Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ, ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն. 9 անձ կալանավորվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավարտվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև՝ թմրամիջոցների մաքսանենգության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ինը մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչությունում, ապա ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննությամբ, ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համագործակցությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, տևական ժամանակ թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և ՀՀ տարածքում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու դիտավորությամբ, 2022թ. ընթացքում ստեղծել է հանցավոր կազմակերպություն։ Դրա կազմում ընդգրկել է քննությամբ պարզված ՀՀ չորս և դեռևս չպարզված այլ անձանց՝ որպես հանցավոր կազմակերպության ղեկավար ապահովելով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցների՝ առանց մաքսային հսկողության տեղափոխումը ՀՀ տարածք, որոնք հետագայում ԻԻՀ-ի հետ սահմանին հարակից տարածքներում հանձնել է հանցավոր կազմակերպության մասնակիցներին կամ նրանց առաջադրանքով գործող անձանց:

Վերջիններս իրենց հերթին հանցավոր կազմակերպության անդամներ չհանդիսացող թվով հինգ և դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց միջոցով ապահովել են թմրամիջոցների ձեռք բերելն ու փոխադրելը Հայաստանի տարածքում, ապա նաև՝ դրանց ապօրինի իրացումը:

Պարզվել է, որ ՀՀ տարածքում թմրամիջոցների ապօրինի իրացում կատարելու նպատակով հանցավոր կազմակերպության անդամների կողմից ստեղծվել են տարատեսակ թմրամիջոցների ինչպես մանրածախ, այնպես էլ՝ մեծածախ վաճառքով զբաղվող տելեգրամյան շուրջ մեկ տասնյակից ավելի խանութ-հարթակներ։ Դրանց գործունեության ընթացքում կրիպտոարժույթի միջոցով վճարումները ստանալուց հետո թմրամիջոցների գտնվելու թաքստոցների վերաբերյալ տեղեկություններ են հայտնել ձեռք բերման ցանկություն հայտնող անձանց։

Բացի այդ, մեծաքանակ թմրամիջոցների գտնվելու վայրերի վերաբերյալ տեղեկություններ են տրամադրել նմանատիպ հանցավոր գործունեությամբ զբաղվող տելեգրամյան խանութ–հարթակներին՝ այդ կերպ ապահովելով վերջիններիս կողմից հետագայում իրացման ենթակա թմրամիջոցների խմբաքանակը։

ԻԻՀ քաղաքացին, 2023թ. սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, մաքսանենգությամբ քրեական վարույթով ինքնությունը դեռևս չպարզված անձի կողմից նետելու եղանակով, ՀՀ պետական սահմանով Հայաստանի տարածք ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն ընդհանուր 2.3կգ. քաշով «Մեթամֆետամին», «Մարիխուանա» և «MDMB(N)-022» տեսակի թմրամիջոցներ։ Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, դրանք իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել Սյունիքի մարզի՝ ԻԻՀ և ՀՀ պետական սահմանի հատված մեկնած հանցավոր կազմակերպության անդամները, որից հետո կազմակերպվել է թմրամիջոցների ապօրինի պահումն ու իրացումը:

Պարզվել է նաև որ թմրամիջոցների մի մասն իրացվել է խմբի անդամների կողմից կառավարվող տելեգրամյան հավելվածի շուրջ մեկ տասնյակ խանութ-հարթակների միջոցով։

Նշյալ խմբաքանակից մնացած  «Մեթամֆետամին», «Մարիխուանա» MDMB(N)-022 թմրամիջոցների մասերը, «Կանեփ» տեսակի խոտաբույսերի սերմերը, ինչպես նաև   թմրամիջոցների իրացմանն առնչվող մի շարք իրեր և առարկաներ հայտնաբերվել և առգրավվել են կատարված խուզարկություններով:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ թմրամիջոցների հերթական խմբաքանակն ԻԻՀ քաղաքացին ՀՀ տարածք է տեղափոխել 2024 թվականի փետրվարի 16-ին:

 Ըստ ստացված տվյալների՝ քրեական վարույթով ինքնությունը դեռևս չպարզված անձի կողմից նետելու եղանակով պետական սահմանով դեպի ՀՀ տարածք ապօրինի տեղափոխվել է «Մեթադոն»-ի թվով 1500 հատ հաբ, 995 գրամ քաշով «Մեթամֆետամին» և ավելի քան 10կգ. քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, խմբի առաջադրանքով, նույն օրը ԻԻՀ և ՀՀ պետական սահման մեկնած՝ Սյունիքի մարզից հանցավոր կազմակերպության անդամներ չհանդիսացող 4 անձինք թմրամիջոցների հիշյալ խմբաքանակի մեծ մասը՝  ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով 80,0 գրամ ընդհանուր քաշով «Մեթադոն» և 8851,35 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների փաթեթները ապօրինի տեղափոխել և հանցավոր կազմակերպության անդամ չհանդիսացող անձանցից մեկի օժանդակությամբ ապօրինի պահել են վերջինիս տան մոտակա տարածքում, իսկ մյուս մասն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել տեղափոխել՝ թողնելով անմիջապես ԻԻՀ և ՀՀ պետական սահմանի մոտ։

2024թ. փետրվարի 17-ին հիշյալ անձինք ձերբակալվել են ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից, իսկ թմրամիջոցները պարունակող փաթեթները հայտնաբերվել ու վերցվել են քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում, դրանց մի մասն էլ  հայտնաբերվել և վերցվել է ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից՝ ԻԻՀ և ՀՀ պետական սահմանի մոտ։

Արդյունքում՝ հանցավոր կազմակերպության անդամները և հանցավոր կազմակերպության անդամներ չհանդիսացող վերը նշված անձինք առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 12կգ. քաշով «Մեթամֆետամին», «Մարիխուանա» և «Մեթադոն» տեսակի թմրամիջոցները իրացման նպատակով ապօրինի ձեռք բերելու, տեղափոխելու, պահելու և իրացնելու իրենց հանցավոր մտադրությունը չեն կարողացել ավարտին հասցնել՝ բացահայտվելու հանգամանքով պայմանավորված:

Քննությամբ հիմնավորվել է նաև, որ հանցավոր կազմակերպության անդամները թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների՝ 89,283,483 ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու նպատակով ի սկզբանե տելեգրամյան հավելվածում թմրամիջոցների իրացման համար ստեղծված խանութ-հարթակներով հաճախորդներին տրամադրել են պարբերաբար փոփոխվող կրիպտոարժույթային դրամապանակներ։

Դրան զուգահեռ «Բինանս» հաթակում և «Idram» վճարահաշվարկային համակարգում գրանցել են իրենց անձնական տվյալներով նույնականացված էլեկտրոնային դրամապանակներ: Այնուհետև, իրենց կողմից վարվող դրամապանակներին փոխանցվող գումարները ստանալուց հետո, դրանք փոխանցել են ՀՀ տարածքում գործող և «Տելեգրամ» հավելվածում կրիպտոարժույթների փոխանակմամբ զբաղվող Ա/Ձ  ընկերություններին, իսկ փոխանակման արդյունքում ստացված ՀՀ դրամը հրահանգել են փոխանցել թե´ իրենց և թե´ իրենց հետ փոխկապակցված անձանց անուններով բացված էլեկտրոնային դրամապանակներին, խաղային հաշիվներին, որոշ դեպքերում՝ բանկային քարտերին։

Այդ կերպ հանցավոր խմբի անդամները կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 89մլն. ՀՀ դրամի լվացում, ինչը կանխիկացվել և տնօրինվել է վերջիններիս կողմից։

Նախաքննական մարմնի և ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված համատեղ գործողությունների արդյունքում հանցավոր խմբի ղեկավարը, խմբի անդամներից 4-ը և խմբի անդամ չհանդիսացող 4 անձ հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

ԻԻՀ-քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (երկու դրվագ) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (երկու դրվագ):

Համապատասխան մեղադրանքներ են ներկայացվել նաև մյուս 8 անձանց։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նշված ինն անձի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Հանցավոր խմբի՝ ինքնությունը չպարզված անդամների մասով նախաքննությունը շարունակվում է:

Մեծաթիվ ոստիկանական ուժեր՝ Բերդավանում․ ինչ է հայտնիԱդրբեջանը նորից օկուպացված Արցախում հուշարձաններ է ավերել Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերել են ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդի մարմինը Հնդկաստան-Պակիստան հակամարտության աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ»«Բումերանգի էֆեկտը». ՔՊ-ն քաղում է իր ցանած ատելության պտուղները Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է Հայկական եվրոբոնդերն ու թուրք-ադրբեջանական գումարները Ի՞նչ մտավախություն ունեն Բաքվում. «Փաստ»«Իրերով ելքի մոտ». Հայաստանում խոսում են Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու մասին, բայց կա մի նրբերանգ Արդարացնելը հասկանալի է, բայց ո՞վ է պատասխան տալու նրանց, նրանց ընտանիքներին․ Աբրահամյան Աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության օդանավը, 113 ուղևորները զոհվել են․ պատմության այս օրը (03 մայիս)«Ամեն ինչի դեմ պայքարեցինք, ամեն ինչին հաղթեցինք, բայց պատերազմի դեմ անզոր եղանք». սերժանտ Հայկ Մուրադյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Կուտականի դիրքերում. «Փաստ»Կրասնոդարի երկրամասը ենթարկվել է զանգվածային հարձակմանԵրկիրը ծածկվելու է երկարատև մագնիսական փոթորիկներով «Հրամայականն է ապրել ու արարել՝ հանուն այն հայրենիքի, որի սահմաններն անառիկ պահելու համար տղաներն ամենաթանկ գինն են վճարել». ընթերցողի սեղանին է «Նժդեհի հետնորդները» գիրքը. «Փաստ»Անոմալ եղանակը շարունակվում է. գիշերը սպասվում է մինչև -5 աստիճան ցրտահարություն. ՌԴԱդրբեջանի կեղծարարության մասշտաբները սահմաններ չեն ճանաչում. «Փաստ»Տնտեսական աճի պատրանքի ստվերոտ կողմերն ու խաբկանքը. «Փաստ»Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվել«Երբ պոպուլիստները պարբերաբար ձախողվում են, նորից փորձում են իրենց քաղաքական դիվիդենտները ստանալ՝ վնասելով հանրային շահը». «Փաստ»Անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել է Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիան. «Փաստ»Մայիսի 5-ին և 6-ին գազ չի լինելու. հասցեներ Մայիսի 5-ին և 6-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Հայաստանցի գնորդների ու վաճառողների թիվը կրկնապատկվել է. «Փաստ»«Հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է». «Փաստ»«Միջուկային բազան դարձրել են անասնագոմ». նախկին նախարարը փակագծեր է բացում. «Փաստ»Քաղաքական «կատակներ»՝ ճշմարտության սարսափելի բաժնով. «Փաստ»Անկախները վարչապետի թեկնածու կառաջադրեն․ «Հրապարակ» ԱԺ լիագումար նստաշրջանը թեժ կլինի․ «Ժողովուրդ» Հասարակությունն ամենևին էլ «քնած» չէ, ու դա շատ է նյարդայնացնում իշխանություններին. «Փաստ»ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում. «Հրապարակ» Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37. «Ժողովուրդ» Հանրահայտ Time Magazine-ն անդրադարձել է Հայաստանին. ի՞նչն է պարբերականը գնահատել որպես ազգային հարստություն. «Փաստ»Պետք չէ Յամալին համեմատել Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի կամ Դիեգո Մարադոնայի հետ. Մունիր ՆասրաուիԴատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներ. ԱՆ քրեակատարողական ծառայությունԵրևանում հնդիկները մուտք են գործել իրենց հայրենակցի տուն, նրան և կնոջը ծեծի ենթարկել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով հափշտակել են 100 հազար դրամ և բջջային հեռախոսներՈսկե գնդակի թարմացված վարկանիշը նոր ֆավորիտ ունի` ըստ Goal-ի Կլոդ Մոնեի հայտնի բնապատկերն աճուրդում կվաճառվի 30-50 մլն դոլարով «Ինձ համար լավագույնի վառ օրինակը եղել է մայրս` Սյուզան Մարգարյանը»․ Սիրուշո Համաշխարհային ավտոարտադրությունը կնվազի 2%-ով՝ ԱՄՆ մաքսատուրքերի պատճառով. S&PԱրտաշատի բնակարաններից մեկից գողություն կատարած անձը հայտնաբերվել է (տեսանյութ)Մայիս ամսվա կենսաթոշակի մասին Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում. Ֆրանսիայի ԱԳ նախարարՌԴ օդային տարածքում 121 ուկրաինական ԱԹՍ է խոցվել ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. եկել է ուղիղ բանակցությունների ժամանակը. ՊետդեպԹրամփը մայիսի 8-ը հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակի օրԹրամփն իր ծննդյան օրը շռնդալից միջոցառում է նախատեսել Մեկ օրում 12 ավտովթարից 14 մարդ է տուժել․ օպերատիվ իրավիճակը՝ ՀՀ-ում Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. «BMW»-ն հայտնվել է Դեբեդ գետում. 1 հոգի փրկվել է, մյուսին փրկարարները որոնում են
Ամենադիտված