Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել և չխոսել Արցախի, գերիների մասին, ուղղակի անտրամաբանական է»․ Արցխի ՄԻՊ-ը՝ Փաշինյանի երեկվա ելույթի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանը, որն ուներ «Ապագայի սամիթ» խորագիրը, առիթ էր խոսելու այն մասին, որ ապագայում չպետք է լինեն ապօրինաբար պահվող գերիներ, պատանդներ, սակայն այդ մասին չխոսվեց։ Հետևաբար, արդարացվում են մեր մտահոգությունները, որ Հայաստանի իշխանությունը, առնվազն քաղաքական մակարդակում, պատշաճ աշխատանքներ չի տանում Բաքվում պահվող պատանդների և գերիների վերադարձի համար։

Տարբեր նախաձեռնություններ՝ լինի նաև սփյուռքում, թեկուզ ոչ հայերի կողմից, Օկամպոյի օրինակով եմ ասում, այս ժամանակահատվածը՝ COP-29-ից առաջ, փորձում են օգտագործել այդ թեման կարևորելու և դրա մասին անընդհատ խոսելու համար։ Բայց ունենալ նման հնարավորություն՝ ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել և չխոսել դրա մասին, ուղղակի անտրամաբանական եմ համարում»,-168.am-ի հետ զրույցում նշել է Գեղամ Ստեփանյանը։

Հարցին՝ եթե ՀՀ իշխանությունը պաշտոնապես վերը նշված խնդիրների մասին չի բարձրաձայնում, Արցախի իշխանությունն ի վիճակի՞ է միայնակ այդ հարցերն առաջ տանել, Գեղամ Ստեփանյանը պատասխանել է՝ հիմնական խոչընդոտներից է հանդիսանում, հատկապես, երբ տարբեր երկրների ներկայացուցիչներ հետաքրքրվում են, թե ինչու ՀՀ իշխանությունը պաշտոնական մակարդակով չի բարձրաձայնում այդ հարցերը։

«Վերջերս էլ երբ բարձրաձայնեցի գերիների, արցախահայերի վերադարձի մասին, միշտ կա հարցադրումը, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունը պաշտոնական մակարդակով այդ հարցերի մասին չի խոսում։ Կարող եմ ասել, որ սա լրջագույն խնդիր է, որը կոնկրետ ինձ համար միշտ խոչընդոտներ է ստեղծում։

Հիմա, եթե Հայաստանի իշխանությունը մեր խնդիրների մասին չի խոսում, մեր կողմից լռությունը ճիշտ չէ։ Օրինակ, ինքս տարբեր հանդիպումներում հետևյալն եմ ասում, որ եթե ՀՀ իշխանությունը չի խոսում, արդյոք դա կարո՞ղ է պատճառ հանդիսանալ, որպեսզի միջազգային հանրությունը, որը նաև պատասխանատվություն ունի մարդու իրավունքների օրակարգի համար, ինքը ևս լռի։ Իհարկե, ցանկալի ու առաջնային կարևորություն կունենա, եթե ՀՀ իշխանությունը խոսի այդ մասին, բայց չի խոսում։ Մենք շարունակելու ենք խոսել և այս հարցերը պահել օրակարգում, մինչև  ՀՀ իշխանությունն այս հարցերը կվերադարձնի օրակարգ։

Կրկնում եմ՝ սա իրապես լրջագույն մարտահրավեր է մեզ համար։ Փաստացի՝ այսօր Հայաստանը միայն իրավական հարթակում է, որ շարունակում է պահպանել Արցախի հետ կապված որոշակի հարցեր։ Չնայած տարբեր պաշտոնյաների կողմից լսում ենք, որ հնարավոր է՝ իրավական հարցերն էլ հետ կանչեն։ Եթե այդպես լինի, դա կլինի տապանաքարն Արցախի հարցի մասով»,- ընդգծել է Գեղամ Ստեփանյանը։  

Արցախի ՄԻՊ-ը նաև փոխանցել է՝ արցախահայերի վերադարձի իրավունքի պաշտպանությունն ունի աջակցություն տարբեր միջազգային կառույցների կողմից, իր միջազգային այցերի ընթացքում դրանում համոզվել է։

«Միանշանակ կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ այս հարցերը չպետք է անտեսվեն, որ առանց այդ հարցերի հասցեագրման՝  խաղաղության հասնելը երկարաժամկետ չի կարող լինել։ Այդ ըմբռնումը կա տարբեր դերակատարների մոտ։ Հեռու չգնանք, ամենավառ օրինակը Կանադայի արտգործնախարարի վերջին հայտարարությունն է։ Կանադան համարում է, որ Արցախի հակամարտությունը կարգավորված չէ, բայց Հայաստանից դրա մասին չեն խոսում։ Նման աբսուրդային իրավիճակում ենք»,- եզրափակել է Գեղամ Ստեփանյանը։

Հայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը 
Ամենադիտված