Ռուսաստանը վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված հարյուրից ավելի զինվորականի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը ուկրաինական գերությունից վերադարձրել է Կուրսկի շրջանում գերեվարված 103 զինվորականի, հայտնել է պաշտպանության նախարարությունը։
«Դրա դիմաց ուկրաինական զինված ուժերի 103 ռազմագերի է տեղափոխվել»,- հավելել են ռազմական գերատեսչությունից։
Նշվում է, որ գերությունից ռուսների վերադարձը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների մարդասիրական միջնորդությամբ։
Այժմ ազատ արձակված զինվորականները Բելառուսում են, որտեղ ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն են ստացել կապ հաստատել իրենց հարազատների հետ։ Այնուհետեւ նրանց կտեղափոխեն Մոսկվա՝ բուժման եւ վերականգնման նպատակով։