Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի օրը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող նիստն անցել է բուռն մթնոլորտում։ Կուսակցությունից չորուցամաք հայտնեցին միայն․ «Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր։ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանը և Լուսինե Բադալյանը հանդես են եկել զեկույցներով»։ 

Սակայն երեք ժամանոց նիստի ընթացքում տասնյակ ՔՊ-ականներ` առանց անուններ տալու, ելույթներ են ունեցել, արձանագրել, որ կոռուպցիան ոչ միայն սողոսկել է, այլեւ արմատավորվել հեղափոխական իշխանության մեջ եւ այդ մասին են փաստում տարատեսակ ինֆորմացիաներն ու մամուլի հրապարակումները: Այս թեմայով բավականին բոցաշունչ ելույթ է ունեցել նախկին գայիշչնիկ Արմեն Խաչատրյանը, ասել է, որ մինչ նախկիններին են քննադատում, այսօրվա իշխանություններից շատերն իրենց ունեցվածքով անգամ գերազանցում են նրանց, բայց անուններ չի տվել, ընդամենը նշել է, որ տեսնում-լսում են ամեն ինչի մասին։ 

ՔՊ-ում միաձայն քննադատել են նաեւ վարվող կադրային քաղաքականությունը, դժգոհել, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կադրերը բարձր պաշտոններ են զբաղեցնում, ինչը հանրության կողմից, մեղմ ասած, «լավ չի ընկալվում»։ Ծավալուն զեկուցով է հանդես եկել ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանը, ով զեկույցի առյուծի բաժինը նվիրել է արդարադատության նախարար Գրիգորի Մինասյանին` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբորը։

Ասել է՝ հերիք չէ, որ ինքը նշանակվել է բարձր պաշտոնի, իր կադրային քաղաքականությունն էլ իրականացնում է նախկինների միջոցով, առանցքային պաշտոններին նշանակում է նախկիններին կամ նրանց հետ փոխկապակցված անձանց։ Հնչել են անուններ՝ արդարադատության փոխնախարարի պաշտոնում վերջերս նշանակված Սիրվարդ Գեւորգյանին է հիշել, ով Ռոբերտ Քոչարյանի դստեր համակուրսեցին է եղել, նաեւ` մտերիմը, թեեւ` հանուն պաշտոնի, փոխնախարարն ուրացավ այդ մտերմությունը եւ անգամ Նիկոլ Փաշինյանին սեր խոստովանեց։ Դավոյանը խոսել է ինչ-որ փորձագիտական վարչության ղեկավարի մասին եւս, որը նախկիններից է ու հեգնել է՝ արդյոք տվյալ պաշտոնյան կարո՞ղ է անաչառ փորձաքննություն իրականացնել նախարարի եղբոր, հոր նկատմամբ հարուցված գործերով։

Հիշատակվել է նախարարության Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը, որը Երևանի նախկին փոխքաղաքապետ, «Դիմադրություն» շարժման հանրահավաքների ակտիվ մասնակից Վահե Նիկոյանի եղբայրն է, որն աշխատել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման տարիներին, բայց հրաժարվել էր աշխատել Հայկ Մարությանի հետ։

Եվ չնայած բազում պաշտոններ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ են համալրվում եւ բնական է, որ նա է դրանց «դաբրո» տալիս, սակայն խոսակցությունը թեժ է ստացվել։ Ի դեպ, պատմեցին, որ Դավոյանից բացի այլ ՔՊ-ականներ էլ են Գրիգոր Մինասյանի նշանակումը քննադատել, իսկ Արման Եղոյանն ասել է, որ եթե անգամ Մինասյանը սուպեր մասնագետ է, ապա Միշիկի եղբայր լինելու համար անթույլատրելի էր նրա նշանակումը։

Ի դեպ, Գրիգոր Մինասյանի նշանակման պահին էլ ՔՊ-ում շատերը դեմ էին դրան, բայց Փաշինյանը միանձնյա որոշում կայացրեց:  Հատուկենտ առարկություններ են հնչել, որ կադրային քաղաքականության հարցում սխալ է առաջնորդվել «պոլի փետ լինի` ՔՊ-ից լինի» հայտնի լոզունգով, սակայն նման բան ասողներն էլ են հավելել, որ իրենք էլ չեն ողջունում նախկին կարկառուն անձանց հետ ուղիղ կապ ունեցողների նշանակումը։

Ելույթ ունենալով վերջում՝ Փաշինյանը պատասխանել է բոլոր մեղադրանքներին՝ իրեն բնորոշ եղանակով աբարոտկա ֆռռալով եւ վերադարձնելով կուսակիցներին։ Նա մուննաթ է եկել՝ թե ինչի եք դժգոհում նշանակումներից, դժգոհելուց առաջ ուրեմն լավ կլինի այլեւս չգաք ինձ մոտ, խնդրեք, միջնորդեք, որ այսինչ մարդուն այս պաշտոնին նշանակեմ, հետո էլ մեկ ուրիշ խումբ գա ու խնդրի, որ՝ չէ, այդ մարդը այդ պաշտոնում չպետք է աշխատի։

Օրինակը բերվել է ՔԿԾ նախկին պետ Սերգեյ Ատոմյանի վրա, ապա շարունակել է՝ կամ գալիս խնդրում են, թող Տոնոյանը կալանավայրից քննիչ հանձնաժողով գնալու ճանապարհին մտնի մորը տեսնի, ընդառաջում ես, մեկ էլ՝ հաջորդ խումբ է բողոքում, արդյունքում իմ ընկերոջ որդին՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Արման Մելքոնյանն ազատվում է զբաղեցրած պաշտոնից։ Հիշեցնենք, որ խոսքը Գագիկ Մելքոնյանի մասին է, ում փաստորեն Փաշինյանն իրեն ընկեր է համարում։

Ապա շարունակել է ՔՊ-ականներին ուղղված մեղադրանքները, որ հեղափոխությունից հետո ՍԴ-ում իրականացրած «իշխանափոխության» ընթացքում ինքն ընդամենը մեկ դատավորի է առաջարկել՝ Վահե Գրիգորյանին, մնացածին ՔՊ-ն է առաջարկել ու ընտրել, եւ հենց նույն ՍԴ-ն 2021 թվականին Քոչարյանի գործով հայտնի եզրակացությամբ արդարացրեց նրան։ Փաշինյանը նաեւ հավելել է՝ եթե արդար դատարան եք ուզում, ուրեմն մի դժգոհեք։ Ասել է նաեւ, որ իշխող խմբակցությանը մշտապես ասել է՝ եթե որեւէ պաշտոնյայի նկատմամբ հիմնավոր կասկածներ ունեն, կարող են 2/3-ի ստորագրությամբ դիմել եւ հարցը քննարկման առարկա դարձնել, մինչդեռ մինչ օրս որեւէ պաշտոնյայի մասին ՔՊ-ն նման քննարկում չի նախաձեռնել։

Զայրացել է, թե Քաղշին կոմիտեի ղեկավարի պաշտոնը տեւական ժամանակ թափուր էր, մրցույթ էր հայտարարվել, բայց ոչ մի կարկառուն ՔՊ-ական չդիմեց։ Կոռուպցիայի մասին ելույթներին էլ գրեթե չի արձագանքելն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում
Ամենադիտված