Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոն որոշել է վերջնականապես փչացնել հայ-բելառուսական հարաբերությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-բելառուսական հարաբերություններում առկա լարվածությունը լրջորեն վնասում է թե՛ ՌԴ հետ հարաբերություններին, թե՛ ՀԱՊԿ-ի աշխատանքին։ Հանուն արդարության, Երևանի և Մինսկի միջև սառեցման գլխավոր մեղավորը հենց Բելառուսի նախագահն է՝ իր չհաշվարկված և կոշտ հայտարարություններով։ Այդ պատճառով էլ ՀՀ իշխանությունները հետ են կանչել դեսպանին, Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, թե ոտք չի դնի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։

Վերջինս երեկ կրկին փորձել է մեղմել իրավիճակը փոխարենն ավելի մեծ սեպ է խրել։ Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Լուկաշենկոն ասել է, որ «հանդես է գալիս Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու օգտին»։ «Լավ կլիներ, որ, ինչպես նախկինում, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ՝ չնայած բոլոր թերություններին ու նրբերանգներին։ Հավատացեք, սա բացարձակապես մեր մեղքը չէ,- ասել է նա և հավելել,- մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք ինչպես ամենամոտ մարդկանց հետ, ամեն կերպ օգնել ենք։ Բայց, տեսեք, ցանկացան դեպի Արևմուտք, ԵՄ»։

«Ի՞նչ Արևմուտք։ Մենք դեմ չենք համագործակցությանն Արևմուտքի, ամերիկացիների հետ, բայց տեսեք նրանց քաղաքականությունը: Վաղն Ամերիկայում իշխանության կգա նոր ղեկավարություն, նույնիսկ հին ու նոր (Քամալա Հարիս և այլն) - տեսեք, քաղաքականությունը բոլորովին այլ կլինի: Նրանց սովորությունն է. «Ո՞վ եք դուք, մենք ձեզ չենք ճանաչում»: «Դուք չգիտե՞ք, մենք ձեզ հետ ընկերներ ենք եղել, դուք մեզ զենք եք մատակարարել, «Ո՛չ, այդ մենք չէինք»»,- ԱՄՆ-ում հաղորդակցության իր օրինակն է բերել Լուկաշենկոն. «Դա իրենց քաղաքականությունն է։ Եվ ես այս մասին անընդհատ ասել եմ ձեր ղեկավարությանը։ Եթե, ասում եմ, չեք հասկանում, ուրեմն ես արդեն հին մարդ եմ քաղաքականության մեջ։ Ես շատ եմ տեսել։ Չի կարելի նրանց վստահել»:

Այս հայտարարություններից հետո դժվար է ենթադրել, թե Բելառուսի նախագահը միամտորեն է վատթարացնում հայ-բելառուսական հարաբերությունները։ Իլհամ Ալիևի հետ ջերմ կապեր պահպանող Լուկաշենկոն միտումնավոր է փչացնում Երևանի հետ հարաբերությունները, նաև նպաստում հայ-ռուսական սառեցմանը։ Ըստ երևույթին, դա էլ Ադրբեջանի հրահանգով։

Լուսինե Ավանեսյան

«Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան G7-ի երկրները Հնդկաստանին և Պակիստանին դեէսկալացիայի կոչ են արել 7 օր է՝ հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորած 2-ամյա Տիգրանին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Անթալիայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել․ մանրամասներ Պակիստանը պայման է նշել Հնդկաստանի հետ հնարավոր խաղաղության համար Խոշոր վթար՝ ԱրարատումԱյս հասցեներում գազ չի լինելու Հյուսիսային Կորեան «առանց վարանելու» կաջակցի Մոսկվային․ Կիմ Չեն Ըն Արծվի՝ Տիգրանին տանելու վարկածը հանեք Փաշինյանը կրկին արշավել է ՍյունիքՓաշինյանը որոշել է «ափդեյթ» անել «Քաղպայմանագիրը» Բայրամովի հայտարարությունըԻնչպե՞ս ծաղրել իմպիչմենտի գործընթացը Գերմանիայում մահացած են գտել սկանդալային ռեփեր Xatar-ին Գյումրիում առաջին անգամ ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները Հնդկաստանի հյուսիսում պայթյուններ են որոտացել․ Reuters ՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածել Անձնապես ես Ոսկե գնդակը կտայի Հենրիխ Մխիթարյանին․ Ինտերի նախկին ֆուտբոլիստ Հերթական տեղումնաբեր ցիկլոնն է ներթափանցում ՀայաստանԻրանի նոր «Ռեզվան» կամիկաձե անօդաչու թռչող սարքը համեմատել են ռուսական «Իզդելիե 53» թռչող զինամթերքի հետ, որը մշակվել է Zala Aero-ի կողմից«Հսկայական սթրես»․ Տիգրան Քեոսայանի ընտանիքը խնդիրներ ունի նրա վիճակի պատճառով«Այ քեզ շրջադարձ. Հաագայի դատարանը ճանաչել է Հայաստանին Արցախի հուշարձանների սեփականատեր»Արևմտյան դեղագործական ընկերությունները թեստավորում են ստերոիդներ զիվորականների համար հայ կանանց, երեխաների ու հաշմանդամների վրաԱԳՆ-ի աշխատակիցն ու մեկ այլ քաղաքացի վրաերթի են ենթարկվել «Դիմադրության» շարժումը 4 ուղղություններով երթ է իրականացրել Երևանում. պատմության այս օրը (10 մայիս)Մայիսի 12-ի անջատման հասցեներըԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ քարերի և խողովակների արանքում հայտնաբերված տղա է փրկվելԱդրբեջանում գտնվող հայերն առաջին հերթին ունեն Հայաստանի Հանրապետության սատարման կարիքը․ Տիգրան Աբրահամյան ՊՆ-ն կրակոցների մասին է հայտնումՎթար. երկար ժամանակ ջուր չի լինելու Այո՛, Ոսկեպարով Արցախ գնալու տեսիլքը, կամքը, ձգտումը երբեք չի դադարել մեր մեջ․ Բագրատ Սրբազան Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումԻ՞նչ է պատմել կորած 2-ամյա Տիգրանի քույրիկըԱրցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է․ «Հրապարակ» Իշխանության համար հարկերի հավաքումն ավելի օրակարգային է քան Ցեղաuպանության ճանաչումը. «Ժողովուրդ» Ով է վարչապետի թեկնածուն․ «Հրապարակ» Բանակից ազատում՝ ԲԿՄԱ-ի միջոցով. «Ժողովուրդ» Շուշին չպետք է հիշել, հրահանգ է իջել․ «Հրապարակ» 34 մլն դրամ ջազի միջազգակին օրվա առթիվ, որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես. «Ժողովուրդ» 10-ից ավել վիրավորներ․ ինչ է կատարվել ԼոռիումԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններին Երևան-Գյումրի ավտոճանապարհին 65-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվելՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի նոր ընտրված Պապին 1 շաբաթ առաջ մեքենայով Դեբեդն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել է
Ամենադիտված