Մոսկվայի բնակելի շենքերից մեկում գազի բալոններ են պայթել. կա զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի Իլմենսկի Պրոեզդի «Սելիգեր Սիթի» բնակելի համալիրում հրդեհ է առաջացել կախովի առաստաղների տեղադրման ժամանակ օգտագործվող գազի բալոնների պայթյունի հետևանքով։
Այս մասին հայտնում են ՌԴ մայրաքաղաքի Քննչական կոմիտեից։
«Սեպտեմբերի 30-ին Մոսկվայի Իլմենսկի Պրոեզդում գտնվող բնակելի շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի բալոնների ինքնաբուխ պայթյուն և հրդեհ»,- ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հրդեհն արագ տարածվել է վերին հարկերում, բոլորին տարհանել են: Բնակիչների խոսքով՝ իրենք լսել են առնվազն վեց պայթյուն
Միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Եվս երկուսը, այդ թվում՝ մեկ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց։
Մարդու մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Մոսկվայի «Սելիգեր Սիթի» բնակելի համալիրում գազի բալոնների պայթյունի պահը ֆիքսվել է տեսանյութում։