Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում․ պատմության այս օրը (25 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մոզամբիկ՝ Հեղափոխության օր, Ֆրանսիա՝ Խարկիների հարգանքի ազգային օր (խարկիներն ալժիրցի մուսուլման զինծառայողներն են):

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1796 – ծնվել է բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Հարություն Ալամդարյանը:

1908 –ծնվել է  հայազգի խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ Ալեքսանդր Մանուչարյանը։

1939 –ծնվել է հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովը:

1944 –վախճանվել է  բանասեր, գրականագետ, բառարանագիր Մանուկ Աբեղյանը:

1944-ծնվել է քաղաքական, պետական գործիչ Բաբկեն Արարքցյանը:

1990-ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում  երկու ադրբեջանական ուղղաթիռներ սկսել են ռմբակոծել Ստեփանակերտը:

1991- ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  սկսվել է Ստեփանակերտի ռմբակոծությունը «Ալազան» հակակարկտային կայանքներով, որը շարունակվել է 120 օր:

1992-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր, որը սակայն չի պահպանվել:

2001-Երևանյան «Առագաստ» ջազ-սրճարանում հայտնաբերվել է 43-ամյա Պ. Պողոսյանի դիակը: Ըստ վարկածի նրան սպանել են նախագահի թիկնապահները:

2005- ամերիկյան «Ֆորբս» հանդեսը գրել է, որ ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանն իր կարողությունը  հասցրել է 10 միլիարդ դոլարի և ներկայումս  թիվ 19-րդ հարուստ մարդն է աշխարհում: 

2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Տեր-Պետրոսյանը մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին, ապա կդառնա «շարքային ընդդիմադիր գործիչ»:

2013-ղարաբաղցի «Տատիկն ու պապիկը» «երիտասարդացել են»: Լեռնային Ղարաբաղի ամենահայտնի տեսարժան վայրը վերանորոգվել և բարեկարգվել է։

2014-Սյունիքի մարզպետի պաշտոնը կրկին վստահվել է Սուրիկ Խաչատրյանին:

2017-Աբովյան քաղաքում գործող «Սիփան» պահածոների և ոչ-ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց:

2020-կալանավորվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

2022- կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 18 համայնքներում, որոնցից միայն 8-ում է իշխող ուժին հաջողվել բացարձակ հաղթանակ տանել:

2023-ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում այն քաղաքացիներին, որոնք ցանկանում էին Արցախից մեկնել Հայաստան, 170 մարդ է զոհվել, 290–ը վիրավորվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

275 – վախճանվել է Հռոմի կայսր Ավրելիանոսը, և Հռոմի Սենատը կայսր է հռչակել Տակիտոսին:

1066 —կայացել է Ստամֆորդ-Բրիդժի ճակատամարտը, որը 200 տարի տևած վիկինգների անգլիական արշավանքների  վերջին ճակատամարտն է, որտեղ նորվեգական թագավոր Հարալդի բանակը գլխովին ջախջախվել է Գոդվինսոնի ղեկավարած անգլոսաքասական բանակի կողմից:

 1396– Նիկոպոլիսի ճակատամարտում թուրքերի կողմից կրած ջախջախիչ պարտությամբ ավարտվել է խաչակրաց վերջին լայնածավալ արշավանքներից մեկը:

1493– Քրիստափոր Կոլումբոսը սկսել է իր երկրորդ ճանապարհորդությունը դեպի Ամերիկա:

1513 —իսպանացի կոնկիսկադոր Վասկո դը Բիլբաոն իր ջոկատով հատել է Պանամայի  պարանոցը և դարձել Խաղաղ օվկիանոս հասած առաջին եվրոպացին:

1555– ստորագրվել է Աուգսբուրգի հաշտությունը, կամ Աուգսբուգի համաձայնագիրը կնքված  Աուգսբուրգ քաղաքում Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլոս 5-րդի և Շմալկալդինյան դաշինքի միջև։

1644 –ծնվել է  դանիացի աստղագետ Օլե Ռյոմերը:

1683– ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Ժան Ֆիլիպ Ռամոնը:

1789-ռուսական բանակի գեներալ-մայոր Դոն Խոսե դը Ռիբասը գրավել է թուրքական Հաջի-Բեյ ամրոցը  (ներկայիս Օդեսա քաղաքը):

1818 —անգլիացի բժիշկ Ջեյմս Բլանդելն աշխարհում առաջին անգամ իրականացրել է արյան փոխներարկում մարդուց մարդուն:

1845 – ծնվել է անգլիացի արևելագետ, խեթագիտության հիմնադիրներից մեկը հանդիսացող Արչիբալդ Հենրի Սեյսը:

1897– ծնվել է ամերիկացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Ֆոլքները:

1906 –ծնվել է  ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը:

1926 —Հենրի Ֆորդն իր աշխատողների համար սահմանել է 5-օրյա աշխատանքային շաբաթ և 8-ժամյա աշխատանքային օր:

1932– ծնվել է կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր Գլեն Գուլդը:

1935 —ԽՍՀՄ-ում իջեցվել է մսի գինը, և հանվել են տալոնները մսի, ձկան և շաքարի համար:

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակն ազատագրել է Սմոլենսկը:

1949– ծնվել է իսպանացի ռեժիսոր, մեր օրերի նշանավոր կինոգործիչներից մեկը հանդիսացող Պեդրո Ալմոդովարը:

1956– շահագործման է հանձնվել տրանսատլանտյան հեռախոսային հաղորդալարը:

1968- ծնվել է ամերիկացի  դերասանուհի, երգչուհի Քեթրին Զետա-Ջոնսը:

1970– վախճանվել է գերմանացի հանրահայտ գրող, 20-րդ դարի ամենաընթերցվող գրողներից մեկը հանդիսացող Էրիխ Մարիա Ռեմարկը:

1972 - Նորվեգիայում անցկացված հանրաքվեում ընտրողները մերժել են Նորվեգիայի Եվրամիությանն անդամակցությունը:

1974 — «Սայենս» ամսագրում առաջին անգամ բերվել են տվյալներ առ այն, որ աէրոզոլները քայքայում են Երկրի օզոնային շերտը:

2002 —Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Մամսկո-Չույսկի շրջանի Մամա և Վիտիմս ավանների շրջանում նշանակալի լուսային և ձայնային էֆեկտներով ընկել է Վիտիմյան բոլիդը:

Կ. Խաչիկյան

Ադրբեջանցի սահմանապահ է պայթել ականի վրա և մաhացել Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում Մեր մարզիկները կմասնակցեն Խորվաթիայում կայանալիք Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Երկրաշարժ՝ 5,4 բալ ուժգնությամբՌուբլու փոխարժեքը փոփոխվեցԱՄՆ-ում ջրհեղեղները և փոթորիկներն առնվազն 16 մարդու կյանք են խլել (լուսանկարներ) Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմՈչ ոք չգիտեր՝ ինչ է կատարվում փակ դռների հետևում. երգչուհի Անի Օհանյանն առաջին գրառումն է արել Անդրեից ենթադրյալ բաժանումից հետոՎատ խաղ էր, բայց «Ռեալը» երբեք չի հանձնվում. Վինիսիուս Իրանը, Թրամփի սպառնալիքների ֆոնին, պաշտոնական նախազգուշացումներ է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին. ReutersԱրտասովոր ուտեստ, որն օգնում է Կրիշտիանու Ռոնալդուին «ուժեղ մնալ» Հութիները կրկին հայտարարել են ամերիկյան ավիակրին հարվածի մասին Զելենսկին տապալել է աշխարհի ամենապարզ գործարքը. Սքոթ Բեսենթ Երևանի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ ՓեզեշքիանԷրդողանը մեկնաբանել է ԱՄՆ իր այցի հնարավորությունը Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդցի Կոկոն» Ջերմուկում կրակոցներ են եղել. զինվորականները հրաման են ստացել չբացակայել դիրքերից Նշված ոլորտներում աշխատավարձի բարձրացում է նախատեսվել Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին կրկին երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն Անձրև և ամպրոպ․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Մարդիկ մնացել է օդանավակայանում, դադարեցվել է սկուտերների, հեծանիվների վարձույթը. Մոսկվայում ապրիլյան ձյան հետևանքները Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տnւժել Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերինԻ՞նչ հիմքերով կարող է քաղաքացին ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Կրակել են Սյունիքի և Տավուշի ուղղություններով. ադրբեջանցիների «խաղաղությունը» «Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված»․ Անի Օհանյան «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Կարմիր ծովում նավերի, այդ թվում՝ ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա հարձակումների մասին «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչը բացատրել է` ինչու է փոխարինել Սպերցյանին Հայաստանում ասել են, թե երբ Փաշինյանը վերջնականապես կկորցնի իշխանությունըԵրևանում «Range Rover»-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր Մեծ պահքի 6-րդ՝ Քրիստոսի Գալստյան կիրակին է Ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենա է այրվում Փորձագետը պատմել է Հայաստանի` Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստման մասին Վթարային ջրանջատումներ ապրիլի 5/6-ին. հասցեներ «Կեցցե՛ հեծանիվը». Արծրուն Հովհաննիսյանը հիմա էլ Փաշինյանի հետ սկսել է հեծանիվ վարել Թոշակառուները պետք է իմանան Ապրիլյան ձյունը պատել է մայրաքաղաքը. առկա է մերկասառույց, վարորդներին խնդրում են մեքենա չվարել. ՌԴ (տեսանյութ) Պետդումայում բացատրել են Հայաստանին ԵՄ կողմը կանգնելու պատճառը. «Պատրաստ են զե՞նք տալ» Ինչ է կատարվել գիշերը՝ Խոզնավար և Խնածախ գյուղերում․ նոր տեղեկություններ Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Դիվանագիտություն գրանիտի մեջ. ինչպես է Ադրբեջանը արտահանում Հեյդար Ալիևի հուշարձանները Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ևս արժևորվել է. փոխարժեքն այսօր Կոտայքում Toyota Camry-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին. կան տուժածներ Երևանում քեռին եկել է շենքի բակ և այրել քրոջ դստեր «Mercedes»-ը․ վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ Ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ. պատմության այս օրը (06 ապրիլ)
Ամենադիտված