Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիշերներն եմ տնից դուրս գալիս, որ հարցեր չտան. Ստեփանակերտի պայթյունից մեկ տարի անց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նախորդ տարի Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով մարմնի 65% այրվածքներ ստացած ու հրաշքով ողջ մնացած պայմանագրային զինծառայող Արայիկ Բաբայանը ընտանիքի հոգսերը հոգալու համար գիշերներն է տնից դուրս գալիս, տաքսի քշում։
Դեմքի, ոտքերի, ձեռքերի շրջանում խոր այրվածքներ ստացած, ձեռքերի 8 մատները կորցրած Արայիկն օգնում է տան միակ աշխատողին` հորը, որպեսզի 6–հոգանոց ընտանիքը քաղցած ու առանց տանիքի չմնա։
 
Արայիկը կնոջ` Վարսենիկի, երկու երեխաների (1.5 ու 4 տարեկան) ու ծնողների հետ ապրում է Ավանում վարձակալած բնակարանում։ Արցախում մեծ տուն կորցրած ընտանիքն այսօր մեծ դժվարությամբ է տան հոգսերը հոգում, որովհետև միայն 160 հազար դրամ բնակարանի վարձն է կազմում։
Արայիկի ծնողները թոշակառու են, հայրն աշխատում է հարևանությամբ գործող դպրոցում որպես սանտեխնիկ, 60.000 դրամ աշխատավարձ է ստանում։ Վարսենիկը մասնագիտությամբ բանասեր է, սակայն աշխատանք չի գտնում։ Մայրը ևս առանց աշխատանքի է մնացել։
 
«Այսօր մեզ համար ամեն ինչ խնդիր է։ Արցախում լավ եմ ապրել, ամեն ինչ ունեցել եմ, բայց այսօր ոչինչ չունեմ։ Ամենամեծ խնդիրը տունն է։ Պետական ծրագրի մասին լսեմ եմ, բայց չեմ ուզում հրաժարվել Արցախի քաղաքացիությունից։ Տուն գնալու հույսս չեմ ուզում կորցնել։ Բացի այդ, պետությունն ասում է` գնա սահմանամերձ գյուղեր, տուն ստեղծիր։ Ես էս վիճակում ո՞նց ապրեմ սահմանամերձ գյուղում. ո՛չ հող կարող եմ մշակել, ո՛չ անասուն պահել»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արայիկը։
 
Տղամարդը, որը շուրջ 13 վիրահատություն է տարել, այդ թվում` Իսպանիայում, առաջիկայում 3-4 վիրահատություն էլ դեռ պետք է ենթարկվի։
 
«Ասում են` դեռ 1 տարի պետք է սպասեմ, մինչև սպիները լավանան։ Այլ երկրում վիրահատվել չեմ ուզում, մերոնք ավելի փորձառու են։ Ականջներս լրիվ այրվել են, պետք է փորձեն վերականգնել, բերանս չի բացվում, մատներիցս մեկը կռկված է, պետք է փորձեն ուղղել, գոնե այդ տեսքով չմնա»,– ասում է Արայիկը։
 
Նա շատ ծանր է տանում մարդկանց հայացքներն ու ավելորդ հարցերը, փորձում է խուսափել դրանցից։ Դա է պատճառը, որ միայն գիշերներն է տնից դուրս գալիս։
 
«Ես այսօր իմ երեխեքի համար եմ ապրում։ Որ մենակ լինեի, էսքան չէի պայքարի։ Մեկ–մեկ բժիշկներն ինձ տեսնում են, ասում են` դու ո՞նց ես ողջ մնացել։ Իրոք հրաշք է, որովհետև բժիշկներս կնոջս հույս չէին տվել։ Շատ եմ նեղվում, որ ընտանիքիս չեմ կարող վերցնել, մի տեղ գնալ, անգամ այգի, վայելել կյանքը»,– նշեց տղամարդը։
Պայթյունից մեկ տարի անց Արայիկն իրեն հուզող հարցերի պատասխանն այդպես էլ չի ստացել։ Նա մեղադրում է Արցախի իշխանություններին, որ նախապես իմանալով սպասվող բռնի տեղահանման մասին` չեն կազմակերպել այնպես, որ արցախցիները հավասարաչափ վառելիք ունենան։ Վերջին պահին ամեն ինչ անկազմակերպ է եղել, ինչն էլ հարյուրավոր զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել։
 
«Իրենք ժողովրդին թողել են անտեր, մարդիկ իրենց ընտանիքները փրկելու համար մոխիր են դարձել, ո՞վ է դրա պատասխանը տալու։ Էդքան հաշմանդամ մարդիկ մնացին, 1 տարի է անցել, ո՞ր մեկին են մի կոպեկով օգնել Արցախի ներկայիս իշխանությունները։ Անգամ մի անգամ իմ դուռը չեն բացել»,–ասաց նա։
 
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն` դառնալով բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ։ Արցախի բուժհաստատություններից Հայաստան տեղափոխվեց 349 բուժառու, մեծ մասը` ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։ Հաստատված մահերի թիվը 76 է: 
Հայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը 
Ամենադիտված