Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել «Փյունիկը»

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել ակումբը։

«Արթուր Սողոմոնյանի հայտարարությունը:

Ցանկանում եմ պատմել մի որոշման մասին, որը ինձ հեշտ չի տրվել: Երկար եմ մտածել ու որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը:

Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որն ձգվում է արդեն երկու տարուց ավելին:

Ցավոք, իրավիճակը վաղուց դուրս է եկել ողջամտության ու պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններից` վերածվելով անձնական առճակատման: Դա մեծ վնաս է հասցնում թիմին, երկրպագուներին ու մեր ակադեմիային և ամենակարևորը` հայկական ֆուտբոլի հեղինակությանը:

Ավելի քան 2 տարի ես ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայքարում էինք անզուսպ պահվածքի, ագրեսիայի ու ֆեդերացիայի ղեկավարների ոչ կոմպետենտության դեմ:

Վերջին 4 տարում Բարձրագույն լիգայի 5 թիմ, ինչպես նաև 6 խոշոր ներդրող, լքել են հայկական ֆուտբոլը` հայտարարելով անհնարինության մասին աշխատել ֆեդերացիայի ոչ կոմպետենտ ղեկավարների հետ:

Ցավոք, ես նույնպես եկել եմ նման եզրահանգման: Սա ինձ համար շատ ցավալի, բայց կշռադատված որոշում է, քանի որ իսկապես որևէ իմաստ չեմ տեսնում աշխատելու նման անառողջ մթնոլորտում:

Ես վստահ եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք հետաքրքրված կլինեն շարունակել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբային փառահեղ պատմությունը, որը վերջին տարիների ոչ միայն հասել է մեծ նվաճումների, այլև լայնորեն հայտնի դարձել Հայաստանում ու դրա սահմաններից դուրս:

Ցանկանում եմ հանգստացնել ծնողներին ու «Փյունիկի» ակադեմիայի սաներին. ես կշարունակեմ ներդրումները մանկապատանեկան ակադեմիայում, և բոլոր մեր սաները կշարունակեն կրթվել իրենց տարիքային խմբերում:

Ես չեմ հեռանում հայկական սպորտից և կշարունակեմ ներդրումներ անել, քանի որ կարծում եմ, որ սպորտի զարգացումը շատ կարևոր է մեր երկրի համար:

Պատրաստ կլինեմ վերադառնալ հայկական ֆուտբոլ, երբ փոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը ու գան մարդիկ, որոնք իսկապես հետաքրքրված կլինեն ֆուտբոլի զարգացման մեջ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, որոնք մեր կողքին են եղել վերջին 7 տարիների ընթացքում, աջակցել ու մեզ հետ միասին ուրախացել են հաղթանակներով: Մենք իսկապես պատմական արդյուքների հասանք ու ես հպարտ եմ, որ եղել եմ մի մասնիկն այս մեծ ու համերաշխ ընտանիքի` «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ անունով:

Շնորհակալություն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Եթե չստանամ Ոսկե գնդակը, միևնույն է, իմ կարիերան հաջողված է․ Սալահ Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենաԴարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին Ուկրաինան պատրաստ է հանդիպել. Զելենսկին՝ Ստամբուլում բանակցելու վերաբերյալ Պուտինի առաջակինՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն Գարդեն» հյուրանոցում 2 կին, օգտվելով իր անուշադրությունից, տաբատի գրպանից գողացել են 4,500 դոլարԿիևին առաջարկում ենք մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի. ՊուտինՖլիկը խոսել է առաջիկա Էլ Կլասիկոյի մասին Հորոսկոպ. ինչ կբերի մայիսին Մերկուրին կենդանակերպի բոլոր նշաններին Ավտովթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել
Ամենադիտված