Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս. ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ . «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամերիկյան լրատվամիջոցները և փորձագիտական շրջանակները վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են անդրադառնում Հարավային Կովկասում իրավիճակին, սակայն ուշագրավ է, որ այդ հրապարակումների ենթատեքստը առավելապես նույնական է: Ի մասնավորի, օրերս ամերիկյան պարբերականներից մեկը հրապարակել է մի հոդված, որը վերնագրված է «Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս»: Այս հրապարակումն առաջին հերթին ուշագրավ է նրանով, որ հեղինակները ամերիկյան հայտնի փորձագետներ են՝ գլխավորությամբ մի մարդու, որը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել:

Խոսքը Ուիլ յամ Վուլֆի մասին է, որը եղել է Պետդեպի գլխավոր իրավաբանը և պաշտպանության նախարարի օգնականի տեղակալը: Վերլուծությունը վերաբերում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռանալու և դեպի Արևմուտք կողմնորոշվելու թեմաներին: Ընդ որում, ՀԱՊԿ-ից հեռացումը դիտարկվում է որպես մոտ ապագայում կայանալիք իրադարձություն, նույնիսկ՝ գրեթե իրողություն: Նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է էապես աջակցի Հայաստանին այս հարցում: Սակայն ուշագրավ է, որ գրեթե խոսք չկա այն մասին, թե ՀԱՊԿ-ից հեռանալն ու Արևմուտքի գիրկն ընկնելը ինչ է տալու Հայաստանին: Փոխարենն ամենայն մանրամասնությամբ նկարագրված է, թե դա ինչ կտա ԱՄՆ-ին, այսինքն՝ թե այդ ամենն ԱՄՆ-ի ինչին է պետք: Պարզվում է՝ պետք է, այն էլ՝ ինչպես է պետք: Ըստ հեղինակների, այդպիսով, Հայաստանի դուրս գալը և դեպի Արևմուտք շրջադարձը «անգնահատելի հնարավորություն» կտա ԱՄՆ-ին՝ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար, «ինչը օգուտ կտա Ամերիկայի երկարաժամկետ հետաքրքրություններին»: Եվ ուշադրություն... ամենակարևոր կետերից մեկը. Հայաստանին արևմտյան շարքեր բերելը թույլ կտա ԱՄՆ-ին պահպանել Ռուսաստանի հարավային սահմաններում իրական վտանգը և չեզոքացնել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում:

Վերջապես, ըստ հեղինակների, այդ ամենը հնարավորություն կտա բարդացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանի միավորման Չինաստանի պլանները, ինչպես նաև ԱՄՆ-ին թույլ կտան նվազեցնել իրենց կախվածությունը Թուրքիայից: Մի խոսքով, ամերիկացիները փաստացի սկսել են ավելի բաց «խաղալ» և ակնհայտ հայտարարել իրենց իրական հետաքրքրությունների մասին, որտեղ որևէ տեղ չկա Հայաստանի շահերի ու անվտանգության համար: Բացառապես ամերիկյան շահեր, ամերիկյան հետաքրքրություններ, որոնց հիմնական իմաստը Հայաստանը աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ դարձնելն է՝ անգամ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային կորուստների գնով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում կգործարկվի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ»Մարդը թե՛ սխալական է, թե՛ մահկանացու, բայց սխալն ու աններելի մեղքերը տարբեր բաներ են. «Փաստ»Փաշինյանն ուզում է կոնսոլիդացնել վարչական լծակները. «Փաստ»Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս. ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ . «Փաստ»Թուրքիան ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ1 զոհ, 1 վիրավոր․ Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «KamAZ»-ըՀաջորդ մի քանի ամիսները վճռորոշ են լինելու․ ԶելենսկիԱռեղծվածային դեպք՝ Արարատի մարզի դպրոցներից մեկում․ արդեն 5-րդ օրն է՝ 10-ամյա աղջնակը գտնվում է կոմայի մեջԱՄՆ-ն լրացուցիչ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք՝ կապված Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հետ․ Պատրիկ ՌայդերԾեծկռտուք ու կրակոցներ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանումԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը. ՄԻՊՀայաստանը Եվրաջասթի հետ ստորագրել է աշխատանքային պայմանավորվածություն. Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա«Այս պատերազմին որքան խորն ես նայում, այնքան քիչ ես հասկանում»․ ԶելենսկիԻսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածության սրումը մտահոգում է Ռուսաստանին․ ՊեսկովՆյու Յորքում կհանդիպեն Հունաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահըԵթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Վրաստանում մեկնարկել են «Eternity-2024» զnրավարժությունները․ մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինվnրականներըՊապիկյանը ֆինանսների նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բանակային զորամիավորում․ քննարկել են թիկունքային ապահովման հարցերԱռաջիկա ձմեռը բարդ է լինելու Ուկրաինայի համար, Արևմուտքի երկրները մտադիր են աջակցել Կիևին․ ԲլինկենԱսադը ձևավորել է Սիրիայի նոր կառավարությունըԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը. վերջինը կողաշրջվել էՄիրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակըԱրևմտյան վերլուծաբանները պնդում են, որ ՌԴ-ն ձախողել է «Սարմատ» հրթիռի վերջին փորձարկումը. Կրեմլը չի մեկնաբանումԼիբանանում զոհերի թիվը հասել է 182-ի, Իսրայելը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին 2 ժամ է տվել տարածքը լքելու համարԱԽ քարտուղարը Նիդերլանդների վարչապետի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակըՀարկեր չվճարելու միջոցով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 109 մլն դրամ. ՔԿԱրցախի ՄԻՊ-ը ԱՄՆ-ում խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման մասինՄանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է 3 կետ. Ալիև Վերջին 5 ամիսներին աճել է Հայաստանի և Իրանի միջև առևտուրը Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանության ժամանակ կրակnց էր հնչել․ նոր մանրամասներ Բնակարանային գողություն՝ Արարատում. 15-ամյա աղջիկը ներկայացվել է քննչական բաժին Ուկրաինան ենթարկվել է հարվածների. Սումիում կա 2 վիրավոր, Զապորոժիեում` 17 Չդիմադրելու հրամանը Հայաստանից է Արցախ գնացել. ԿարապետյանԿապանում 28-ամյա երիտասարդը հուշանվեր թղթադրամով գնումներ է կատարել մթերային խանութից Ի՞նչ է ակնարկում Էրդողանը Ընդդիմադիր շարժումն ակտիվանալու է. ի՞նչ կտա դա Հայաստանին Ութ ամիս անց Ադրբեջանի դեմ հայց չի ներկայացվել ՆԳՆ-ն զգուշացնում է Ավագ Զաքարյանի մահվան գործով նոր մանրամասեր են ի հայտ եկելՔաղաքագետ Նաումով. Փաշինյանը Հայաստանին պարտադրում է արևմտյան օրակարգ՝ հաշվի չառնելով հասարակության կարծիքըԵրևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ Մետրոպոլիտենից օգտվելիս վճարային համակարգից օգտվել է ուղևորների ընդհանուր թվի 21 տոկոսը Էլինա Ավանեսյանը կրկին առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Թուրքական ստորաբաժանումները հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան Կրակոցներ՝ Հաղարծինում․ ինչ է հայտնի
Ամենադիտված