Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանի սպանության գործով դատարանի որոշում է հրապարակվել

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՔԿ-ից հայտնում են, որ դատարանը որոշել է կալանավորել Նալբանդյան բնակավայրի 41–ամյա բնակչին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2024թ. սեպտեմբերի 7-ին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի 41–ամյա բնակիչը եղբոր անվամբ հաշվառված «VAZ 210740 I» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի հրազեն է պահում: Նշված տեղեկատվությունն իրացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներից բաղկացած խումբը մեկնել էր Նալբանդյան բնակավայր:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ոստիկանության ծառայողների խումբը Նալբանդյան բնակավայրից դեպի Նոր Արտագերս տանող ճանապարհին նկատել է հիշյալ տղամարդուն՝ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան վարելիս։ Ոստիկանության ծառայողները կանգնեցրել են նրան և ձերբակալելու նպատակով մոտեցել վերջինիս։

Նկատելով ոստիկաններին, գիտակցելով իր կողմից ապօրինի ձեռք բերված՝ այդ պահին հիշյալ ավտոմեքենայում պահվող հրազենը վերջիններիս կողմից հայտնաբերելու իրական հնարավորությունը, ինչպես նաև իրեն ձերբակալելու մտավախությունից դրդված՝ նշված անձը, ոստիկաններին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, այլ անձանց համար վտանգավոր եղանակով, իր մոտ գտնվող «AK-74» մոդելի ինքնաձիգից ավտոմեքենայի սրահից, ինչպես նաև իջնելուց հետո կրակոցներ է արձակել ոստիկանության վերը նշված աշխատակիցների ուղղությամբ և դիմել փախուստի։

Կրակոցների հետևանքով ոստիկաններից մեկին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ևս մեկ ոստիկան ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։

41–ամյա տղամարդը, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, իր հանցավոր մտադրությունն ամբողջովին ավարտին չի հասցրել, քանի որ հրազենային վիրավորում ստացած հիշյալ ոստիկանի կյանքը հնարավոր է եղել փրկել ժամանակին ցուցաբերված բժշկական օգնության շնորհիվ, իսկ ոստիկանության մյուս աշխատակիցներին հաջողվել է թաքնվել և խույս տալ իրենց ուղղությամբ արձակված կրակոցներից:

Վերը նշված ենթադրյալ հանցագործությունները կատարելուց հետո 41–ամյա տղամարդն իր կողմից ապօրինի ձեռք բերված և պահվող հիշյալ «AK-74» մոդելի ինքնաձիգը և դրա համար նախատեսված 10 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ պահել է նույն բնակավայրում գտնվող անասնագոմի տարածքում, որոնք սեպտեմբերի 8–ին անասնագոմի սեփականատիրոջ կողմից ներկայացվել են քննչական բաժին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Նալբանդյան բնակավայրի 41–ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով (4 դրվագ), 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 44-452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան 50-ամյա տղամարդն այգի էր նետել հրազենը, ինչը նկատվել էր ոստիկանների կողմից. նա ձերբակալվել է (տեսանյութ)Մախաչկալայում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա. կա 5 զոհ Իրանի միջուկային ծրագրի հարցում աջակցում ենք դիվանագիտությանը. ԵՄ Մոսկվայում «ավտոխաբեբաները» 500-ից ավելի վթար են կազմակերպել՝ ապահովագրական ընկերություններից ստանալով ավելի քան 100 մլն ռուբլիԹրամփը 100% մաքսատուրք կսահմանի ԱՄՆ շուկա մտնող արտասահմանյան ֆիլմերի համարWTA. Էլինա Ավանեսյանը 38-րդն է Թեհրանն առաջարկել է Իրան-Ադրբեջան-Վրաստան տարանցիկ միջանցք ստեղծել «Շնչելու օդ չկա, մենք մեծացնում ենք վատառողջ սերունդ». Ռուբեն Հախվերդյան ԵՄ ղեկավարներն ինձ այնքան են խնդրել, որ զանգահարեմ Պուտինին, քանի որ ՌԴ նախագահը չի պատասխանում նրանց զանգերին. ԹրամփՀnւթիները գործում են Իրանի հովանավորությամբ. Թեհրանին հստակ ազդանշան ենք ուղարկելու, որ մենք դա չենք հանդուրժի. ՆեթանյահուԹրամփը հայտարարել է, որ «Ալկատրաս»-ի բանտը կվերաբացվի աշխարհի ամենավտանգավnր հանցագnրծների համար14-ամյա աղջկան, արդեն 9-րդ օրն է, չեն կարողանում գտնել․ ի՞նչ է հայտնի Տիգրանի պապիկը մանրամասներ է հայտնումՎրաստանում թմրանյութի խոշոր խմբաքանակով Ուկրաինայի երկու քաղաքացի է ձերբակալվել Եգոր Կրիդը հայտարարում է կարիերայի ժամանակավոր դադարի մասին «Ձայնը» նախագծում հաղթող են ճանաչվել Լեւոն Ղոզյանը և «Il Cello» խումբը Խոշոր վթար՝ ԵրևանումԹրամփը հայտարարել է, որ չի առաջադրվելու երրորդ անգամ Շվեյցարիայում գնաճը հասել է մինչև 0%-ի Բոլորս տանջվում ենք․ վերջին թարմացումները՝ ՄարմարիկիցՀայաստանում կկայանան Գեղարվեստական և էսթետիկ մարմնամարզության միջազգային խաղեր Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Մարնիեր լիկյոր«Ինչպես Հայաստանը հայտնվեց գոյության եզրագծին և պարզապես հետևում է, թե ինչ է կատարվում» Առանց վարորդական վկայականի երթևեկող վարորդը 30 հազար դրամ կաշառք է տվել պարեկին. նա ձերբակալվել է Պեսկովը անհրաժեշտ է որակել Պուտինի և Թրամփի հանդիպումը «Ինչպես USAID-ը սովորեցրեց հայերին ատել Ռուսաստանը»2 մարդ զոհվել է, 52-ը՝ վիրավորվել. ՆԳՆԲագրատ Սրբազանը դատապարտել է Նոր Նորքի միջադեպըՈ՞ւմ համար է նախատեսված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը․ ՀՎԿԱԿ տնօրենը մանրամասներ է ներկայացրել Գործող իշխանություններն անցել են նոր հարկային տեռորիՓաշինյանը մտմտում է՝ ինչպե՞ս խուսափել Մոսկվա մեկնելուցԽոշոր վթար Դիլիջանի ոլորաններում. բախվել են «ԶԻԼ 130» ու «JAC» բեռնատարներ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշկեքյան արձանագրությունը. պատմության այս օրը (05 մայիս)Հորդառատ տեղումներ են սպասվումԻ՞նչ է պատմում Տիգրանի հայրըՆեթանյահուն սպառնացել Է Իրանին և հութիներինՋրահեղձ եղած տղամարդու մարմինը շարունակում են փնտրել, կասկածյալները հարազատ եղբայրներ են Skype-ը դադարում է աշխատել մայիսի 5-ից Ջուր չի լինի Վերջին նորությունները՝ 2 տարեկան երեխայի անհետացման հետ կապվածԵրկրաշարժեր են գրանցվել5 օր գազ չի լինելուՎանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ թունելում ավտոմեքենա է այրվել․ երթևեկությունը դարձել է միակողմանի Երկու զոհ կա՝ բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով․ ՌԴԱյս իշխանությունների գաղափարական խեղաթյուրումները բերեցին 2020-ի 44-օրյա պատերազմի ծանր պարտությանը․ Տիգրան Աբրահամյան Մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի առեղծվածային անհետացումից Ռուբլին արժևորվել է Սի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կգտնվի ՌԴ-ում Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին
Ամենադիտված