Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-Յորքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

168.am

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Փաշինյանին և Ալիևին ուղղված հեռախոսազանգերից հետո ռեգիոնալ այց կատարեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությունը։

Հաքը սեպտեմբերի 18-ին Բաքվում էր, որտեղ հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին, իսկ դրան հաջորդած հայաստանյան այցի ընթացքում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։ Պետք է նշել, որ Հաքի պատվիրակության կազմում էր նաև ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի հարցերի գլխավոր բանակցող Լուիս Լ Բոնոն, և ուշագրավ է, որ Բաքվում այս պատվիրակությունն Իլհամ Ալիևի հետ հանդիպելու հնարավորություն չի ստացել։ Ավելին Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունն այս հանդիպման վերաբերյալ ընդհանուր առմամբ ադրբեջանական պահանջների ու դժգոհությունների շարք էր Արևմուտք-ՀՀ հարաբերություններից, ՀՀ-ից, ամերիկացի և արևմտյան պաշտոնյաներից, որոնք որոշակի աջակցություն են հայտնում Հայաստանին և քննադատում Ադրբեջանին։

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, Հաք-Միրզոյան հանդիպմանն ընդգծվել է ՀՀ և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում նոր հանգրվանի՝ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ ջանքերի կարևորությունը, նախանշվել են առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խորացմանը զուգահեռ՝ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ առևտրի խթանման նպատակով: «Տարածաշրջանային հարցերի համատեքստում Արարատ Միրզոյանը և Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է երկու տարվա բանակցություններից հետո մշակված խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներից խուսափելու և համաձայնեցված տեքստով ստորագրման կարևորությունը՝ միտված Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովմանը:

Նախարար Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը»,- ասված էր հաղորդագրությունում։

ՀՀ կառավարության փոխանցմամբ, Փաշինյան-Հաք հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Այս համատեքստում Փաշինյանն անդրադարձել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումներին և ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը:

Հատկանշական է, որ ամերիկյան ակտիվությունը Երևան-Բաքու գործընթացում նախորդում է Նյու Յորքում հաջորդ շաբաթ մեկնարկելիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Բարձր մակարդակի շաբաթվան։ Մանհեթենում, որտեղ կանցկացվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը, մեծ թափով ընթանում են նախապատրաստական աշխատանքները՝ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իսկ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքի ծառայությունները տեղափոխվել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Բարձրաստիճան շաբաթը սկսվում է սեպտեմբերի 22-ին, առաջին երկու օրերին (սեպտեմբերի 22-23-ը) տեղի կունենա «Ապագայի գագաթնաժողով»-ը: Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 150-ը հանդիպմանը ներկայացված կլինեն պետությունների ղեկավարների ու վարչապետների, իսկ մնացածը՝ արտգործնախարարների մակարդակով։

Բարձր մակարդակի շաբաթն ավարտվում է սեպտեմբերի 30-ին: Միջոցառումներին ամենայն հավանականությամբ կմասնակցեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները։

Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին գտնում է, որ քայլերի այս հաջորդականությունն ԱՄՆ-ի կողմից ամենևին պատահական չէ։

168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ԱՄՆ-ը ամենայն հավանականությամբ փորձում է ԱԳ նախարարների մակարդակով ևս մեկ հանդիպում կազմակերպել այս անգամ ՄԱԿ ԳԱ առաջիկա շաբաթվա շրջանակում։

«Հաշվի առնելով գործընթացի բարդությունը, ռեգիոն է ուղարկվել ԱՄՆ փոխպետքարտուղարը, որի ջանքերը մերժելն ավելի բարդ է, քան բանակցողի դեպքում, հատկապես, երբ նա համատեղությամբ նաև ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն էր, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն բացասական որոշ զգացումներ է առաջացնում Ադրբեջանի կողմից։ Կարծում եմ՝ հնարավոր կլինի հանդիպում կազմակերպել, իսկ բեկումնային արդյունքների հարցում փոքր-ինչ կասկածում եմ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանական պաշտոնական դիրքորոշումը չի փոխվում ՀՀ-ին ուղղված պահանջների վերաբերյալ։ Իսկ ՀՀ-ի ակնկալիքը, ինչպես գիտենք, համաձայնագրի ստորագրումն է, որի վերաբերյալ Բաքուն դեռ պահանջներ ունի։ Ինչպես ամիսներ առաջ, այնպես էլ, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ ԱՄՆ-ը կրկին կփորձի»,- ասաց վերլուծաբանը։

Կախա Գոգոլաշվիլին գտնում է, որ այս հանդիպման տապալման դեպքում ՌԴ-ն կփորձի հանդիպում կազմակերպել ԲՐԻԿՍ-ի շրջանակում։

«ՌԴ-ն էլ իր հերթին է փորձում ակտիվ աշխատել կողմերի հետ, Պուտինը եղավ Ադրբեջանում, զրույցներ եղան Փաշինյանի հետ, ապա ՌԴ փոխվարչապետը եղավ ՀՀ-ում ա թերևս քննարկելու համար ՀՀ դժգոհությունները ռուսական միջնորդությունից և ՀՀ-ի համար անընդունելի կետերը։ Ինչպես տեսնում ենք, աշխարհաքաղաքական այս մրցակցության պայմաններում ՀՀ-Ադրբեջան Խաղաղության համաձայնագիրը ևս դարձել է մրցակցության առարկա, ինչը սպասելի զարգացում էր»,- ասաց վերլուծաբանը։

Քաղաքագետը կարծում է նաև, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հանդիպումները, բացի ռեգիոնալ հակամարտությունների կարգավորումից, ունեն այլ հարթություն ևս։ «Վրաստանի մի շարք հակաարևմտյան քայլերի ու առաջիկա ընտրությունների ֆոնին անկանխատեսելի ելքի ֆոնին ԱՄՆ-ը հասկանալիորեն փորձում է ռեգիոնում սերտացնել կապերը ՀՀ-ի հետ, կանխատեսելով որոշակի խնդիրներ վրացական ուղղությամբ։ Ուստի, բացի Երևան-Բաքու գործընթացում արևմտյան հետաքրքրությանը, կա նաև երկկողմ հարաբերություններում այլ բաղադրիչ»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածելով Արցախի բռնի տեղահանության և հայաթափման մեկ տարելիցի կապակցությամբ, առանձնահատուկ շեշտել էր ՄԱԿ ԳԱ հարթակում սպասվող քննարկումները։

«Հաջորդ շաբաթ Նյու Յորքում կրկին մեկնարկելու են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան քննարկումները. վերջին մեկ տարվա իրադարձություններն ի ցույց են դնում միջազգային կայունության ապահովման ուղղությամբ անհետաձգելի ջանքերի, խաղաղության հաստատման հնարավորություն տվող գաղափարների, քայլերի կյանքի կոչման կարևորությունը»,- նշված էր ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։

Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվիՈ՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է
Ամենադիտված