Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս–արևելյան հատվածում․ պատմության այս օրը (24 սեպտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բեռնափոխադրողների միջազգային օր, Գվինեա Բիսաու՝ Անկախության օր, Կամբոջա՝ Սահմանադրության օր, Հարավային Կորեա և Հյուսիսային Կորեա՝ Բերքի օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Սուրբ Մերսեդեսի օր, Պերու՝ Զինված ուժերի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1878 – ծնվել է գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանը:
1916– Հովհաննես Այվազովսկու թոռ՝ օդաչու Կոնստանտին Արցեուլովը պատմության մեջ առաջին անգամ ինքնաթիռով ոլորապտույտ է կատարել։
1920-հայ-թուրքական պատերազմի ընթացքում հայկական զորքերը ստիպված են եղել նահանջել Սարիղամիշ քաղաքի մոտ:
1923-ծնվել է գրականագետ Էդվարդ Ջրբաշյանը։
1924 – ծնվել է նկարիչ Լևոն Կոջոյանը:
1940 – ծնվել է ֆիզիկոս Արիկ Ալեքսանյանը:
1981-ԱՍԱԼԱ-ն իրականացրել է Փարիզի թուրքական դեսպանատան 15-ժամյա գրավում, որը հայտնի է Վան օպերացիա անունով:
2006-Եվրախորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունն ընդունել որպես նախապայման Թուրքիայի անդամակցության համար:
2007-«Երազանք հանուն Դարֆուրի» գլոբալ քարոզչական արշավը հասել է Հայաստան, որը խորհրդանշական օլիմպիական ջահի երրորդ կանգառն է եղել:
2009 – վախճանվել է անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը:
2013-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:
2015- լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս–արևելյան հատվածում: Հակառակորդի կրակոցներից սահմանամերձ Պառավաքարում բնակչության շրջանում եղել է մեկ զոհ, իսկ Բերդավանում երկու զոհ և երկու վիրավոր:
-Գյումրիում օծվել է Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցին:
2018- վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ներկա խորհրդարանը չունի գործելու մանդատ և պետք է ընտրություններ անցկացնել մինչև տարեվերջ:
2019-Բջնիի իր առաձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ, գեներալ գնդապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի հրազենային վնասվածքով, դիակի մոտ եղել է հրազեն:
2021- վախճանվել է լեգենդար կինոօպերատոր, հայկական կինոյի նվիրյալ Լևոն Աթոյանցը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
622–Մուհամմադ մարգարեն Մեքքայից Մեդինա է տեղափոխվել՝ իրականացրել է Հիջրա։
768 –վախճանվել է ֆրանկների թագավոր Պիպին Կարճահասակը:
1541 –վախճանվել է գերմանա-շվեյցարացի ֆիզիկոս, բուսաբան, քիմիկոս Պարացելսը:
1664 —Նոր Հոլլանդիայի գուբերնատոր Պիտեր Ստյոյվեսենթը ստորագրել է կապիտուլացիա և Նոր Ամստերդամ քաղաքը հանձնել անգլիացիներին:
1724 —ստեղծվել է Փարիզի ֆոնդային բորսան:
1739 —ծնվել է ռուս պետական քաղաքական գործիչ, գեներալ-ֆելդմարշալ կոմս Գրիգորի Պոտյոմկին-Տավրիչեսկին:
1801-Ռուսաստանի ցար Ալեքսանդր 1-ինի մանիֆեստով Արևելյան Վրաստանը միացվել է Ռուսաստանին և կոչվել Վրացական գուբերնիա։
1802 –վախճանվել է ռուս գրող և քննադատ Ալեքսանդր Ռադիշչևը:
1812 —Արգենտինայի անկախության համար մղվող պատերազմում տեղի է ունեցել ճակատամարտ Տուկմանեի մոտ արգենտինացի հայրենասերների և իսպանական կառավարական բանակի միջև:
1830 —Բելգիական հեղափոխության ընթացքում կազմավորվել է Բելգիայի ժամանակավոր կառավարություն:
1852–ֆրանսիացի Անրի Ժիֆֆերն իրականացրել է շոգեշարժիչով դիրիժաբլի առաջին թռիչքը։
1884 —ծնվել է գերմանացի հրաձգային զենքի նախագծող Հուգո Շմայսերը:
1896 – ծնվել է ամերիկացի նշանավոր գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը։
1902 –ծնվել է Իրանի հոգևոր առաջնորդ, Իրանի 1-ին գերագույն առաջնորդ Ռուհոլլա Խոմեինին:
1911 –ծնվել է ռուս և խորհրդային քաղաքական գործիչ Կոնստանտին Չեռնենկոն:
1934 - «Պրավդա» թերթն առաջին անգամ Ստալինին անվանել է «Մեծ կերակրող»:
1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը միացել է Ատլանտյան դաշինքին։
1944 –հրապարակվել է Գերմանիայի հետպատերազմյան կառուցման ամերիկացիների ստեղծած «Մարշալի պլանը», ըստ որի Գերմանիան պետք է արդյունաբերական երկրից վեր ածվեր բացառապես գյուղատնտեսական երկրի:
1945 —վախճանվել է գերմանացի ֆիզիկոս, ռադիացիայի հաշվիչի ստեղծող Հանս Գեյգերը:
1948– ստեղծվել է Հոնդա ընկերությունը։
1953 —Հոլիվուդում կայացել է առաջին պանորամային ֆիլմի ցուցադրությունը:
1957 - Բարսելոնում բացվել է Եվրոպայի ամենամեծ Կամպ Նոու մարզադաշտը։
1960 – ԱՄՆ-ում ջուր է իջեցվել առաջին ատոմային սուզանավը՝ «USS Enterprise (CVN-65)»-ը։
1968 - Սվազիլենդը դարձել է ՄԱԿ-ի անդամ։
1973 - Գվինեա Բիսսաուն անկախացել է Պորտուգալիայից։
1996– Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում ստորագրվել է Ատոմային փորձարկումների արգելման մասին համաձայնագիրը։
1998 —Լիոնում (Ֆրանսիա) առաջին անգամ իրականացվել է մարդու ձեռքի փոխպատվաստում:
Կ. Խաչիկյան