Ադրբեջանը մի շարք երկրների հետ ռազմական համաձայնագրեր կստորագրի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռաջիկա օրերին Ադրբեջանը պատրաստվում է մի շարք երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրեր ստորագրել։ Այս մասին հայտարարել է պաշտպանական արդյունաբերության նախարարության աշխատակազմի ղեկավար Սամիր Աղաբալաևը պաշտպանական արդյունաբերությանը նվիրված ADEX 5-րդ հոբելյանական ցուցահանդեսի բացման կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Պայմանագրերի մանրամասները հանրությանը կհաղորդվեն քիչ ուշ, հավելել է նա։ Պաշտոնյան պարծեցել է նաև, որ ադրբեջանական սպառազինությունն «իր հզորությունը ցույց է տվել Արցախի 44-օրյա պատերազմում»:
Ի դեպ, ADEX -ի ոսկե հովանավորների թվում են թուրքական Baykar-ը և իսրայելական Israel Aerospace Industries-ը: