Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը. պատմության այս օրը (29 սեպտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Սուրճի համաշխարհային օր
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1808 - ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը սկսել է արշավը դեպի Երևան և Աշտարակի մոտ ջախջախել Երևանի սարդար Հուսեին Ղուլի խանի չորս հազարանոց հեծելազորը։
1929 – վախճանվել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը:
1951 – վախճանվել է գրականագետ, փիլիսոփա Հայկ Գյուլիքևխյանը:
1979 – վախճանվել է ասմունքող Սուրեն Քոչարյանը։
2001 – վախճանվել է իրավաբան Վարդան Մուսախանյանը։
2006 - պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը տիկնոջ հետ:
- պաշտոնապես մեկնարկել է «Հազարամյակի մարտահրավեր» հայաստանյան ծրագիրը, ըստ որի աղքատության հաղթահարմանն է ուղղվել 235 միլիոն դոլլար։
2009 - հազարավոր հայեր Գլենդելում բողոքի ցույց են անցկացրել և դատապարտել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները։
2012 - Արմավիրի մարզում մեծ շուքով բացվել է «Զիարիտ» եզդիական տաճարը, որը առաջին նման տաճարն է, որը կառուցվել է բուն եզդիական հայրենիքից դուրս։
2014 – վախճանվել է թերապևտ, քաղաքական գործիչ Դավիթ Հակոբյանը։
2015 – վախճանվել է ֆրանսահայ ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը։
2018- պաշտոնապես ստեղծվել է «Սասնա ծռեր» կուսակցությունը։
2020 - ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ խփվել է հայկական Су-25 ինքնաթիռ, որի առթիվ հայկական կողմը հայտարարել է, որ այն խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից, բայց ադրբեջանական կողմը հերքել է դա:
2021- կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը:
2023 - Ստեփանակերտից Կոռնիձոր մեկնելու ճանապարհին՝ Հակարի կամրջի մոտ, Ադրբեջանի կողմից գերեվարվել և ձերբակալվել են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լյովա Մնացականյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա. 106 – վախճանվել է Հռոմի կայսր Գնեոս Պոմպեոսը։
1515 — Շվեյցարիան հավերժ խաղաղության պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ։
1547 – ծնվել է իսպանացի գրող Միգել դե Սերվանտեսը։
1567 - տեղի է ունեցել Միշելադան, որը հանդիսացել է Երկրորդ հուգենոտյան պատերազմի պատճառներից մեկը։
1571– ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ գեղանկարիչ Միքելանջելո Մերազի դա Կարավաջոն։
1621 - կնքվել է Խիտոնյան պայմանագիրը, ըստ որի Լեհաստանը պարտավորվորություն է ստանձնել Թուրքիայի հանդեպ թույլ չտալ զապորոժեական կազակներին ասպատակություններ իրականացնել Ղրիմում։
1650 - Հենրի Ռոբինսոնը Լոնդոնում բացել է առաջին ամուսնական գործակալությունը։
- Հոլլանդիան ճանաչել է Անգլիայի իրավունքը Լոնգ-Այլենդ կղզու նկատմամբ
(Հյուսիսային Ամերիկա)։
1717 - տեղի է ունեցել Գվատեմալյան երկրաշարժը, որի արդյունքում մասնակի ավերվել է Գվատեմալայի մայրաքաղաք Անտիգուա-Գվատեմալան։
1739 - ըստ Բելգրադյան խաղաղության պայմանագրի Ռուսաստանը Թուրքիայից ստացել է Ազով և Օչակով քաղաքները։
1758 – ծնվել է անգլիացի ծովակալ, դերկոմս Հորացիո Նելսոնը։
1793 - անգլիական սպորտային ամսագրում առաջին անգամ հիշատակվել է թենիս սպորտային խաղը։
1829 - Լոնդոնում ներքին գործերի նախարար Ռոբերտ Պիլի հրամանով ստեղծվել է քաղաքացիական միլիցիա, որը հետագայում դարձել է Սքոթլոնդ-Յարդը։
1842 - Ուիլյամ Հենսոնը հրատարակել է շոգեշարժիչով աշխատող ինքնաթիռի իր նախագիծը, որը հետագայում նաև արտոնագրել է։
1864 - ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Չաֆֆինս-Ֆարմի ճակատամարտը։
- ստորագրվել է Լիսաբոնյան պայմանագիրը, ըստ որի որոշվել են Իսպանիայի և Պորտուգալիայի թագավորությունների սահմանները։
1885 - Անգլիայի Բլեքփուլում սկսել է երթևեկել առաջին էլեկտրական տրամվայը։
1887 - հիմնադրվել է «Համբուրգ» ֆուտբոլային ակումբը։
1897 - Բուենես-Այրեսի «Օլիմպո» թատրոնում «Կրեոլական դատ» թատերական ներկայացման պրեմերայի ժամանակ առաջին անգամ պարել են տանգո պարը։
1901 – ծնվել է իտալացի նշանավոր ֆիզիկոս, մաթեմատիկոս Էնրիկո Ֆերմին։
1902 - վախճանվել է ֆրանսիացի լրագրող, գրող Էմիլ Զոլան։
1911 - Իտալիան պատերազմ է հայտարարել Օսմանյան կայսրությանը։
1916 - «Standard Oil» ընկերության հիմնադիր Ջոն Ռոկֆելլերը դարձել է աշխարհի առաջին միլիարդատերը։
1918 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բուլղարիան կապիտուլացիայի է ենթարկվել։
1930 - Ջորջ Բեռնարդ Շոուն հրաժարվել է ստանալ պէրի տիտղոս։
1936 – ծնվել է իտալացի ճանաչված գործարար, քաղաքական գործիչ Սիլվիո Բերլուսկոնին:
1938 - կնքվել է Մյունխենյան համաձայնագիրը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի միջև, ըստ որի Չեխոսլովակին պետք է 10 օրվա մեջ Գերմանիային հանձներ Սուդեթական մարզը։
1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել են սպանությունները Կիևի մոտ գտնվող Բաբի Յարում, որի ժամանակ գերմանացիները սպանել են մոտ 60 000 հրեա, գնչու և խորհրդային ռազմագերի։
1943 - Տոկիոյի դատարանը խորհրդային հետախույզ Ռիխարդ Զորգեին դատապարտել է մահապատժի։
1954 – Փարիզում ստեղծվել է Ատոմային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը:
1957– Չելյաբինսկի մարզի Օզյորսկ ավանի «Մայակ» գործարանում տեղի է ունեցել ատոմային վթար:
1979 - Հովհաննես Պողոս 2-րդը դարձել է Իռլանդիա այցելություն կատարած առաջին Հռոմի պապը։
1984 - Կուանդա ավանում հանդիպել են Բայկալ-Ամուրյան Մագիստրալի արևմտյան և արևելյան երկաթգծային շինարարական ջոկատները, ԲԱՄ-ը ամբողջականացվել է։
2004 - Տուտատիս աստերոիդն անցել է Երկիրից չորս լուսատարի հեռավորության վրա։
Կ.Խաչիկյան