Երևանում «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոց է տեղափոխվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Հայկազ Գ.-ն իր վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Զովք» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել ճանապարհի չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Սամվել Խ.-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և օգնել է օպերատիվորեն վթարի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի ավագ պարեկ Հայկ Ղազարյանին և կրտսեր պարեկ Վիրապ Ասատրյանին վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով են վիրավորին տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։