ուկրաինայի հարձակումն «արդարացի» է Խոշոր վթար՝ Արարատում, «BMW»-ն բախվել է «KamAZ» բետոնախառնիչին, վիրավnր կաԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՆԳՆ–ն թվայնացնում է մեքենայի առուվաճառքի համակարգը. համարանիշն էլ փոստով կուղարկեն ԱՄՆ-ը հայտարարել է առաջիկա օրերին նոր միջուկային ռումբի արտադրության մասին Ջրանցքից դուրս են բերել ապրիլի 26-ից որոնվող տղամարդու դին Անորոշ ժամանակ գազ չի լինիՍոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ Փաշինյանի եզակի ողջամիտ որոշումը Երևանի Հյուսիսային պողոտան զարդարված է «Հաղթանակի պաստառ»-ով (տեսանյութ) Ադրբեջանն ահաբեկում է, իշխանությունը՝ ծաղրում Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Եվս մեկ երկրի առաջնորդ ժամանել է Մոսկվա Իշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ․ ինչ եղանակ կլինի
Ամենադիտված