Էրդողանի այլասերված հումորը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանիշրջանակում տեղի է ունեցել Հայաստանիվարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայինախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականիփոխանցմամբ՝ զրուցակիցները մանրամասնանդրադարձել են Հայաստան-Թուրքիահարաբերությունների կարգավորման գործընթացիշրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին: Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանցնախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելուպատրաստակամությունը: Կողմերն անդրադարձելեն նաև տարածաշրջանային հարցերին:
Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունըհանդիպման մասին միայն հայտնել է, որ այն տեղի է ունեցել «Թուրքիայի տանը», և որ ԷրդողանըՓաշինյանին է նվիրել իր «Ավելի արդար աշխարհհնարավոր է» գիրքը՝ ստորագրությամբ։
Պետք է արժանին մատուցել Թուրքիայի նախագահիայլասերված հումորի զգացմանը։
Ավելի արդար աշխարհ մեր տարածաշրջանումհնարավոր է միայն Թուրքիայի չլինելու դեպքում, ինչը, առնվազն ֆանտաստիկայի ժանրից է։ Ընդունելով Էրդողանի «նվերը»՝ Փաշինյանըայնպիսի երջանիկ դեմք է ընդունել, ասես, նրակյանքի մեծագույն երազանքն է կատարվել:
Թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկնանձամբ էր մեկնել Նյու Յորքում գտնվող«Թուրքական տուն»՝ հանդիպելու Էրդողանին։ Թե՛ այդ հանգամանքը, թե՛ Փաշինյանի պահվածքըվկայում են, որքան վերջինս մնա իշխանության, այնքան Թուրքիայի ազդեցությունը ՀՀ վրաավելանալու է՝ դրանից բխող ծանրագույնհետևանքներով։