Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորից՝ իմիտացիա, այնինչ թանկարժեք ժամանակ ենք կորցնում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայում աշխարհի տարբեր մասերում կոնֆլիկտների բռնկման իրավիճակում խնդիրների լուծման առաջնային տարբերակ է դարձել ռազմական կոշտ ուժը: Ու այս պայմաններում, երբ նոր աշխարհակարգ է ձևավորվում, միջազգային հարաբերությունների համակարգում էական փոփոխություններ են տեղի ունենում։ Խնդիրների լուծման ուղղությամբ ուժի գործոնի դերակատարության ավելացման պարագայում պետությունները սկսել են առավել մեծ ներդրումներ կատարել ռազմական ոլորտում՝ նույնիսկ անտեսելով այն հանգամանքը, որ այդ գումարները կարող էին ուղղվել սոցիալական, առողջապահական ու կրթական ոլորտներ։ Դա է պատճառը, որ նույնիսկ այնպիսի երկրներ, որոնք տևական ժամանակ ռազմական ներուժի վրա չեն կենտրոնացել, կտրուկ ավելացնում են իրենց ռազմական բյուջեները։

Օրինակ՝ Ճապոնիան ու Գերմանիան որոշել են ռեկորդային ռազմական բյուջե ձևավորել։ Ու պարզ է, որ ռազմական ոլորտում ներարկվող գումարները կարող են ծախսվել ինչպես սպառազինությունների ձեռքբերման, այնպես էլ սեփական ռազմական ուժերը զարգացնելու ուղղությամբ։ Իսկ սեփական ռազմական ուժերի զարգացման համատեքստում ամենաառանցքային ուղղությունը ռազմարդյունաբերությունն է։ Եվ տարբեր երկրներ ահռելի ռեսուրսներ են ուղղում հենց սեփական ռազմարդյունաբերության զարգացման համար, որպեսզի դրսի ներկրումներից ու արտաքին գործընթացներից կախված չլինեն։ Քանի որ ռազմարդյունաբերությունը զարգացնելը հնարավոր չէ միանագամից կատարել, ապա մի շարք երկրներ էլ տարիներ շարունակ աճեցնում են սեփական ռազմաարդյունաբերական ներուժը, որը հիմնվում է գլխավորապես ներքին ռեսուրսների վրա։

Օրինակ՝ Ռուսաստանում տարիներ շարունակ գործադրված ջանքերի արդյունքում է, որ այդ երկիրը հիմնականում հիմնվում է սեփական ռազմարդյունաբերական արտադրանքի վրա։ Եվ նույնիսկ արևմտյան պատժամիջոցների գործադրման պարագայում Ռուսաստանի ռազմարդյունաբերությունը ժամացույցի պես աշխատում է։ Կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե Ռուսաստանը կախված լիներ այլ երկրներից սպառազինությունների ներկրումից։ Այս թեման հատկապես կարևոր է Հայաստանի պարագայում, որը արևելքից ու արևմուտքից շրջապատված է թշնամական երկրներով ու գտնվում է ցանկացած պահի ռազմական հարձակման ենթարկվելու մշտական սպառնալիքի ներքո։ Բայց մեզ մոտ ավելի շատ քննարկվում է սպառազինությունների ներկրման թեման, քան կոնկրետ գործ է արվում։ Իհարկե, շատ կարևոր է նորագույն սպառազինությունների ձեռքբերումը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը անընդհատ Իսրայելից, Թուրքիայից ու այլ երկրներից զենքեր է ներկրում։

Բայց պետք է հասկանալ, որ միայն արտերկրից սպառազինությունների ներկրման վրա հույս դնելու դեպքում Հայաստանը մեծացնում է իր կախվածությունը արտաքին խաղացողներից ու գործընթացներից։ Պատահական չէ, որ ունեցել ենք դեպքեր, երբ Հայաստանը վճարել է զենքի համար, բայց մինչև հիմա չի կարողանում ստանալ այդ սպառազինությունը։ Խնդիրներ ենք ունեցել նաև զենքի՝ Հայաստան տեղափոխման հետ կապված։ Այս դեպքում շատ հեշտ է մեղադրել դաշնակիցներին կամ այլ երկրների, որոնք Հայաստանին զենք չեն տրամադրում, չեն օգնում, որ զենքը հասնի և այլն, բայց ամենակարևոր հարցը մնում է այն, թե ի՞նչ եք անում մենք մեզ օգնելու համար, որպեսզի արտաքին հանգամանքներից հնարավորինս քիչ կախված լինենք։ Իսկ այս տեսանկյունից հատկապես կարևոր է սեփական ռազմարդյունաբերություն ունենալը, բայց միայն դրա մասին խոսելով չի կարող արդյունք լինել, պետք են գործնական քայլեր կամ գործողություններ։ Այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսել է սեփական ռազմարդյունաբերության համալիրը զարգացնելու մասին, խորհրդակցություններ է անցկացրել, այցելություններ է կատարել, տարբեր հրահանգներ տվել, ծրագրեր քննարկել, սակայն դրանից գործի էությունը չի փոխվել։ Հայտարարությունների մակարդակով միշտ էլ առաջնահերթություն են համարվել կրթության համակարգի բարեփոխումները և ռազմարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ մասնագետների պահանջարկի համալրման ուղղությամբ աշխատանքները։

Անգամ այս ոլորտը ԲՏԱ նախարարության մեջ ներառեցին։ Հիմա էլ իշխանության ներկայացուցիչները նշում են, թե վերջին տարիներին ռազմարդյունաբերության բյուջեն 100 անգամ ավելացրել են, այս ոլորտի զարգացումը պատվիրակել են մասնավոր ընկերություններին։ Եթե պետությունը ներդրումներ է կատարում, այդ դեպքում ո՞ւր են արդյունքները։ Իշխանավորների խնդիրը կոնկրետ ցուցանիշներ ցույց տալն է, թե որ կետից են սկսել սպառազինությունների արտադրության ոլորտում և ուր են հասել, այլ ոչ թե որոշակի գործընթացի իմիտացիա խաղարկելը։ Եթե այդպես չլիներ, ապա կունենայինք նաև գոնե մոտավոր պատկեր, թե Հայաստանն ինչ մասնագիտական բազա է ստեղծել, ինչ սպառազինություններ կամ սպառազինությունների բաղադրիչներ է արտադրում և նույնիսկ արտահանում։ Եթե արդյունքներ ունենայինք, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպես օրուգիշեր կփիառվեին իշխանավորները, բայց ձայնները դուրս չի գալիս։ Այսպես հաջորդ տարի ևս Փաշինյանը խորհրդակցություն կանցկացնի ռազմարդյունաբերությանը զարկ տալու մասով ու այսպես շարունակ։ Ու ամենակարևորը. պետք է հասկանալ, որ այս ոլորտի զարգացումը ոչ մեկ ամսվա, ոչ էլ մեկ տարվա հարց է, այլ տարիների աշխատանք է պետք։ Այսպես Հայաստանը կորցնում է այն թանկագին ժամանակը, որն այդքան անհրաժեշտ էր սեփական ռազմարդյունաբերությունը կայացնելու համար։ Փաշինյանի կառավարման վեց տարին բավական ժամանակ էր այդ տեսանկյունից...

Նյութը պատրաստ էր տպագրության, երբ պարզվեց, որ ԲՏԱ նախարարությունը «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագրից 2 մլրդ դրամ է «վերցրել»՝ 40 ՏՏ ընկերություններին որպես «աջակցություն» բաժանելու համար։ Ընդ որում, այդ գումարը փաստացի հանվել է «Ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ» միջոցառումից։ Եվս 710 մլն դրամով կրճատվել է փորձանմուշների արտադրության բյուջեն, որից 32 մլն դրամը տրվել է «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» ծրագրին, իսկ մնացած 678 մլն դրամը գնացել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։ Խոսուն թվեր են, այնպես չէ՞:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի
Ամենադիտված