Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ընկերասեր էր, բարի, երբեք որևէ հարցում չտրտնջացող». Սպարտակ Ղազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սպարտակի աշխուժությունն ու հանգստությունը զուգահեռվում էին: Ընկերասեր էր, աշխարհի բարի մարդը, բոլորին օգնության էր հասնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սիլվան՝ Սպարտակի մայրիկը:

Ընդգծում է՝ որդին դպրոցում այդքան էլ լավ չէր սովորում, բայց ուսուցիչներն ու ընկերներն իրեն անսահման սիրում էին իր մարդ տեսակի համար: «Դպրոցում սիրելի կամ նախընտրելի առարկաներ չուներ, բայց, այ, սիրելի ուսուցիչ ուներ»: Ավագ դպրոցն ավարտելուց հետո 2021 թ. դեկտեմբերին Սպարտակը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության:

«Դպրոցն ավարտելուց հետո որևէ տեղ չընդունվեց, ասաց՝ միևնույնն է, պետք է դեկտեմբերին բանակ գնամ, կծառայեմ, կվերադառնամ, հետո արդեն կհասկանամ, թե ուր ընդունվել: Բայց մտածում էր ծրագրավորում սովորելու մասին, թերևս կրթությունը և հետագա մասնագիտացումը հենց այդ ուղղությամբ կշարունակեր: Շատ էր սիրում նաև հողի հետ աշխատել: Ընտանիքով սեր չունենք հողի, դրա աշխատանքների հետ կապված, բայց երբ տնամերձ տարածք էին վաճառում, Սպարտակի համար այդ հողը գնեցինք, սիրում էր հողի հետ աշխատել, չորացած ծառերն ու դրանց ճյուղերը կտրել, նորերը տնկել»: Սպարտակը զորակոչվել է պարտադիր զինծառայության 44-օրյա պատերազմից հետո: Տղաներին բանակ ճանապարհող ծնողները պատերազմ էին տեսել, տղաներից շատերն իրենց ընկերներին ու հարազատներին էին կորցրել այդ նույն պատերազմի ժամանակ: Տիկին Սիլվան ասում է՝ ընտանիքով հնարավորություն ունեցել են դեռ շատ ավելի վաղ Հայաստանից մեկնելու, կյանքն այլ երկրում շարունակելու:

«Սպարտակը չէր համաձայնում, և մենք իր համար մնում էինք Հայաստանում: Ամուսինս արտերկրում էր աշխատում, ամեն հնարավորություն կար տեղափոխվելու, բայց ես չէի կարողանում մեկնել, որովհետև Սպարտակը չէր գալիս: Սպարտակն իր տեսակով վախկոտ չէր, ձգտում էր ծառայության: Երբ լսում էր պատերազմում գերեվարվածների մասին, միշտ արձագանքում էր՝ ես ինձ վնաս կտայի, բայց գերի չէի ընկնեի: Ես էլ իրեն հակադարձում էի՝ այդպես մի խոսիր, առաջինն իմ մասին կմտածես, եթե նման պահ լինի: Բայց, փաստորեն, այդպես չվարվեց»: Սպարտակը ծառայել է նախ Խնձորեսկում, հետո Գորիսի «Զանգեր» զորամասում:

«Մեծ սիրով ծառայել է, չեմ կարող ասել, որ դժգոհել, տրտնջացել է որևէ բանից: Գուցե ինչ-որ դժվարություն ունեցել է, բայց այդ մասին չենք իմացել: Միայն այն էր, որ շատ հաճախակի ու երկար ժամանակով էր դիրքերում լինում: Ես էլ միշտ ասում էի՝ ուրիշ հսկողներ չկա՞ն, որ միշտ դուք եք դիրքերում: Տղաներին իջեցնում էին դիրքերից, լողանում էին, իրենց կարգի բերում, ու նորից դիրքեր էին բարձրացնում: Սպարտակն էլ միշտ ասում էր՝ դիրքերում ավելի լավ է, քան զորամասում: Մեր դժգոհությունը միայն դա էր, որ երկար ժամանակով մնում էր դիրքերում, բայց նա չէր դժգոհում այդ հանգամանքից»: Լինել դիրքերում, չունենալ բավարար ու անհրաժեշտ պայմաններ, թշնամուց էլ լինել մի քանի մետր հեռավորության վրա, բայց, այսքանով հանդերձ, տղաները նշել են, որ դիրքերում՝ «գետնի վրա» ծառայությունը, ինչպես իրենք են հաճախ բնութագրել, ավելի նախընտրելի է, քան զորամասում: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը սկսվեց պատերազմը: Սպարտակն ու մայրիկը վերջին անգամ զրուցել են սեպտեմբերի 12-ին:

«Այդ օրը փոքր տղայիս ծնողական ժողովին էի գնացել, Սպարտակն անընդհատ զանգահարում էր: Պարզ հիշում եմ այդ օրը, ասացի՝ Սպո՛ ջան, սպասի ծնողական ժողովից դուրս գամ, մի քիչ հետո ինձ զանգի: Դա ժամը երկուսի կողմերն էր: Երեկոյան ութին զանգեց, տրամադրությունը նորմալ էր, ինչ-որ անհանգստություն չեմ նկատել խոսքի մեջ: Զրուցեցինք, հետո ասաց՝ լավ, մա՛մ ջան, վաղն օրվա մեջ կզանգեմ: Գիշերը սկսվում է պատերազմը, առավոտյան ենք տեղեկանում այդ մասին»: Սպարտակը զոհվում է սեպտեմբերի 13-ի լուսադեմին Իշխանասարում: Նա մեկն է այն 29 տղաներից, որոնք անմահացան Իշխանասարը պաշտպանելիս:

«Չէի հավատում, որ իրեն ինչ-որ բան է պատահել: Մտածում էի՝ հարմար չէ, և մեզ հետ կապ չի կարողանում հաստատել: Զանգահարում էինք իրեն, հեռախոսն անջատված էր: Իրենց զորամասն էլ տղաների դիրքից ընդհանրապես տեղյակ չէր, չգիտեին, թե ինչ է կատարվում, ոչ մի տեղեկություն չէին տալիս: Մտածեցինք, որ երեխեքը ինչ-որ մի տեղ հավաքվել են, սպասում են, որ հարմար պահ լինի, դուրս գան: Ամեն ինչ մտքովս անցնում էր, բացի զոհվելու տարբերակը: Ամուսինս մի քանի ծնողների հետ զորամաս էր գնացել, բակում գիշեր-ցերեկ սպասում էին որևէ նորության: Բայց իրենց դիրքի տղաներից որևէ մեկն այդպես էլ չվերադարձավ, իրենց հրամանատարի հետ զոհվեցին»: Սպարտակը տուն է «վերադառնում» մեր 95 տղաների հետ:

«Տղաներին բերել էին, բայց ամուսինս նկարներով չէր ճանաչել Սպարտակին, հավանաբար, անհաջող արված նկարներ էին եղել: Սկզբում մտածում էինք, որ մեր տղան այդտեղ չէ: Ամուսինս նորից ճանապարհ ընկավ Գորիս՝ Սպարտակին փնտրելու: Հոկտեմբերի սկզբին ԴՆԹ-ով «գտել» ենք տղայիս: Այդ ընթացքում, իհարկե, լավ լուրի էի սպասում, հույս ունեի, որ ողջ է, եթե չենք գտնում զոհվածների մեջ: Չէի հավատում անգամ, երբ զանգահարեցին ու տեղեկացրեցին, որ ԴՆԹ-ն համընկել է: Մերժում էի այդ միտքը, ասում՝ իմ երեխան չի: Իրեն չեմ տեսել, ու մինչև հիմա հավատս չի գալիս: Հայրիկս է Սպարտակիս տեսել, ասաց, որ նա ամբողջական է եղել: Սա էլ, կարծես, մխիթարանքի պես մի բան լինի, չգիտեմ էլ, թե ինչպես ձևակերպեմ, բայց ծնողները կարծես մխիթարվեն նման բաներով: Սպարտակի վիրավորումը գլխի շրջանում է եղել»:

Իսկ հիմա իրար հաջորդող ծանր օրերում Սպարտակի ծնողներին ուժ է տալիս նրա կրտսեր եղբայրը: «Եթե նա էլ չլիներ, չգիտեմ, թե մեզ հետ ինչ կլիներ»: Եվ վերջում մի կարևոր նկատառում ևս: Տղաների ընտանիքների համար չասենք՝ սփոփանք, բայց կարևոր է նաև այն, որ տարիներ անց իրենց որդիներին, ամուսիններին ու հայրերին չեն մոռանում և փորձում են ճանաչելի դարձնել նաև մյուսներին. «Տղաներն այս հողի համար են նահատակվել, բոլորին պետք է ճանաչենք»:

Հ. Գ. - Սպարտակ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում
Ամենադիտված