Ճապոնիայի ափերի մոտ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպինյան ծովում՝ ճապոնական Տանեգասիմա կղզու ափերի մոտ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ։
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղին։
Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 14-ին, էպիկենտրոնը գտնվել է Կյուսյու կղզու Կանոյ քաղաքից 165 կմ հարավ։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 5,7 մագնիտուդ: Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով ՝ երկրաշարժի օջախը գտնվել է 29 կմ խորության վրա: