Մեկնարկում է «Հաղթանակի և հույսի» փուլը. «Սրբազան պայքար»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆիրելի' հայրենակիցներ, մեկնարկում է Սրբազան պայքարի «Հաղթանակի և հույսի» փուլը։ Այս մասին հայտնում են «Սրբազան պայքար»-ի տելեգրամյան էջում։
«Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում։
Յուրաքանչյուրիդ մասնակցությունը խիստ կարևոր է։ Միասին մենք կվերականգնենք մեր արժանապատվությունը, մեր երկիրն ու ապագան։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,- ասվում է հաղորդագրությունում։