Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2022 թվականի փետրվարին Ուկրաինայում սկսված պատերազմից հետո, ի հեճուկս առկա վատատեսական սպասումների, Հայաստանի տնտեսությունը սկսեց բարձր աճ գրանցել։ Աճի աղբյուրը սկզբնական շրջանում Հայաստան տեղափոխված ռուսաստանցի ռելոկանտներն էին, որոնք իրենց հետ նաև կապիտալ էին բերում մեր երկիր։ Բայց որոշ ժամանակ անց ռելոկանտները նախընտրեցին հեռանալ, քանի որ Հայաստանում առկա միջավայրը բարենպաստ չէր, վարձակալության գներն արհեստականորեն բարձրացվել էին, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանում իրավիճակը սկսեց բարելավվել։ Ռելոկանտների հեռանալուց հետո Հայաստանի տնտեսությունում բարձր աճը շարունակվեց արդեն վերարտահանման արդյունքում։ Սկզբից զարկ տրվեց արևմտյան ծագման ավտոմեքենաների, տեխնիկայի ու սարքավորումների վերարտահանմանը դեպի Ռուսաստան, սակայն Արևմուտքի կողմից ճնշումների ու պատժամիջոցների սպառնալիքի պատճառով այս ապրանքների վերարտահանման ուղին փակվեց։

Իսկ որոշ ժամանակ անց տնտեսության աճն արդեն հենվում էր Ռուսաստանից ներկրված թանկարժեք քարերի ու ոսկերչական ապրանքների հումքի ներկրման, ապա վերարտահանման վրա՝ հիմնականում դեպի ԱՄԷ և Չինաստան։ Բայց ոսկերչական ապրանքների վերարտահանման տեմպերը վերջին շրջանում անկում են ապրում։ Ինչպես տեսնում ենք, արտաքին իրավիճակը մշտական փոփոխությունների մեջ է, ու Հայաստանի տնտեսությունը կախված է այդ փոփոխություններից։ Միևնույն ժամանակ, մեր տնտեսական միջավայրի համար արտաքին բարենպաստ պայմանները ևս սկսում են փոխվել։ Ու մինչ վերարտահանման մասնաբաժինը նվազում է, տնտեսության մյուս ճյուղերում առկա բարդ իրավիճակն ավելի տեսանելի է դառնում։ «Լույս» հիմնադրամի՝ վերջերս իրականացրած վերլուծությունում արձանագրվում է, որ տնտեսական ակտիվության աճի տեմպն աստիճանաբար դանդաղում է, քանի որ բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են։

Եվ ուշագրավ է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին հուլիսի նկատմամբ կազմել է 5,6 %` դանդաղելով 0,6 տոկոսային կետով։ Հունվար-օգոստոս ամիսների տնտեսական ակտիվությունը նույնպես դանդաղել է՝ կազմելով 9 %` հունվար-հուլիսի համեմատ դանդաղելով դարձյալ 0,6 տոկոսային կետով: Տնտեսական ակտիվության աստիճանական նվազեցումն իր արտացոլումն է գտնելու նաև ֆինանսական գլխավոր փաստաթղթում՝ տարեկան բյուջեում։ Եվ եթե կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում նշվում է տարեկան նվազագույնը 7 % աճի ցուցանիշ ապահովելու մասին, ապա 2025 թվականի բյուջեի նախագծում, որը վերջերս հաստատվեց կառավարության նիստում, կանխատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ։ Այսինքն, իշխանությունները ևս գիտակցում են, որ տնտեսական խնդիրների առաջ ենք կանգնելու, ու մի շարք ճյուղերում իսկապես մտահոգիչ իրավիճակ է։

Արդյունաբերության ոլորտում նկատվող աճը շարունակել է պայմանավորված լինել հիմնականում մշակող արդյունաբերության աճով ու աստիճանաբար դանդաղում է՝ հունիս-օգոստոս ամիսներին կազմելով միջինը 1,9 %: Շինարարության ոլորտում աճի տեմպը չնայած դեռևս բարձր մակարդակում է, սակայն աստիճանաբար դանդաղեցման միտումները խորանում են։ Արտահանման ցուցանիշները նույնպես մտահոգության առարկա են: Եթե հանում ենք ոսկերչական գործունեության հատվածը, ապա ընդհանուր արտահանման անկումն այս ոլորտում հունվար-հուլիսին կազմել է 12,1 %։ Ու բացի «հանքահումքային արտադրանք» և «բուսական ծագման արտադրանք» ապրանքախմբերից, մնացած ուղղություններով արտահանման ծավալները բացասական կամ գրեթե զրոյական կերպով են ազդել ընդհանուր արտահանման աճի տեմպերի վրա։ Եվ պարզ է, որ եթե տնտեսական ակտիվությունը նվազելու դաշտ է թևակոխում, ապա դրա արդյունքում նվազում են նաև բյուջեի եկամուտները։

Արդյունքում բյուջեի ծախսերը շարունակում են էականորեն բարձր մնալ եկամուտներից, ինչի հետևանքով բյուջեի պակասուրդն աճում է: Մյուս կողմից էլ՝ պետական բյուջեի վրա մեծանում է ճնշումը, քանի որ պետական պարտքը մեծ արագությամբ աճում է՝ օգոստոսի վերջի դրությամբ կազմելով 12,5 մլրդ դոլար՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճելով 9,5 %-ով։ Իսկ կառավարության պարտքի ծավալը նույն ժամանակահատվածում հասել է 11,9 մլրդ դոլարի՝ աճելով 10,1 %-ով։ Հայաստանի տնտեսության մեջ նկատվող այսպիսի գործընթացները վկայում են, որ երկիրը տնտեսական բարեփոխումների ու նորարարական մոտեցումների կարիք ունի, այլապես արտաքին բարենպաստ պայմանների վերացման պարագայում տնտեսական աճի նվազումը ի վերջո մեզ կանգնեցնելու է անկման շեմին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում Մեսսիի և Ռոնալդուի ժամանակներն անցել են. Ռոդրի
Ամենադիտված