Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տելեգրա՞մ, թե՞ Վոթսափ․․․ Սիգնալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տելեգրամի (Telegram) ղեկավար Պավել Դուրովի շուրջ կատարվող իրադարձությունները Ֆրանսիայում հերթական անգամ բարձրացրին թեման, թե որ մեսենջերներն են անվտանգ։ Այս մասին գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը․

«Իրականում այս հարցը շատ բազմաշերտ է, քանի որ հարցը միայն մեսենջերը չէ։ Մի կողմից, կամայական մեսենջեր արդեն ավելի անվտանգ է, քան հասարակ բջջային կապը, որը կարող է գաղտնալսվել, ինչպես նաև ենթարկվել երրորդ կողմից ներթափանցման։

Մյուս կողմից, եթե հեռախոսը վարակված է լրտեսական ծրագրով, կարևոր չէ, թե որ մեսենջերով է ընթանում ձայնային խոսակցությունը՝ ձայնը կորզվելու է վիրուսի կողմից և փոխանցվելու է «տիրոջը»։

Եթե դիտարկենք Դուրովի վերջին տարիների հայտարարությունները, ապա կնկատենք, որ նա անընդհատ համեմատում է Տելեգրամը Վոթսափի (WhatsApp) հետ։ Ինչը շատ ճիշտ ընտրված ռազմավարություն էր։ Քանի որ Դուրովն ինքն է նշանակել իրեն հարմար մրցակից և ամբողջ մրցակցությունը մեսենջերների միջև տեղափոխել դեպի Տելեգրամ – Վոթսափ հակադրություն։ Սա շատ հարցերում աշխատում էր Տելեգրամի օգտին, քանի որ Վոթսափը, որպես ավելի տարածված մեսենջեր, ավելի շատ էր հետաքրքրում ինչպես անվտանգության մասնագետներին, այնպես էլ կիբեռհանցագործներին։ Ինչն էլ բերում էր Վոթսափում զանազան խոցելիությունների ավելի հաճախակի բացահայտմանը։

Բացի դրանից, Վոթսափը, ըստ մամուլում հայտնված Դաշնային Բյուրոյի տվյալների, իրավապահներին է փոխանցում շատ մեծ քանակի տվյալներ, օրինակ, թե ով ում հետ է շփվում, շփվողների հասցեագրքույկները և այլն։ Ընդ որում, իրավապահները, գրեթե օնլայն ռեժիմով (15 րոպե ուշացումով), ստանում են մետատվյալների անընդհատ հոսք։ Այդ տվյալների մեջ նույնիսկ կարող են լինել բուն նամակագրության բովանդակությունը, եթե իրականացվում է պահուստային պահպանում iCloud միջոցով։

Տելեգրամը իր հերթին ամեն կերպ խուսափում էր իրավապահների հետ համագործակցությունից՝ պաշտպանելով անկախ ու անվտանգ մեսենջերի համբավը։ Բայց, այստեղ կան մի քանի մեծ «բայցեր»։

Առաջին «բայցերից» մեկը սկսվեց հենց վերջերս։ Դուրովը, ամենայն հավանականությամբ, ստիպված գնաց գործարքների ֆրանսիական (առնվազն միայն ֆրանսիական) հատուկ ծառայությունների հետ։ Ապա հետին թվով պարզվեց, որ Դուրովը այցելեց Բաքվում կիբեռանվտանգության կենտրոն։ Ու ամենահետաքրքիրը՝ պարզվեց, որ այն տարիներին, երբ ինքն իրեն հայտարարում էր որպես Ռուսաստանից փախած վտարանդի բիզնեսմեն, 2015-2021 թվականներին հիսուն անգամ գաղտնի այցելել էր Ռուսաստան։

Իսկ հիմա այս փաստերը համադրենք մի քանի կարևոր կետի հետ.

ա. Հանրային տարածված կարծիք կա, որ Տելեգրամը ամենաանվտանգ մեսենջերն է;

բ. Օգտվողների գերակշռող մասը տեղյակ չէ, որ իրապես լուրջ գաղտնագրում իրականացվում է միայն, երբ միացվում է secret chat տարբերակը։ Այդ դեպքում միանում է E2E գաղտնագրում, որի դեպքում նույնիսկ Տելեգրամի ադմինները չեն կարող կարդալ զրուցարանները (chat-երը)։ Մյուս դեպքերում զրուցարաններն անընթեռնելի են հատուկ ծառայությունների համար, որոնք փորձում են գաղտնալսել ինտերնետային թրաֆիքը, բայց հասանելի են Տելեգրամի ադմիններին։ Եվ կարող են փոխանցվել հատուկ ծառայություններին, եթե գոյություն ունենա գործարք։

գ. Բոլոր տելեգրամյան խմբերի զրուցարաններն ունեն թույլ գաղտնագրում, որը կրկին կարող է դառնալ հասանելի երրորդ կողմին։

Վերոնշյալը հաշվի առնելով՝ մենք պետք է դուրս գանք Տելեգրամ –  Վոթսափ հակադրության դուալիզմից։ Եվ, օրինակ, ընտրենք Սիգնալ (Signal) մեսենջերը, որն ամբողջությամբ բաց կոդով է։ Եվ իրավապահներին տրամադրում է մինիմալ տվյալներ, ինչպես օրինակ երբ է գրանցվել օգտատերը և երբ է վերջին անգամ մտել զրուցարան։ Եվ Սիգնալում բոլոր զրուցարանները միշտ E2E գաղտնագրումով են»։

Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում
Ամենադիտված