Ռոմանոսի գլխին էլ են մութ ամպեր կուտակվել․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակը» գրում է․ Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնվել է 2 ազդեցիկ ՔՊ-ականի թիրախում: Գաղտնիք չէ, որ նա եւ Սասուն Միքայելյանն ախոյաններ են, նրանց հակամարտությունը՝ Կոտայքն իրենց ենթարկելու համար, առճակատումների փուլ է մտել: Սակայն, ասում են՝ Ռոմանոսը նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թիրախում է հայտնվել, որը գորշ կարդինալ դառնալու հավակնություն ունի եւ հետեւողականորեն աշխատում է, որ Ռոմանոսին դուրս մղի:
ՊՎԾ պետի պաշտոնում նա իր մարդուն է ուզում տեսնել։ Բայց ՔՊ-ում կարծում են, որ Ռոմանոս Պետրոսյանն առաջիկայում պաշտոնանկ կարվի, եթե, իհարկե, մեր հրապարակումը չկանխի այդ պաշտոնանկությունը, քանի որ, ինչպես ասում են ՔՊ մեր աղբյուրները, Նիկոլ Փաշինյանի իդեա-ֆիքսերից մեկը մամուլի գրածը չանելն է, եւ ցանկացած արտահոսքից հետո նա հրաժարվում է արդեն ծրագրված որոշումից: Սա անգամ հասկացել են նրա որոշ խելացի թիմակիցներ եւ իրենց պաշտոնանկության մասին լուրերն ամեն գնով օր առաջ դաշտ են նետում, որ կանխեն իրենց հեռացումը, եւ Փաշինյանը` լրատվամիջոցներին հակառակ, հետաձգի իրենց գործից ազատելը: Իսկ նման պաշտոններին մնալու ամեն օրը մի քանի հարյուր հազարից մինչեւ մի քանի միլիոնի եկամուտ է նշանակում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 27․ 09․ 24 թ համարում։