Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հավատում եմ, որ մի օր հանդիպելու եմ Արթուրիս». Արթուր Մարգարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արթուրս աչքի ընկնող երեխա էր, աշխույժ, աշխատասեր: Բոլորն իրեն սիրում էին: Փոքր տարիքից ուզում էր ինչ-որ բաներ անել, որ բոլորին զարմացնի, ուզում էր, որ իրեն սիրեին, գովաբանեին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիանան՝ Արթուրի մայրիկը:

Որդու դպրոցական տարիները վերհիշելիս նշում է՝ նորմալ առաջադիմություն է ունեցել: «Դպրոցում ևս սիրված էր, ուսուցիչների, տնօրենի համար կարծես սեփական երեխան լիներ: Սիրելի առարկաներից էր «Պատմությունը»: Տասը տարի նաև բռնցքամարտի է հաճախել Լիճքի բռնցքամարտի դպրոցում: Աչքի է ընկել այս սպորտաձևում, մրցումներում մշտապես առաջին տեղ է զբաղեցրել, մեդալներով ու պատվոգրերով վերադարձել տուն: Կարող էր հրաշալի բռնցքամարտիկ լինել»: Դպրոցն ավարտելուց հետո Արթուրն ընդունվել է Մարտունու Բազմագործառութային քոլեջ, որն ավարտելով՝ ստացել է ավտոմեխանիկի որակավորում: Երբ հարցնում եմ Արթուրի երազանքների մասին, մայրիկը մտովի տեղափոխվում է 2022 թ.սեպտեմբերի 12: «Առավոտյան 9-ից 10-ի կողմերն էր, Արթուրս զանգահարեց՝ ժամը վեցին պիտի պապայի հետ անպայման խոսեմ: Հայրիկն արտագնա աշխատանքի էր մեկնել, ասֆալտապատման բավականին խոշոր պատվեր ուներ:

«Պապայիս կասես, եթե ամեն ինչ հաջող գնա ու գործը ստացվի, թող ինձ համար խանութ բացի գյուղում: Խանութի անունը որոշել եմ ու քեռիին ասել»: Ուզում էր, որ հայրիկը հեշտ աշխատանք կատարի, այլևս չմեկնի արտագնա աշխատանքի, մտահոգվում էր նրա առողջության մասին: Ուզում էր հայրիկի, եղբոր համար մշտական աշխատանք ապահովել հայրենիքում: Բայց երբ պատերազմն սկսվեց, ամուսինս վերադարձավ Հայաստան, բնականաբար, գործերն էլ չստացվեցին, ու Արթուրիս երազանքն անկատար մնաց»: 2021 թ.-ի մարտի 31-ին Արթուրը մեկնել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է նախ՝ Խնձորեսկում, հետո՝ Գորիսի «Զանգեր» զորամասում: Երբ հարցնում եմ ծառայության մեկնելու Արթուրի ցանկության և ծառայության ամիսների ընթացքի մասին, մայրիկը կրկին հիշողություններով ոչ վաղ անցյալ՝ 2020 թ. սեպտեմբեր է ուղևորվում, երբ սկսվել էր 44-օրյա պատերազմը:

«Զայրանում էր, որ չի կարող մասնակցել ռազմական գործողություններին, ու պետք է մի բան աներ: Արթուրը մեր տանից մոտ հինգ պարկ կարտոֆիլ, բազմաթիվ պահածոներ, ջրով շշեր, անվադողեր ուղարկեց առաջնագիծ։ Երկու գիշեր Արթուրս շատ ուշ եկավ տուն, առաջին անգամ էր նման բան լինում: Մեքենաներից ցեմենտ էր դատարկել և սեփական աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը՝ երկու հարյուր հազար դրամ, ուղարկել էր առաջնագիծ: Չծառայելու մասին երբեք խոսք չի եղել: Նա ընդդիմանում էր անգամ նման մտքերին: Ծառայությունը լավ էր անցնում: Արթուրս անվախ էր, բոլորի կողմից շատ սիրված: Նրանք, ովքեր պատերազմից վերադարձել են, պատմում են, թե որքան լավ ծառայակից ընկեր է եղել նա, խիզախ զինվոր: Միշտ կանգնած է եղել իր ընկերների կողքին, նաև նրանց, ովքեր ունեցել են իր օգնության կարիքը: Եթե անգամ ինչ-որ խնդիրներ են եղել, նա դրանք լուծել է ինքնուրույն, առանց մեզ որևէ բան պատմելու, նեղություն տալու»:

Իսկ հետո` 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: «Արթուրս եղել է առաջին դիտակետում՝ բարձունքում: Տիրապետում էր ПК տեսակի զենքին: Հարձակումը սկսվելուց Արթուրս զանգահարել է տղաներից մեկին, ասել՝ դուրս կգաք, փրկվելու շանս չկա: Ընկերն ասել էր՝ դու էլ կիջնես դիրքից: Արթուրս արձագանքել էր՝ եթե այստեղից կրակ չլինի, մեր տղերքը չեն կարողանա նահանջել»: Արթուրն ապահովել է իր մի շարք ընկերների նահանջը դեպի թիկունք, փրկել է մի շարք վիրավորների, որոնց շալակելով տեղափոխել է թիկունք, իսկ հետո վերադարձել և շարունակել մարտը։ «Արթուրս իր դիրքից չի նահանջել, իր ПК-ն շարունակել է աշխատել մինչև առավոտյան վեցը: Թշնամին իր ԱԹՍ-ներն ու սնարյադներն ուղարկել է հենց իր բարձունքի վրա, որպեսզի թուլացնի Արթուրիս պահած դիրքը, արդյունքում գրավի նաև ներքևի դիրքերը: 29 զոհ մեր կողմից է եղել այդ բարձունքի հատվածում, իսկ թշնամին մի քանի հարյուրի հասնող լեշ է հավաքել նույն տեղից: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես են կռվել մեր տղաները: Մեր 29 լուսավոր տղաները կենաց-մահու պայքար են մղել թշնամու դեմ»: Մայրիկը կրկին հիշողություններով վերադառնում է ոչ վաղ անցյալ:

«Իմ երեխեն հուլիսի 28-ին եկավ արձակուրդ, օգոստոսի 4-ին հետ գնաց, 12-ին բարձրացավ դիրքեր Սև լճի տարածքում: Մի քանի օր հետո այդտեղ լարվածություն էր նկատվել: Ես էլ կարդացի այդ մասին: Կապ չէի կարողանում հաստատել իր հետ, հետո երեկոյան զանգահարեց: Ասաց, որ ամեն ինչ կարգին է, իջել են, որ լողանան, հանգստանան ու կրկին դիրքեր բարձրանան: Հետո պատմեց, որ իրենց իջեցրել են դիրքից ու այն առանց մարտի տվել թշնամուն: Արթուրս ասաց՝ բայց մյուս դիրքի համար պատերազմ կլինի, ուղղակի չգիտեմ, թե ով կլինի այդ ժամանակ այդ դիրքում»: 2022 թ.-ի պատերազմն ինքն իրենով անպատասխան մնացած հարցերի ամբողջություն է: Սեպտեմբերի 13-ի առավոտյան Արթուրը բեկորային վիրավորում է ստանում: Նա անմահանում է Իշխանասարում:

«Թե քանի ժամ է այդպես մնացել, չգիտեմ: Թշնամին այդ դիրք չի բարձրացել մի քանի օր, նա թշնամու ձեռքում չի հայտնվել: Կարմիր խաչն է իմ տղային իջեցրել դիրքից: Տասն օր անց Արթուրս տանն էր»: Ապրելու ուժի մասին: «Շատերն ասում էին, որ էլի երեխա ունենամ, գուցե դա դառնա իմ փրկությունը, սփոփանքը: Բայց ոչ ոք չի կարող իմ Արթուրին փոխարինել: Ինքնասպանության մտքեր ունեի, չէի ուզում ապրել: Ինձ ասում էին՝ մյուս տղայովդ մխիթարվի, նրա համար ապրիր: Բայց նման պահերին ցավն այնքան մեծ է, որ որևէ մեկի մասին մտածել չես կարող: Ու այս ծանր օրերում ինձ ուժ տվեց հավատը: Հավատում եմ, որ մի օր հանդիպելու եմ Արթուրիս»:

Հ. Գ. - Արթուր Մարգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է հայրենի Լիճք գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի
Ամենադիտված