Մենք ու մեր թուրք բարեկամները տարբեր կարծիքներ ունենք Ղրիմի վերաբերյալ․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄենք ու մեր թուրք բարեկամները տարբեր կարծիքներ ունենք Ղրիմի վերաբերյալ, բայց չենք հրաժարվում Անկարային մեր տեսակետը բացատրելու փորձերից
«Մենք հուսով ենք, որ ժամանակի ընթացքում Անկարան կկարողանա ավելի լավ հասկանալ մեզ ու համաձայնել մեր փաստարկների հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնել են ռուսական լրատվամիջոցները։
Պեսկովը նշել է, որ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, սակայն վերջինը շարունակում է առաջնորդվել սեփական շահերով՝ զարգացնելով տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիևում Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձի ժամանակ հայտարարել էր Ղրիմն Ուկրաինայի կազմ վերադարձնելու անհրաժեշտության մասին, որը «միջազգային իրավունքի պահանջ է»: