Ռումինիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌումինիայում գրանցվել է այս տարվա ընթացքում երկրում ամենաուժեղ երկրաշարժը:
Այս մասին հայտնել է Ռումինիայի Երկրի ֆիզիկայի ազգային ինստիտուտը։
Տեղեկատվության համաձայն՝ 5,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Էպիկենտրոնը գտնվել է 140 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է երկրի բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ Բուխարեստում, ինչպես նաև Բուլղարիայում, Մոլդովայում և Ուկրաինայում։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։