Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ Կոնգրեսում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգների օրենսդիրները, հայ համայնքի փաստաբանները, կոալիցիոն գործընկերները և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումը վերապրածները հավաքվել են Կոնգրեսում հրավիրված միջոցառմանը՝ հիշատակելու 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ռազմական հարձակման և ԼՂ-ի էթնիկ զտումների անպատժելիության տարելիցը։  

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումը 10 ամիս շրջափակումից հետո ավարտվեց ավելի քան 120,000 բնիկ հայերի՝ իրենց պատմական հայրենիքից տեղահնմամբ։

Օրենսդիրների հետ հանդիպումը նպատակ է ունեցել առաջ մղել ջանքերի լայն շրջանակ, որոնք ուղղված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն, արցախցի փախստականներին օգնելուն և միջազգային պաշտպանության ներքո հայերի անվտանգ վերադարձի ուղին կերտելուն:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել հայ բնակչության շրջափակման և դրան հաջորդած բռնի տեղահանման ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում երկու տարի աշխատած ANCA-ի Ազգային ժողովի տնօրեն Գև Իսկաջյանը. 

«Այսօր մենք հավաքվում ենք ոչ թե պարզապես հիշելու, այլ արդարություն պահանջելու համար: Մեկ տարի է անցել Արցախի վրա Ադրբեջանի հարձակման վերջնական հարվածից, սակայն միջազգային հանրությունը մնում է լուռ։ Սա ոչ միայն տարածքի կորուստ է, այլ մշակույթի, ինքնության և պատմության կորուստ՝ մի ամբողջ ժողովուրդ բռնի կերպով արմատախիլ է արվել իր պապենական տնից: Մենք հրաժարվում ենք սա ընդունել որպես վերջ։ Մենք պահանջում ենք միջազգային պաշտպանության ներքո գտնվող յուրաքանչյուր տեղահանված հայի վերադարձի իրավունքը։ Արցախն ապրում է, որովհետև նրա ոգին կենդանի է արդարության համար պայքարող յուրաքանչյուրիս մեջ»։

Կոնգրեսի անդամներն ընդգծել են Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության արգելքների կիրառումը` համաձայն ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907-րդ հոդվածի, Գլոբալ Մագնիտսկու ակտի պատժամիջոցների սահմանում՝ ռազմական հանցագործությունների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ: Մարդու իրավունքների խախտումները՝ համաձայն Օտարերկրյա աջակցության ակտի 502 բաժնի, ենթադրում են միջազգային պաշտպանության ներքո հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի ապահովման պարտավորություն: Անդամները նաև կոչ են արել կոշտ մարդասիրական արձագանք՝ բավարարելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանված հայ փախստականների կարիքները: 

Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Գրեյս Մենգն, ով արցախցի փախստականներին ընդլայնված օգնության անխոնջ ջատագովն է, ընդգծել է գործողությունների շարունակական անհրաժեշտությունը. 

«100 տարի առաջ Հայոց ցեղասպանությունից մինչև Արցախի էթնիկ զտումներ. ձեր տոկունությունը դարեր է տևել: Մենք պետք է ապահովենք, որ բռնի տեղահանված հայերը փոխհատուցվեն՝ չկորցնելով իրենց տներ վերադառնալու իրավունքը»։

Կոնգրեսական Ջուդի Չուն, ով տարիներ առաջ այցելել է Լեռնային Ղարաբաղ, իսկ հետո նախագահ Իլհամ Ալիևի կողմից արգելվել է Ադրբեջան իր մուտքը, իր սարսափն է արտահայտել հայերի բռնի տեղահանման կապակցությամբ. 

«Սրտաճմլիկ է այժմ փախստականներ պատկերացնել այն մարդկանց, որոնց ես հանդիպեցի մի քանի տարի առաջ։ Միացյալ Նահանգները պետք է մերժի այս էթնիկ զտումները և հստակ հանդես գա ժողովրդավարության, ինքնորոշման և խաղաղության օգտին»: 

Ջուդի Չուն նաև քննադատել է Ադրբեջանի կողմից COP29-ի անցկացումը՝ նշելով, որ Ադրբեջանին՝ մարդու իրավունքների ամոթալի պատմություն ունեցող երկրին, չպետք է հարթակ տրվի COP29 համաժողովի միջոցով իր հեղինակությունը վերականգնելու համար:

Կոնգրեսական Գեյբ Ամոն կոչ է արել անշեղորեն հավատարիմ մնալ մարդու իրավունքներին՝ իր աջակցությունը հայտնելով ԼՂ եկամուտների վերականգնման ակտի միջոցով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ջանքերին:

Կոնգրեսական Բրեդ Շերմանն, ով դատապարտել է Ադրբեջանի շարունակական մշակութային ցեղասպանությունը ԼՂ-ի հայերի դեմ, ընդգծել է իրական արդարության անհրաժեշտությունը. 

«Իսկական արդարությունն այն է, երբ տեղահանված հայերը կարող են վերադառնալ իրենց նախնիների տները, որտեղ ապրել են ավելի քան մեկ հազարամյակ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանը ջնջի նրանց պատմությունն ու ժառանգությունը»։

Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնն, իր հերթին, վերահաստատել է արցախցիների՝ իրենց տները վերադառնալու իրավունքը. Նա ընդգծել է, որ արցախցիները պետք է վերադառնան, սա է վերջնական գիծը»:

Միջոցառմանն իր հուզիչ խոսքն է ասել նաև Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա նշել է, որ ԼՂ-ի էթնիկ զտումներից մեկ տարի անց, չնայած միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքին, հայերն իրավունք չունեն հրաժարվել ժողովրդի վերադարձի, մշակույթի պահպանման և հայ բանտարկյալների ազատ արձակման համար մղվող պայքարից։

Երեկոյի փակմանը աղոթք է ասել Դադիվանքի վանահայր տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն, ով փրկվել է իր տան վրա ադրբեջանական ռմբակոծություններից, թիրախավորվել է հայկական կրոնական և մշակութային վայրերի պաշտպանության համար։ Նա նկարագրել է ադրբեջանական դաժանությունն արցախյան պատերազմի, շրջափակման և դրան հաջորդած էթնիկ զտումների ժամանակ՝ նշելով. «Եթե ամբողջ աշխարհն այսօր ճանաչեր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, մեկ այլը տեղի չէր ունենա։ Եվ եթե մենք այսօր չճանաչենք Արցախի ցեղասպանությունը, ապա դեռ ավելին է լինելու»:

ANCA-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկայացված են եղել նաև արցախցի ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանի նկարները՝ 2020 թվականի Բաքվի ռազմական հարձակման և 2023 թվականի շրջափակման և դրան հաջորդած ԼՂ-ի բռնի տեղահանման մարդկային զոհերի մասին։

Հայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը 
Ամենադիտված