Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի խոստումը՝ Ալիևին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցից առաջ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ Գլխավոր ասմաբլեայի ամբիոնից է Ադրբեջանին խոստացել փոխել ՀՀ Սահմանադրությունը։ Ըստ Փաշինյանի, Ադրբեջանը պնդում է, թե Խաղաղության պայմանագրին խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որն իբրև թե տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: «Առանց մանրամասներին տրվելու ասեմ, որ մեր Սահմանադրության մեջ նման բան չկա, չկան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ և ավելի մանրամասն գրավոր հիմնավորումներ կարող ենք տրամադրել այս հարցով հետաքրքրվող մեր բոլոր միջազգային գործընկերներին: Ասեմ ավելին, Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի Հանրապետության նկատմամբ և սրա մասին էլ կարող ենք գրավոր հիմնավորումներ ներկայացնել հարցով հետաքրքրվող մեր բոլոր միջազգային գործընկերներին»,- ասել է Փաշինյանն ու համենայն դեպս հավելել, թե հայկական կողմն Ադրբեջանի Սահմանադրությունը Խաղաղության պայմանագրի խոչընդոտ չի համարում այն պարզ պատճառով, որ Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում ունենք ձևակերպում, որ լուծում է խնդիրը և այդ ձևակերպումը հետևյալն է. «Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրության դրույթները՝ որպես հիմնավորում սույն Համաձայնագրի չկատարման համար»: Հետևաբար, պայմանագրի ստորագրումը կհասցեագրի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի մտավախությունները և իրավական երաշխիքներ կստեղծի դրանց հիմնարար հասցեագրման համար»:

Փաշինյանը հայտարարել է, որ երբ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը դիտարկում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանելու տեսանկյունից, ստանում են հետևյալ պատկերը: «Համաձայն Հայաստանի Սահմանադրության` Սահմանադրությանը հակասող համաձայնագրերը չեն կարող վավերացվել: Եվ ինչպես մնացած դեպքերում, Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո մենք այն պետք է ուղարկենք Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս պարզի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (թեև մեր փորձագետները վստահեցնում են, որ դա հավանական չէ), այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար»,- ասել է նա:

Աննա Վանյան

Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով «Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան G7-ի երկրները Հնդկաստանին և Պակիստանին դեէսկալացիայի կոչ են արել 7 օր է՝ հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորած 2-ամյա Տիգրանին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Անթալիայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել․ մանրամասներ Պակիստանը պայման է նշել Հնդկաստանի հետ հնարավոր խաղաղության համար Խոշոր վթար՝ ԱրարատումԱյս հասցեներում գազ չի լինելու Հյուսիսային Կորեան «առանց վարանելու» կաջակցի Մոսկվային․ Կիմ Չեն Ըն Արծվի՝ Տիգրանին տանելու վարկածը հանեք Փաշինյանը կրկին արշավել է ՍյունիքՓաշինյանը որոշել է «ափդեյթ» անել «Քաղպայմանագիրը» Բայրամովի հայտարարությունըԻնչպե՞ս ծաղրել իմպիչմենտի գործընթացը Գերմանիայում մահացած են գտել սկանդալային ռեփեր Xatar-ին Գյումրիում առաջին անգամ ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները Հնդկաստանի հյուսիսում պայթյուններ են որոտացել․ Reuters ՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածել Անձնապես ես Ոսկե գնդակը կտայի Հենրիխ Մխիթարյանին․ Ինտերի նախկին ֆուտբոլիստ Հերթական տեղումնաբեր ցիկլոնն է ներթափանցում ՀայաստանԻրանի նոր «Ռեզվան» կամիկաձե անօդաչու թռչող սարքը համեմատել են ռուսական «Իզդելիե 53» թռչող զինամթերքի հետ, որը մշակվել է Zala Aero-ի կողմից«Հսկայական սթրես»․ Տիգրան Քեոսայանի ընտանիքը խնդիրներ ունի նրա վիճակի պատճառով«Այ քեզ շրջադարձ. Հաագայի դատարանը ճանաչել է Հայաստանին Արցախի հուշարձանների սեփականատեր»Արևմտյան դեղագործական ընկերությունները թեստավորում են ստերոիդներ զիվորականների համար հայ կանանց, երեխաների ու հաշմանդամների վրաԱԳՆ-ի աշխատակիցն ու մեկ այլ քաղաքացի վրաերթի են ենթարկվել «Դիմադրության» շարժումը 4 ուղղություններով երթ է իրականացրել Երևանում. պատմության այս օրը (10 մայիս)Մայիսի 12-ի անջատման հասցեներըԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ քարերի և խողովակների արանքում հայտնաբերված տղա է փրկվելԱդրբեջանում գտնվող հայերն առաջին հերթին ունեն Հայաստանի Հանրապետության սատարման կարիքը․ Տիգրան Աբրահամյան ՊՆ-ն կրակոցների մասին է հայտնումՎթար. երկար ժամանակ ջուր չի լինելու Այո՛, Ոսկեպարով Արցախ գնալու տեսիլքը, կամքը, ձգտումը երբեք չի դադարել մեր մեջ․ Բագրատ Սրբազան Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումԻ՞նչ է պատմել կորած 2-ամյա Տիգրանի քույրիկըԱրցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է․ «Հրապարակ» Իշխանության համար հարկերի հավաքումն ավելի օրակարգային է քան Ցեղաuպանության ճանաչումը. «Ժողովուրդ» Ով է վարչապետի թեկնածուն․ «Հրապարակ» Բանակից ազատում՝ ԲԿՄԱ-ի միջոցով. «Ժողովուրդ» Շուշին չպետք է հիշել, հրահանգ է իջել․ «Հրապարակ» 34 մլն դրամ ջազի միջազգակին օրվա առթիվ, որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես. «Ժողովուրդ»
Ամենադիտված