ԵՏՄ-Իրան միջոցառումների շարք է սպասվում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆSputnik. Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի շրջանակներում Երևանում կանցկացվի միջոցառումների շարք՝ Եվրասիական տնտեսական միության երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության պետական իշխանության մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսության պանելային քննարկումը կդառնա հիմնական թեմատիկ նստաշրջանը, որի ընթացքում տեղի կունենա ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման վերաբերյալ կարծիքների փոխանակում, ներառյալ արդյունաբերական կոոպերացիայի, ագրոարդյունաբերական ոլորտում համագործակցության, առևտրի և ներդրումների աջակցության, ինչպես նաև ֆինանսական, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման հարցերը:
ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսության ծրագիրը գործնական առումով լրացնում են համաժողովի մասնակից ընկերությունների համար նշված ուղղություններով ոլորտային չորս կլոր սեղանները: ԵԱՏՄ երկրների և Իրանի գործարարների համար մշակվում է նաև համաժողովի շրջանակներում առկա և առցանց B2B հանդիպումների ծառայության միջոցով գործընկերային կապերի հաստատման հնարավորությունը:
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական միության մարմիններում ՀՀ նախագահության շրջանակում Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական 3-րդ համաժողովը։ Այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին, ինչով պայմանավորված` միջոցառման հիմնական թեման է՝ «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ»։
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»