Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին. պատմության այս օրը (22 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Փղերի պաշտպանության համաշխարհային օր, Խրոնիկական միելոիդային լեյկոզով հիվանդների համաշխարհային օր, Առանց ավտոմեքենաների համաշխարհային օր, Բուլղարիա՝ Անկախության օր, Էստոնիա, Լատվիա, Լիտվա՝ Բալթյան միասնության օր, Մալի՝ Անկախության օր, Նորվեգիա՝ Մերթա արքայադստեր օր, Ուկրաինա՝ Պարտիզանական փառքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

մ.թ.ա. 68– տեղի է ունեցել Արածանիի ճակատամարտը:

1795 –վախճանվել է բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովան։

1960– վախճանվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ Արմեն Գուլակյանը:

1964– ծնվել է գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը:

1964– վախճանվել է հայաստանցի քուրդ բանաստեղծ, արձակագիր Ամինե Ավդալը:

1987-ծնվել է փոփ երգիչ, հեռուստադերասան Միհրան Ծառուկյանը։

1996- Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում ստանալով  51,75 տոկոս ձայներ վերընտրվել է Հայաստանի նախագահի պաշտոնում։ Միջազգային դիտորդներն ընտրությունների ընթացքում արձանագրել են բազմաթիվ խախտումներ։

2001- սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան:

2002- սփյուռքահայ կինոռեժիսոր, «Արարատ» ֆիլմի հեղինակ Ատոմ Էգոյանն ազգային մշակույթի և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է  «Մովսես Խորենացու» մեդալով: 

2021- վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական բլյուզ և ռոք երգիչ, կոմպոզիտոր Նիկոլայ Արությունովը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1236 —տեղի է ունեցել Սաուլի ճակատամարտը, որտեղ Ժեմայտների և Զամգալների բանակը ջախջախիչ պարտության է մատնել Սրակիրների օրդենի բանակին։

1307 —Ֆրանսիայի թագավորական խորհուրդը որոշում է ընդունել ձերբակալել բոլոր այն տամպելյերներին, որոնք գտնվում են երկրի տարածքում։

1499 —ընդունվել է Բազելյան պայմանագիրը, ըստ որի Շվեյցարական կոնֆեդերացիան անկախացել է Սուրբ Հռոմեական կայսրությունից։

1520 –վախճանվել է  օսմանյան սուլթան Սելիմ 1-ինը։

1539 —վախճանվել է գուրու, սինկխիզմի հիմնադիր Նանակը։

1554 —վախճանվել է իսպանացի կոնկիստադոր, Մեծ կանյոնի հայտնագործող Ֆրանցիսկո Վասկես Դե Կորոնադոն։

1694 –ծնվել է անգլիացի պետական գործիչ, դիվանագետ և գրող Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Չեսթերֆիլդը։

1692 —Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին։

1764 —Ռուսական կայսրությունում կիրառության մեջ են մտել վերստային սյուները։

1780 —տեղի է ունեցել լինչի դատաստանի ենթարկելու առաջին նկարագրված դեպքը։

1789 —տեղի է ունեցել Ռիմնիկեի ճակատամարտը, որի ժամանակ գեներալ Սուվորովի և թագաժառանգ Կոբուրգսկու ղեկավարած ռուս-ավստրիական բանակը  ջախջախել է թուրքական բանակին։

1791– ծնվել է անգլիացի նշանավոր ֆիզիկոս և քիմիկոս Մայքլ Ֆարադեյը:

1792 —հռչակվել է ֆրանսիական հանրապետությունը և այդ օրը դարձել է ֆրանսիական հանրապետության օրացույցի առաջին օրը։

1828 —վախճանվել է զուլուսների առաջնորդ Չական, որին անվանել են Սև Նապալեոն։

1862 —ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինկոլնը հայտարարել է նեգր-ստրուկների ազատագրման մասին։

1869 —աշխարհում առաջին անգամ Ավստրիայում հրատարակվել են փոստային բացիկներ։

1869- կայացել է Ռիխարդ Վագների «Հռենոսի ոսկին» օպերայի առաջին ներկայացումը։

1877 —Կանադայի կառավարությունը համագործակցության պայմանագիր է կնքել Ալբերտա պրովինցիայի հնդկացիների հետ։

1886 —ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ Ռոժե Բիսերը։

1908– Բուլղարիան անկախացել է Օսմանյան կայսրությունից:

1921 - Ազգերի լիգա են ընդունվել Էստոնիան, Լատվիան և Լիթվանիան։

1939– Բելառուսի Բրեստ քաղաքում տեղի է ունեցել խորհրդային և գերմանական զորքերի համատեղ ռազմական շքերթ:

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կարմիր բանակը նացիստներից ազատագրել է Տալլինը։

1945 – ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումենն ընդունել է պատերազմական հարցերով քարտուղար Սթիմսոնի «Երկրորդ համաշխարհային պատերազմ» բնութագրումը։

1958– ծնվել է իտալացի աշխարհահռչակ երգիչ, տենոր Անդրեա Բոչելլին:

1960 - Մալին անկախացել է Ֆրանսիայից։

1980-սկսվել է իրանա-իրաքյան պատերազմը։

1991- Կոսովոն հայտարարել է իր անկախության մասին։

1993-վրաց-աբխազական պատերազմի ընթացքում Սուխումիի համար մղվող ճակատամարտում խփվել է մարդատար Ту-154 ինքնաթիռը, զոհվել է 108 մարդ։

2000– առաջին անգամ աշխարհի մի շարք երկրներում անց է կացվել «Առանց ավտոմեքենաների օր»:

2000 - Բիլ Գեյթսի գլխավորած «Մայքրոսոֆթ» ընկերությունը մեկ օրում կորցրել է  22 միլիարդ դոլար։

2007 —վախճանվել է ֆրանսիացի կատակերգակ դերասան Մարսել Մարսոն։

Կ. Խաչիկյան

Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Լավրովի նախազգուշացումը դեսպաններին Փաշինյանի իշխանության հերթական անարժանապատիվ քայլը Ի՞նչ էր փնտրում Արարատ Միրզոյանը ԴուբայումԱրագածոտնում «Mercedes Sprinter»-ը բախվել է հողաթմբերին. կա տուժած Փաշինյանը խնդիրներ ունի սեփական կադրերի հետԸմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Կյանքից անժամանակ հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը Նախկին պատգամավորի ողբերգական վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել Վարորդը երեխային թմրանյnւթ չի հյուրասիրել․ ինչպե՞ս է 3-ամյա երեխայի առողջական վիճակը Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանը դիվնագիտական հարաբերություններ է հաստատել Կոստա-Ռիկայի հետ․ պատմության այս օրը (08 ապրիլ)Գազ չի լինիԵվրահանձնաժողովն առաջարկում է 25% մաքսատուրքեր ամերիկյան ապրանքների համար Թալանել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատան բաժանմունքի ղեկավարի բնակարանըԱդրբեջանցիները զգուշացնող կրակ են բացել, ասել՝ «առաջ չգաք, կկրակենք»Փորձառությունը կա, ցանկությունը, կարծես, կա, սակայն այդպես էլ «սայլը» տեղից չի շարժվում. «Փաստ»Վթար՝ Պարոնյան-Լեո խաչմերուկում Մահացել է Ռոմա ԲաղդասարյանըՆրանց ոչ մի կողմ չի կարող վստահել. ինչո՞ւ է Փաշինյանն այս ու այն կողմ ընկնում. «Փաստ»Լեհաստանում հայտարարել են՝ հիասթափվել են Զելենսկուց Մեկը մյուսի հետևից զիջումների է գնում ու փորձում ավարտել պայքարը Ղարաբաղի համար. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում․ քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանում երկրաշարժ գրանցվեց«Խելացի էր, աշխատասեր, իր բոլոր նպատակները մեզ հետ, մեր ընտանիքի հետ էին կապված». Արսեն Նահապետյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Ալաշանում. «Փաստ»Մադուրոն Վենեսուելայում արտակարգ դրություն է հայտարարել
Ամենադիտված