Զելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը:
Թրամփը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում պատրաստ է համագործակցել դեմոկրատների հետ՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։ Նա հույս է հայտնել, որ մինչև երդմնակալությունը «լավ» լուծում կգտնի թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի Դաշնության համար։
Զելենսկին իր հերթին նշել է, որ իրենք «ընդհանուր տեսակետ ունեն. պատերազմը պետք է ավարտվի, Պուտինը չի կարող հաղթել, բայց Ուկրաինան պետք է հաղթի»։
«Կքննարկենք և կտեսնենք՝ ինչի կարող ենք հասնել»,- ընդգծել է Թրամփը: