Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարախաղացի հուսահատ պարը անդունդի վրա. ո՞վ է ավելի շատ մտահոգված Հայաստանի անվտանգության խնդիրներով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru-ն ««Լարախաղացի պարն» ու Իրանը» վերնագրով հոդվածում գրում է, որ ճակատագրի կամքով Հայաստանը և հայ ժողովուրդը միշտ եղել և գտնվում են ոչ միայն տարածաշրջանային քաղաքականության, այլ նաև համաշխարհային օրակարգի կիզակետում։ Այդ իսկ պատճառով քաղաքագետները Հայաստանի Անկախության օրվա շնորհավորանքների մեջ ուշադրություն են դարձրել ոչ այնքան կարևոր թվացող մի փաստի վրա: Բոլորից շուտ, անգամ տոնի օրվանից երկու օր առաջ Հայաստանի ղեկավարությանը տոնական ուղերձով դիմել էր Իրանի նախագահը: Արևելքը, ինչպես գիտենք, նուրբ հարց է, և արևել յան դիվանագիտության մեջ պատահականություններ չեն լինում։ Վերլուծաբաններն անմիջապես դիվանագիտական քաղաքավարության այդ բավականին սովորական ակտը կապել են Երևանի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջին հայտարարությունների հետ, առ այն, որ այդ կազմակերպությունը սպառնալիք է երկրի ինքնիշխանության համար։

Պարադոքսալ կերպով հենց բարեկամ հարևան պետության ինքնիշխանության ու անվտանգության մտահոգությունն է, ամենայն հավանականությամբ, պայմանավորել Թեհրանի նման հապճեպ շնորհավորանքը: Ի վերջո, եթե Մոսկվայի համար ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը ցավոտ է, բայց աննշան, ապա Թեհրանի համար իր հյուսիսային հարևանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խնդիրները նույնքան կարևոր են, որքան սեփական անվտանգության խնդիրները: Փաստն այն է, որ Սյունիքի մարզում գտնվող հայկական տարածքի 40 կմ-անոց նեղ շերտը հանդիսանում է Իրանի և ողջ Հարավային Կովկասի, իսկ վերջինիս միջոցով՝ Ռուսաստանի հետ ցամաքային տրանսպորտային ամենակարևոր կապը։ Թեհրանում խիստ մտավախություն կա, որ օբյեկտիվորեն ապագայում հնարավոր է իրավիճակ, որ Սյունիքի այդ միջանցքը ստեղծվի, քանի որ Թուրքիան միշտ էլ թյուրքալեզու Ադրբեջանի հետ ցամաքային ուղիղ կապի հավակնություններ է ունեցել։

Այդ նպատակին հասնելու համար Խորհրդային Ռուսաստանին բարեկամ քեմալական Թուրքիան շատ կոշտ դիրք էր բռնել 1921 թվականին Մոսկվայի և Կարսի պայմանագրերի ստորագրման ժամանակ: Քեմալ Աթաթուրքը պնդում էր, որ Նախիջևանին տրվի հատուկ կարգավիճակ Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Հետո Նախիջևանի հետ տարածքային կապ ստեղծելու համար Անկարան նախաձեռնեց չափազանց անբարենպաստ տարածքային փոխանակում Իրանի հետ և դրանով իսկ ձեռք բերեց Թուրքիան Նախիջևանի հետ կապող տասներկու կիլոմետրանոց տարածքային միջանցք։ Բայց բուն Նախիջևանի անկլավային բնույթը պահպանվեց, քանի որ այն Ադրբեջանից բաժանվում է հայկական տարածքի մի մասով՝ Մեղրիով։ Քեմալի հավակնությունները տարածվեցին նաև Խորհրդային Հայաստանի այդ տարածքի վրա, որը, սակայն, մնաց Երևանի իրավասության ներքո։ 1921 թվականի քաղաքական և պատմական համատեքստում, երբ այդ հարցը արդիական էր, Ստալինը ստիպված էր մանևրել և զիջումների գնալ իր թուրք ընկեր Քեմալին, քանի որ խորհրդային իշխանության ճակատագիրը ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև Կենտրոնական Ասիայում մեծապես կախված էր նրանից։

Ստալինի այդ մտահոգությունը արտահայտվել է, մասնավորապես, Օրջոնիկիձեին ուղղված նրա հայտնի հեռագրով, որով էլ որոշվում էր Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնավար մարզի ճակատագիրը Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Ինչ վերաբերում է Մեղրիի միջանցքին, ապա խորհրդային կողմը տատանվում էր, մանևրում, անորոշ կերպով թուրք դաշնակիցներին հասկացնում, որ հարցը կարող է լուծվել, բայց մի փոքր ուշ։ Սակայն ավելի ուշ՝ 1922 թվականին ստորագրվեց ԽՍՀՄ ստեղծման մասին միութենական պայմանագիրը։ Խորհրդային իշխանությունն ուժեղացավ Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում, և Մոսկվան նախընտրեց մոռանալ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Անկարային տված իր խոստումների մասին։ Այդ ամենից ամենաշատն ուրախացել են Թեհրանում։ Այնտեղ նրանք այնքան էին գնահատում իրենց հյուսիսային հարևանի հետ բարեկամությունը և Մոսկվայի հետ ուղիղ տարածքային կապերը, որ 1921 թվականին պայմանագիր ստորագրեցին Խորհրդային Ռուսաստանի հետ, որը թույլ էր տալիս խորհրդային զորքերի կամայական մուտքը Իրանի տարածք, եթե նրա ինքնիշխանությանը վտանգ սպառնա։

Պայմանագրի այդ դրույթը գործարկվեց 1941 թվականի աշնանը, երբ խորհրդային զորքերը մտան Հյուսիսային Իրան: Բայց հիմա 1941 թվականը չէ։ Իրանն ինքն է արդեն ապահովում իր անվտանգությունը, և Թեհրանի համար կարևոր է այն, թե ինչպիսին կլինի իր հյուսիսային սահմաններում գտնվող պետության պատմական ճակատագիրը։ Դեռևս 1711 թվականին Պետրոս Առաջինն է Անդրկովկասում տիրող իրավիճակի մասին օպերատիվ դիվանագիտական զեկույցի մեջ մտցրել «հայերին պետք է փաղաքշել» բանաձևը: Դիվանագիտության պատմության մեջ չկան այնպիսի շատ դիրեկտիվներ, որոնք այդքան խստորեն իրականացվել են ավելի քան երեք դար։ Միշտ, նույնիսկ ազգային պատմության ամենադժվար ժամանակներում Հայաստանի և հայերի անվտանգությունը առաջնահերթ է եղել Ռուսաստանի համար, և ՀԱՊԿ-ին անդամակցությունը, անշուշտ, Հայաստանի անվտանգության կարևոր տարր է։ Ահա թե ինչու է Թեհրանն այդքան անհանգստացած Երևանի վերջին հայտարարություններով:

Պարադոքսալ է, բայց թվում է, թե Իրանի ղեկավարությունն ավելի շատ է մտահոգված Հայաստանի անվտանգության խնդիրներով, քան Երևանի ղեկավարությունը։ Կրեմլը բավականին հանգիստ է արձագանքում Երևանի արտաքին քաղաքականության նոր միտումներին։ Ի վերջո, Հայաստանի անվտանգությունն ավելի շատ է կախված Ռուսաստանից, քան Ռուսաստանի անվտանգությունը Հայաստանից։ Մտածելու տեղիք է տալիս միայն մեկ փաստ: Պատմությանը հետահայաց նայելիս երևում է, որ հայ քաղաքականությունը միշտ նման է եղել կրկեսի ակրոբատի պարին բարակ պարանի վրա, որը երբեմն ֆանտաստիկ հրաշքներ է ցուցադրել իր վարպետությամբ։ Միաժամանակ նա միշտ էլ կարող էր ապավինել այն անվտանգության գոտուն, որը միշտ կարող էր փրկել իրեն սխալի դեպքում։

Որպես այդպիսի գոտի են ծառայել Հավաքական անվտանգության պայմանագիրը և Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը։ Հիմա արևմտյան հանդիսատեսը կարող է ուրախանալ՝ տեսնելով այդ լարախաղացի հուսահատ պարն անդունդի վրա, բայց արդեն առանց անվտանգության գոտու: Բայց նման պարը Թեհրանի հանդիսատեսի մոտ անհանգստությունից բացի ոչինչ չի առաջացնում։ Ի վերջո, եթե ինչ-որ բան պատահի, լարախաղացը կընկնի հենց նրա վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի
Ամենադիտված