Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մի շարք խոշոր ձեռնարկություններում՝ ԶՊՄԿ-ում, «Լիդիան Արմենիայում» և այլ հաստատություններում մասնաբաժիններ ստանալուց հետո Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ականներն այս անգամ ընկել են «Հայէլցանցերի» հետևից։

Սեպտեմբերի 20-ին Ազգային Ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում էր ծավալել էլեկտրաէներգիայի խափանումների, անջատումների հետ կապված հարցերի վերաբերյալ։

Քննարկմանը, որը վարել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հրավիրված էին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Ըստ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի՝ բոլոր կառույցները՝ ԱԺ-ն, կառավարությունը, ՏԿԵՆ-ը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իրենց տեղերում են և տողատակերում անպատասխան մի հարց է թողել՝ «իսկ ո՞վ է մեղավոր»։ Քննարկումը, ըստ ԱԺ կայքի, ի բարօրություն ոլորտի բարելավման էր, սակայն թատերաբեմ դարձած ԱԺ-ում իշխանականների նպատակը այլ էր։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխող խմբակցությունը նպատակ ունի ՀԷՑ ցանցը փաստացի խլել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ձեռքից, ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերը վաճառեցին, ապա ստիպված եղան 15% բաժնեմասը նվիրել կառավարությանը։

Մեր ունեցած տեղեկության ապացույցը նույն ՔՊ հրավիրած քննարկման ընթացքում տվեց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ հարց հնչեցնելով. «Մենք տիրապետո՞ւմ ենք այն տեղեկատվությանը, թե սեփականատերը ինչ գնով է ձեռք բերել «Տաշիր» ցանցը։ Պատասխանը մինչ այժմ ոչ ոք չգիտի։ Դրա ապացույցը ինձ համար եղել է այն, որ ձեռքբերումից հետո ամենապահանջված պաշտոնները, որին ձգտում էին բոլորը, ՀԷՑ-ի համակարգի պաշտոն զբաղեցնելն էր. տարածքային պետերը, մասերի պետերը, ըստ աստիճանակարգի, շատ արագ դարձան միլիոնատերեր։ Գաղտնիք չէ, չէ՞»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։

Այս հարցը նա ուղղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին՝ բողոքելով 14-15 ժամով Կենտրոնում հոսանքազրկումներից։

Հարկ է նշել, որ, այո, ՀԷՑ-ի աշխատանքից դժգոհություններ կան, հոսանքազրկումները խայտառակ ծավալի են հասել, բայց դեռ դրանք այն ողբերգական մակարդակում չեն, ինչպես օրինակ «Վեոլիա Ջուր» ընկերության դեպքում, երբ 50%-ից ավելի ջրի կորուստ ունենք, մայրաքաղաքն էլ Վենետիկի է «վերածվում» գրեթե ամեն անձրևից հետո, բայց ՔՊ-ից ոչ ոք ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կոլապսի մասին չի անհանգստանում, ԱԺ-ում քննարկում չի կազմակերպում: Ֆրանսիական «Վեոլիա Ջրի» դեմ ոչ մի քայլ չի ձեռնարկվում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Երևանում 20-ամյա վարորդը կանգառում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնիWizz Air-ը, British Airways-ը, Azerbaijan Airlines-ը չեղարկել են չվերթները դեպի ԻսրայելՈչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ ԿարապետյանԸնդամենը փորձ՝ խնդիրները բարդել Մոսկվայի վրա. «Փաստ»Այսօր Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրն է«Ընկերասեր էր, բարի, երբեք որևէ հարցում չտրտնջացող». Սպարտակ Ղազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է․ Տիգրան Աբրահամյան Նորից՝ իմիտացիա, այնինչ թանկարժեք ժամանակ ենք կորցնում. «Փաստ»Նոր փոփոխություններ՝ տարադրամի շուկայումՈ՞վ և ինչպե՞ս կանի առաջին քայլը. «Փաստ»Գիշերը Երևանում արտակարգ է եղել․ միանգամից 3 մեքենա է այրվելՄինչև 9 ժամ գազ չի լինի«Արտասահմանից ֆինանսավորվող եվրոթատրոն. անընդհատ փորձում են հայ ժողովրդին խաբել, փափուկ բարձ դնել նրա գլխի տակ». «Փաստ»ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ» Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ» Հայաստանում կգործարկվի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»«Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է. «Ժողովուրդ» ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ»Ագրարային համալսարանում կառավարման լրջագույն ճգնաժամ է․ «Հրապարակ» Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Մարդը թե՛ սխալական է, թե՛ մահկանացու, բայց սխալն ու աններելի մեղքերը տարբեր բաներ են. «Փաստ»Սամվել Բաբայանը խափանել է․ «Հրապարակ» Հայաստանում ատոմակայան չի կառուցվում. Փաշինյանը խաբել է. Մաս 219. «Ժողովուրդ» Փաշինյանն ուզում է կոնսոլիդացնել վարչական լծակները. «Փաստ»Առգրավել են Կապանի համայնքապետարանի փաստաթղթերը․ «Հրապարակ» ԱԺ գլխավոր քարտուղարի դիպլոմի ֆոնին «Լիսկայի» ատենախոսությունը լուրջ աշխատանք էր. «Ժողովուրդ» Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս. ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ . «Փաստ»Թուրքիան ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ1 զոհ, 1 վիրավոր․ Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «KamAZ»-ըՀաջորդ մի քանի ամիսները վճռորոշ են լինելու․ ԶելենսկիԱռեղծվածային դեպք՝ Արարատի մարզի դպրոցներից մեկում․ արդեն 5-րդ օրն է՝ 10-ամյա աղջնակը գտնվում է կոմայի մեջԱՄՆ-ն լրացուցիչ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք՝ կապված Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հետ․ Պատրիկ ՌայդերԾեծկռտուք ու կրակոցներ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանումԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը. ՄԻՊՀայաստանը Եվրաջասթի հետ ստորագրել է աշխատանքային պայմանավորվածություն. Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա«Այս պատերազմին որքան խորն ես նայում, այնքան քիչ ես հասկանում»․ ԶելենսկիԻսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածության սրումը մտահոգում է Ռուսաստանին․ ՊեսկովՆյու Յորքում կհանդիպեն Հունաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահըԵթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Վրաստանում մեկնարկել են «Eternity-2024» զnրավարժությունները․ մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինվnրականներըՊապիկյանը ֆինանսների նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բանակային զորամիավորում․ քննարկել են թիկունքային ապահովման հարցերԱռաջիկա ձմեռը բարդ է լինելու Ուկրաինայի համար, Արևմուտքի երկրները մտադիր են աջակցել Կիևին․ ԲլինկենԱսադը ձևավորել է Սիրիայի նոր կառավարությունըԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը. վերջինը կողաշրջվել էՄիրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակըԱրևմտյան վերլուծաբանները պնդում են, որ ՌԴ-ն ձախողել է «Սարմատ» հրթիռի վերջին փորձարկումը. Կրեմլը չի մեկնաբանումԼիբանանում զոհերի թիվը հասել է 182-ի, Իսրայելը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին 2 ժամ է տվել տարածքը լքելու համարԱԽ քարտուղարը Նիդերլանդների վարչապետի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակըՀարկեր չվճարելու միջոցով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 109 մլն դրամ. ՔԿ
Ամենադիտված