Բակից 85 տոննա ջուր է հեռացվել պոմպով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 14-ին, ժամը 08:10-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաշեն գյուղի Վ. Սարոյան փողոցի տներից մեկի բակը մոտ 30 սմ ջրալցվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները տան բակից (մոտ 1600 քմ) մոտոպոմպով հեռացրել են մոտ 85 տոննա ջուր: