Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ուղեկալ են դրել և ձերբակալել իրանական երկու բեռնատարի վարորդների. պատմության այս օրը (15 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ժողովրդավարության համաշխարհային օր, Լիմֆոմայի տարածման մասին տեղեկատվության միջազգային օր, Իսպանական մշակութային ժառանգության միամսյակի առաջին օր, Գվատեմալա, Կոստա Ռիկա, Հոնդուրաս, Նիկարագուա և Սալվադոր՝ Անկախության օր (Իսպանիայից՝ 1921 թ.), Ադրբեջան՝ Գիտելիքի ազգային օր, Մեծ Բրիտանիա՝ Բրիտանիայի համար պայքարի հիշատակի օր, Հնդկաստան՝ Ինժիների օր, Ղազախստան՝ Ղազախստանի ժողովուրդների լեզուների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1826 - ռուս-պարսկական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Շամխորի ճակատամարտը Մադաթովի ղեկավարած ռուսական բանակի և էրիվանյան սարդար Ամիր խանի ու Աբբաս Միրզայի որդի Մուհամմեդի 60 հազարանոց պարսկական բանակի միջև։

1858 – ծնվել է հայագետ, պատմաբան և բանասեր Գրիգոր Խալաթյանցը։

1889 – ծնվել է հայ խորհրդային արձակագիր Ստեփան Զորյանը։

1896 – ծնվել է դերասան Արման Կոթիկյանը։

1899 -  ծնվել է քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուն։

1905 – ծնվել է թատերական ռեժիսոր Վարդան Աճեմյանը։

1906 – ծնվել է խորհրդային նկարիչ, դիմանկարների վարպետ Դմիտրի Նալբանդյանը։

1918 -  Բաքուն գրաված թուրք հրոսակները կոտորել են Բաքվում բնակվող ավելի քան 30 հազար հայի։

1921 - ԽՍՀՄ Սովնարկոմը ընդունել է երեխաների առողջության պահպանման մասին օրենք։

1922 - ԽՍՀՄ Սովնարկոմը ընդունել է «Երկրի սանիտարական ծառայությունների մասին» օրենքը, որը սկիզբ է դրել սանէպիդ ծառայության ստեղծմանը։

1945 - վախճանվել է ամերիկահայ ֆիզիկոս Հարրի Դաղլյանը, որը եղել է այսպես կոչված, «Մանթհետենի նախագծի» մշակողներից մեկը։

1954 -  ծնվել է նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։

1961 – ծնվել է գործարար և քաղաքական գործիչ Խաչատուր Սուքիասյանը։

1996 - Հայաստանի մայրաքաղաք Երևանում սկսվել է 32-րդ շախմատային օլիմպիադան։

2003 - ԱրմենՏելի վարչական շենքի դիմաց մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել «պահանջում ենք որակյալ կապ», «պահանջում ենք բարեխիղճ աշխատանք» կարգախոսներով: 

2007- Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հաստատել է Արաիկ Հարությունյանին վարչապետի պաշտոնում: 

2008 - Երևանի Մատենադարանի մոտ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքը, որին ըստ ոստիկանության գնահատման մասնակցել է 6-7 հազար մարդ: 

2011 - Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի է ունեցել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված հեծանվահրապարակի բացման արարողությանը, որին ներկա է գտնվել նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

2013 - վախճանվել է ամերիկահայ գործարար և բարերար Ջերարդ Գաֆեսճյանը։

2016 - Աժ-ն փակ քվեարկությամբ ՀՀ գլխավոր դատախազ է ընտրել Արթուր Դավթյանին: 

2018 - Փաշինյանը «քաղաքական դիակներ» է անվանել երկրորդ և երրորդ նախագահներին ու նրանց շրջապատը։

2021- Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ուղեկալ են դրել և ձերբակալել իրանական երկու բեռնատարի վարորդների:

2022 - Սահմանադրական դատարանի անդամներ են ընտրվել Սեդա Սաֆարյանը և  Հովակիմ Հովակիմյանը:

2023 - հանրապետական եթերից զրկվել է «Երկիր Մեդիան», փոխարենը սկսել է հեռարձակվել FastSports-ը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

533 - Հուստինիանոս 1-ին կայսրի ուղարկած Վելիսարի ղեկավարած Արևելյան Հռոմիական կայսրության  բանակը մտել է Կարթագեն։

668 - սպանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդ Բ-ն։

1254 -  ծնվել է իտալացի աշխարհահռչակ ճանապարհորդ, նաև վաճառական, Ասիայի նշանավոր հետազոտողներից մեկը հանդիսացող Մարկո Պոլոն։

1514 - թուքական բանակը գրավել է պարսկական Թավրիզ քաղաքը և սրի քաշել բնակչության մեծ մասին։

1613 – ծնվել է  ֆրանսիացի նշանավոր գրող Ֆրանսուա դը Լարոշֆուկոն։

1675 – ծնվել է գրող և օրենսդիր Վախթանգ 6-րդը, որը եղել է Քարթլիի թագավոր։

1776 - անգլիական բանակը պաշարել է Նյու-Յորքը և քիչ է մնացել գերի վերցնի Ջորջ Վաշինգտոնին։

1789 – ծնվել է ամերիկացի վիպասան Ջեյմս Ֆենիմոր Կուպերը («Լրտեսը»,  «Վերջին մոհիկանը», «Գազանորսը»)։

1792 -  Նապոլեոնը (Ֆրանսիայի ապագա կայսրը) ժամանել է Այաչչո և դարձել կամավորների գումարտակի հրամանատար։

1805 - Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Նապոլեոնին։

1812 - ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ  Նապոլեոնի բանակը մտել է Մոսկվայի Կրեմլ։

1821 - Գվատեմալան, Կոստա Ռիկան, Հոնդուրասը, Նիկարագուան և Սալվադորը միասին անկախություն են հռչակել Իսպանիայից։

1821 - Լիվերպուլի և Մանչեստրի միջև սկսել է գործել երկաթուղի։

1828 – ծնվել է ռուս քիմիկոս Ալեքսանդր Բուտլերովը։

1843 - ռուս-չեչենական պատերազմի ժամանակ կովկասյան լեռնականների առաջնորդ Շամիլը գրավել է Դաղստանում գտնվող ամրացված Բալախանի բնակավայրը։

1847 - ամերիկյան բանակը գրավել է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն։

1890 - ծնվել է անգլիացի գրող, դետեկտիվ ժանրի ամենահայտնի գրողներից մեկը հանդիսացող Ագաթա Քրիստին։

1916 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Սոմի ճակատամարտում առաջին անգամ օգտագործվել են տանկեր, անգլիացիները գերմանացիների դեմ են հանել 49  Mk1 մոդելի տանկ։

1928 - անգլիացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը առաջին անգամ անջատել է պենիցիլլինը։

1930 - կայացել է բրիջի առաջին միջազգային խաղը։

1935 - Նացիստական Գերմանիան ընդունել է նոր սվաստիկայով դրոշը, իսկ գերմանացի հրեաները զրկվել են Գերմանիայի քաղաքացությունից։

1945 - վախճանվել է ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր Անտոն Վեբերնը։

1959 - սկսվել է ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովի 13-օրյա այցը ԱՄՆ։

1971 -  ստեղծվել է Գրինփիս ընկերությունը։

1997 -  սկսել է աշխատել Google որոնողական համակարգը։

2008 - ամերիկյան «Lehman Brothers» բանկը ներկայացրել է սնանկացման հայտ, որը հանդիսացել է 2008 թվականի համաշխարհային ճգնաժամի սկիզբը։

Կ.Խաչիկյան

 

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ընծայման տոնը 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW Հայտնի է ավտոմեքենայի վարորդի ինքությունը. բացառիկ կադրեր են հրապարակվելՏիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել տարբեր տեսակի հրթիռներով, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով․ Ուկրաինայի ռազմաօդային ուժեր «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում Բելգիացի քաղաքական գործիչներն Ադրբեջանից պահանջել են ազատել Բաքվում պահվող հայերին և դուրս գալ ՀՀ տարածքներից Փաշինյանին չի հաջողվում մանդատազերծել Հովիկ ԱղազարյանինՆԳ և ՏԿԵ նախարարների նաշանակումն անակնկալ է եղել ՔՊ-ի համար Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ Փաշինյանը բացահայտել է բուհերից իր վախերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում ունի Կառավարությունը կաջակցի մեղվաբույծներին ձեռք բերել 300 մեղվաընտանիք՝ փոխհատուցելով ծախսերի 50 տոկոսը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Իրանում երկրաշարժ է գրանցվել Ավտոմեքենան Արթուրն է վարել, իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան Փաշինյանը բացեց փակագծերըՓակ է լինելու Իսաբեկյան–Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկ հատվածը Ի՞նչ է իրենից ներկայացնում  RS-26 «Ռուբեժ» հրթիռը, որը  օգտագործում են Ուկրաինային վախեցնելու համարՄահացու թար ՌԴ-ում՝ 22-ամյա վարորդի մասնակցությամբ1 զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտիԱղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանը զոհ ունիԱրմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ Բաքվին ու Երևանին Մոսկվային շրջանցելով հաշտեցնելու Արևմուտքի ծրագիրը ձախողվել է  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել Փաշինյանի խնդրանքով Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»«Շնորհակալ եմ»․ Վահե Ղազարյանը՝ ՓաշինյանինԲորելը վիրավորվել է Ալիևից «այստեղից գնալու» խորհուրդի համար. «ճշմարտությունն աչքերն է ցավում» Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության. «Փաստ»Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք․ պատմության այս օրը (21 նոյեմբեր)Պապիկյանը ձմեռային զորակոչ է հայտարարում Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ«Ընդդիմադիրի դերը հարազատ է Փաշինյանին». «Փաստ»«Դավիթը խելացի էր, շփվող, աշխույժ, ֆիզիկապես ուժեղ». սերժանտ Դավիթ Ազատյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Այսօր առավոտյան բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին Հաղթանակի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել․ հայտնի է ինքնությունըԻ՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիսի որոշում. «Փաստ»
Ամենադիտված