Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեխնոլոգիաների զարգացումն ազդում է ոչ միայն մարդկային պարզ շփումների որակի վրա, այլև, տալով մեզ լայն հնարավորություններ, «կտրում» է թատրոնից, զբոսանքից, հանդիպումներից: Վանաձորի տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Սևակ Սարգսյանը, օրինակ՝ երբևէ չի համաձայնել այն կարծիքի հետ, որ տեխնոլոգիական զարգացումը ինչ-որ պահի կարող է թատրոնին դուրս մղել մեր կյանքից: «Ժամանակին, երբ նոր-նոր ստեղծվում էր կինոն, այդ կանխատեսումը կար, ասում էին՝ թատրոնն արդեն կգնա մարելու, եթե ֆիլմը կա, էլ ի՞նչ թատրոն:

Ժամանակը ցույց տվեց, որ թատրոնը մնաց իր դիրքում: Հետո հեռուստատեսությունը մտավ բոլորի տուն, կրկին ասում էին՝ էլ ո՞վ կգնա թատրոն, հատկապես, երբ հնարավոր է՝ թատրոնը, հեռուստաներկայացումների տեսքով, հասցնել մարդկանց տներ: Կյանքը ցույց տվեց, որ դա սխալ կանխատեսում էր: Թատրոնը մնաց իր բարձրության վրա՝ շարունակելով իրականացնել իր առաքելությունը, և հընթացս կատարելագործվեց: Հատկապես տիկնիկային թատրոնների պարագայում այդ հարցը մշտապես առաջ է մղվում՝ կարո՞ղ են տեխնոլոգիաները հետին պլան մղել այն: Տիկնիկային թատրոնի պարագայում մեր հանդիսատեսը երեխաներն են, որոնց հետաքրքրությունը հեռախոսների, պլանշետների և, ընդհանուր առմամբ, համացանցի սահմաններում է:Եվ հաճախ էինք կարծիքներ լսում, որ երեխաները թատրոն չեն այցելի:

Բայց կյանքը և վերջին տարիների մեր աշխատանքը ցույց տվեցին, որ այս կանխատեսումը սխալ էր: Մեր թատրոնի գործունեության վիճակագրությանը հետևելով՝ տեսնում ենք, որ տարին տարվա համեմատ ունենում ենք հանդիսատեսի թվաքանակի աճ: Համացանցային անկյանք աշխարհում սկզբունքորեն մարդկային ոչ մի էմոցիա չկա, այս պարագայում, կարծես, երեխաների շրջանում առավել շատացել է հետաքրքրությունը բեմական արվեստի նկատմամբ: Վերջին շրջանում դա ավելի եմ նկատել: Երեխաները համացանցային տիրույթում աներևակայելի բաներ են տեսնում, գաղափարներ, որոնց հնարավոր է ինչ-ինչ տեխնոլոգիաներով կենդանություն հաղորդել, օրինակ՝ արհեստական բանականության միջոցով: Բայց այդ նույն երեխան գալիս է տիկնիկային թատրոն, և ուղղակի պետք է տեսնել նրա հայացքը, դեմքի արտահայտությունը, երբ նա կենդանի շփման մեջ է մտնում տիկնիկի հետ:

Համոզվում եմ, որ ինչքան էլ տեխնոլոգիաները, կինոն ու հեռուստատեսությունը զարգանան, համացանցային ու սոցիալական հարթակներ ստեղծվեն, այնուամենայնիվ, մարդու մեջ ծնված օրվանից կա բնական պահանջ կենդանի շփման բոլոր ասպարեզներում: Թատրոնը լիուլի սպասարկում է մարդու այդ պահանջմունքը՝ կենդանի շփում և դերակատարում: Մարդը կարողանում է երկուստեք շփումը տեսնել, զգալ, ունենալ ավելի ազնիվ և ուղիղ զգացողություններ բեմական արվեստի հետ: Այդ իմաստով վստահ եմ, որ տեխնոլոգիաները չեն կարողանալու թատրոնին խեղճացնել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սարգսյանը:

Այս ամենին զուգահեռ թատրոնը ևս փորձում է ժամանակի պահանջներին համահունչ քայլել, նորամուծություններից հետ չմնալ: «Եթե ժամանակի հետ չքայլեցինք, միանշանակ կորուստներ կունենանք: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Այսօր կարևոր է նորագույն տեխնոլոգիաներն օգտագործել բեմական գործունեության մեջ, որպեսզի մեր հանդիսատեսն իր կյանքի ու առօրյայի ինչ-ինչ իրավիճակներ նաև բեմում տեսնի և հասկանա, որ այն, ինչ ունի իր կյանքում, ինչ կատարվում է իր միջավայրում, նա կարող է տեսնել նաև բեմում: Այդ իմաստով ձգտում ենք նաև նորարարությունների, փոփոխությունների, ավելի կատարելագործման:

Հիմա այնպիսի ճոխությամբ ու գեղեցկությամբ մուլտֆիլմեր ու մուլտհերոսներ են ստեղծվում, որ ժամանակակից երեխային հնարավոր չէ հին տարբերակի տիկնիկներով զարմացնել: Նորարարությունն այն պետք է լինի, որ բեմական միջավայրը, որտեղ երեխան պետք է նստի և դիտի ներկայացումը, իր գույներով և մնացյալով չզիջի այն ամենին, ինչը երեխան իր առօրյայում տեսնում է: Նա թատրոնում չպետք է անգույն միջավայր տեսնի: Թատրոնը պետք է գունեղ լինի: Մեր խնդիրն է յուրաքանչյուր հաջորդ ներկայացում ավելի կատարելագործել, տեխնիկապես հագեցած տիկնիկներ ստեղծել, լուսային ավելի գեղեցիկ էֆեկտներ ապահովել: Այժմ ներկայացումներում շատացել են տեխնիկական էֆեկտները: Եթե նախկինում կարող էինք ունենալ դասական ձևաչափի ներկայացում, և դրանում պայմանականություններ շատ կլինեին, ապա հիմա փորձում ենք այդ պայմանականությունները երբեմն փոխարինել տեխնիկական էֆեկտներով, որոնք ավելի իրական ու ազդեցիկ կդարձնեն տեսարանը: Սա շատ կարևոր է: Պիտի կարողանանք համացանցային գեղեցիկ տեսանյութերին այլընտրանք առաջարկել»,-նշում է մեր զրուցակիցը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով, տիկնիկային թատրոնների պարագայում խաղացանկի կազմումը մի փոքր այլ սկզբունքով է իրականացվում: «Եթե դրամատիկ թատրոնները դրանք կարող են թողնել առավելապես բեմադրիչների ճաշակին, ապա մանկական թատրոնների պարագայում պետք է ուշադրություն դարձնենք դպրոցական ծրագրերին: Վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար ծրագրեր է իրականացնում՝ և՛ դրամաշնորհային, և՛ դպրոցական բաժանորդային ծրագիրը, որի մաս է նաև Վանաձորի տիկնիկային թատրոնը: Այդ իմաստով պետք է խաղացանկը կազմելիս համահունչ քայլենք պետական քաղաքականությանը և, մասնավորապես, կրթական ծրագրերին, որպեսզի երեխաների համար, որոնք դպրոցում այս կամ այն հեղինակի ստեղծագործությունների հետ են ծանոթանում, հնարավորություն ստեղծվի նաև այդ հեղինակի որևէ ստեղծագործություն տեսնել բեմական միջավայրում»,-ընդգծում է նա: Զրույցների ընթացքում փորձում ենք անդրադառնալ նաև առկա խնդիրներին: «Երբ վերջին տարիներին հնչում էր հարցը, թե ի՞նչ խնդիրներ ունի Վանաձորի տիկնիկային թատրոնը, անդրադառնում էինք մեր ամենացավոտ կողմին՝ թատրոնի շենքային պայմաններին, որոնք, մեղմ ասած, հեռու էին ստեղծագործական միջավայրից: Երբ նույն հարցն ինձ տալիս են 2024 թ.-ին, պատասխանում եմ՝ այս պահին թատրոնն իր առջև ունի մեկ խնդիր, այն է՝ ստեղծել որակյալ, բարձրակարգ և ճաշակով ներկայացումներ: 2023 թ.ին կառավարություն և համայնք սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ վերակառուցվեց տիկնիկային թատրոնի շենքը: Հիմա սպասման ռեժիմի մեջ ենք, որ մուտք գործենք մեր նոր շենք: Կան աշխատանքային բոլոր անհրաժեշտ պայմանները, ենթակառուցվածքները, և մեզ՝ որպես թատրոնի աշխատողներ և ծառայողներ, մնում է մեկ խնդիր՝ ստեղծել բարձրաճաշակ, գեղեցիկ ու որակյալ ներկայացումներ»,-ասում է թատրոնի տնօրենը:

Հետաքրքրվում ենք՝ ինչպե՞ս է թատրոնում տեղի ունենում տիկնիկավարների սերնդափոխությունը: «Վանաձորի տիկնիկային թատրոնը ստեղծվել է 1992 թ.-ին, բայց ունենք փաստական տվյալներ, որ 1960-70ական թվականներից Վանաձոր քաղաքում պարբերաբար ստեղծվել են տարբեր տիկնիկային թատերախմբեր, թատրոններ, որոնք գործունեություն են իրականացրել: Այս ամբողջ շղթան 1992 թ.-ին ի մի է բերվել «Վանաձորի տիկնիկային թատրոն» ՀՈԱԿ-ի կազմի մեջ: Այս պահին թատրոնի ստեղծագործական կազմը կարելի է բաժանել երեք սերնդի: Արտիստ ունենք, որ թատրոնի ստեղծման օրվանից աշխատում է այստեղ, մյուսը՝ թատրոնում արդեն 10-15 տարվա աշխատանքային գործունեություն է ծավալել, և ունենք երիտասարդ արտիստներ: Մեր քաղաքում գործում է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը, այն հրաշալի կադրեր է պատրաստում: Այսօր քաղաքի թատրոններում ստեղծագործող արտիստների զգալի մասն այդ ինստիտուտի շրջանավարտներն են:

Ցավոք, ինստիտուտը չունի բաժին, որտեղ կպատրաստվեին տիկնիկավարներ մեր թատրոնի համար: Դա ունի իր պատճառը, քաղաքում այդ մեկ տիկնիկային թատրոնն է, անձնակազմն էլ այնքան մեծ չէ, որ պահանջարկ լինի: Դա փորձում ենք լրացնել հետևյալ կերպ. համագործակցելով ինստիտուտի հետ՝ հրավիրում ենք ուսանողների, որոնք ներգրավվում են ներկայացումների մեջ, և զուգահեռ մեր փորձառու արտիստները նրանց հետ վարպետության դասեր են անցկացնում և կարողանում են իրենց փորձը փոխանցել երիտասարդներին: Այսպիսով՝ կկարողանանք սերնդափոխության պրոցեսն անխափան իրականացնել, որպեսզի հանկարծ ինչ-որ պահի փաստի առաջ չկանգնենք՝ հասկանալով, որ, օրինակ՝ չունենք երիտասարդ տիկնիկավարներ, որոնք կկարողանան շարունակել խաղացանկը»,-եզրափակում է Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Հաջորդ տարվա գարնանից ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը կնվազի ու կվերաբերվի կոնկրետ խմբերի 44-օրյայի մասնակիցը ոստիկանությանը հայտնել է, թե ինչ է թողել Արմավիրի աղբանոցում
Ամենադիտված