ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական զորքերը «Իսկանդեր-Մ»-ի հարվածով Խերսոնի մարզում ոչնչացրել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի 37-րդ բրիգադի ղեկավար կազմի մինչև 60 մարդ: Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
Գերատեսչության տվյալներով՝ հարվածի հետևանքով ոչնչացվել է երեք միկրոավտոբուս, 12 միավոր մարդատար ավտոմոբիլային տեխնիկա և ղեկավար կազմի մինչև 60 մարդ: