Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կսահմանվեն վարչական պատասխանատվության նոր միջոցներ՝ կապված կենսանվտանգության և կենսապահովության ոլորտների հետ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Կենսանվտանգության և կենսապահովության մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Նշված օրենքը սահմանում է Հայաստանի կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում պետական կարգավորման իրավական դաշտը: Մինչ օրս ոլորտը կարգավորվել է մի քանի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, որոնցում բացակայում են Սահմանադրության 6-րդ հոդվածով ամրագրված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար անհրաժեշտ իրավական հիմքերը: Բացի այդ, մինչ օրս որևէ պատասխանատվություն նախատեսված չէր կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում սահմանված պահանջները խախտելու համար:

Օրենքի ընդունմամբ կկարգավորվեն Հայաստանում կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի կառավարման իրավական հիմքերը և կենսաբանական վտանգների, ռիսկերի ու սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման հետ կապված հարաբերությունները։ Առաջին անգամ համապարփակ և համակարգված ձևով սահմանվել են նշված ոլորտը կարգավորող օրենսդրության հիմնական հասկացությունները և սկզբունքները, սահմանվել են Հայաստանի համար կենսաբանական հիմնական վտանգները և սպառնալիքները:

Օրենքով նախատեսվում է կարգավորել կենսաբանական վտանգների, ռիսկերի ու սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման հետ կապված հարաբերությունները։ Նախարարությունը հանրային քննարկման ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ կարծիք է հայտնում, որ առաջարկվող օրենքի ընդունումը կարևորագույն առաջընթաց կլինի Հայաստանի Հանրապետության համար՝ կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակում իրավական հիմքեր ապահովելու տեսակետից: Կնպաստի մեր երկրի տարածքում ոլորտի բոլոր տեսակի հարաբերությունների կանոնակարգմանը, կենսանվտանգության և կենսապահովության միջազգային և տեղական պահանջների կատարմանը։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նաև լրացնել օրենսդրական բացերը և ստանալ իրավակարգավորումների համալիր և համապարփակ շրջանակ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կսահմանվեն վարչական պատասխանատվության միջոցներ վարչական իրավախախտումների համար, մասնավորապես՝ Հայաստանի տարածքում գործող կենսաբանական ռեֆերենս լաբորատորիաների տարածքներ առանց թույլտվության՝ ՀՀ, օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի, կառավարության կողմից սահմանված կենսանվտանգության և կենսապահովության պահանջները խախտելու, Հայաստանում կենսանվտանգության և կենսապահովության համակարգում ներառված, ախտածինների հետ աշխատող անձանց կողմից կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի լիազոր մարմնին իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը խախտելու, առանց կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում լիազոր մարմնի կողմից վարվող ռեեստրում հաշվառվելու՝ ախտածինների հետ աշխատելու, սահմանված գործածության և կենսանվտանգության ապահովման կարգի խախտմամբ կենսատեխնոլոգիաներ կիրառելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կայցելի Կիև․ նա կհանդիպի Զելենսկու հետՍիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել․ տուժածներ կանԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթական ծրագրերն ու միջմշակութային համատեղ նախաձեռնություններըՀայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը. ՍանոսյանՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Կուրսկի մարզ ներխուժելու Ուկրաինայի զինված ուժերի 3 փորձ. ՌԴ ՊՆԱնդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը Պուտինին Պետերբուրգում ցուցադրել են ռուսական արտադրության ԱԹՍ-ների օրինակներըՓաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. արդարադատության նախարարությունԵրևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստըԹրամփը հայտնել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինComedy Club հումորային հեռուստաշոուն փակվում էՆոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Գրականության 10-րդ դասարանի QR կոդերը չեն բացում․ ուսուցիչներն ու աշակերտները դժգոհում են Կարևոր․ բեռնատարների վարորդներ են տուգանվել օդի աղտոտման համար Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորը և ավիաընկերության աշխատակիցը հայհոյել ու հարվածել են իրար Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը Իրկուտսկում վրաերթի են ենթարկել 44-ամյա կնոջըԶբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազելՓաշինյանը սեփական թիկնապահներից է վախենո՞ւմ «Փյունիկը» վաճառում են. ՀՖՖ-ն հասավ իր ուզածինԱրցախի հայաթափման մեկ տարին. վարչախումբը տեղեկատվական տեռոր է իրականացնում Փորձագետ. Փաշինյանի խոսքերը ՀԱՊԿ-ից սպառնալիքների մասին տագնապալի են  Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «VAZ-2106»-ը և «VAZ-2121»-ը․ 4 մարդ հոսպիտալացվել է  Ադրբեջանը մի շարք երկրների հետ ռազմական համաձայնագրեր կստորագրիԳրանդ Հոլդինգն այս տարի նշում է հայկական ծխախոտագործության 100-ամյակը Ո՞ւմ համար է աշխատում Հայաստանի սահմանադրական դատարանը. «օկուպացիայի վավերացում»Հայաստանում սպասում են «վրացական մայդանին»Ալիևն ու դե ֆակտո խաղաղությունը. արդյո՞ք ադրբեջանցիները պատերազմ են ուզումՀայաստանի գործող իշխանության և Եկեղեցու միջև հարաբերություններում խզումը գնալով խորանում է. «Փաստ»Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպք․ նոր մանրամասներ են հայտնի դարձելՈչ թե առանձին ընդդիմադիր ուժերի նախաձեռնություն է, այլ իշխանությունների վարած կուրսի դրսևորում. «Փաստ»«Հայաստանում մտադիր են ստորագրություններ հավաքել ԵՄ-ին անդամակցելու համար. Փաշինյանի փիառը»Արտակարգ իրավիճակ՝ Գառգառ գյուղում․ կրակոցներ են հնչելԱդրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից սկսվել է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության․ պատմության այս օրը (19 սեպտեմբեր)Սպանել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին Լույս չի լինի. հասցեներ «Իմ գրքում ոչ թե պարտություն, այլ առողջացնող նահանջ ու դադար կա, այն մեզ թույլ է տալիս մեկ անգամ էլ վերանայել մեր անցած ճանապարհը». լույս է տեսել Հովիկ Չարխչյանի «Երկիր անավարտ» վեպը. «Փաստ»Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ Մակերեսային դիվանագիտության հետևանքները. «Փաստ»Իրազեկում՝ Նոր Նորքի բնակիչներին․ ջուր չի լինելուՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է Գլխավոր դատախազին. Սպիտակցի Հայկոյի որդին չի կալանավորվի. կռվի ավարտը. փաստաթուղթ Ի՞նչ սինդրոմներ են «շրջում» մեր շուրջ, և ինչի՞ց է պետք եզրակացություններ անել. «Փաստ»Անձրևային եղանակը ևս մի քանի օր կպահպանվիՌուբլու արժեքը բանկերում և փոխանակման կետերում «Թնջուկը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ է, այստեղ երևում է խաղացողների հակադրությունը, բոլորը ցանկանում են ինչ-որ բան ստանալ». «Փաստ»Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել Արդեն պատրաստի «մեղավորներ» էլ կունենա. ի՞նչ սպասել «անմիջնորդ» գործընթացներից. «Փաստ»Կընդլայնվեն կառավարության լիազորությունները. նախագիծ. «Փաստ»Իշխանությունների հերթական խայտառակությունը. չեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվել . «Ժողովուրդ» Իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ. «Հրապարակ»
Ամենադիտված