Հռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել աշխարհում խաղաղության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ գնալու է Հռոմի Սանտա Մարիա Մաջորեի բազիլիկ և այնտեղ աղոթք է հղելու Տիրամորը՝ աշխարհի համար խնդրելով խաղաղություն։ Պապը բոլորին կոչ է արել հոկտեմբերի 7-ին միանալ խաղաղության աղոթքին։
«Հաջորդ կիրակի ես կգնամ Սանտա Մարիա Մաջորեի բազիլիկ, որտեղ կհայցեմ Սուրբ Կույս Մարիամի բարեխոսությունը, կխնդրեմ, որ նա խաղաղություն պարգևի աշխարհին։ Հաջորդ կիրակին՝ հոկտեմբերի 7-ը, խնդրում եմ բոլորին նվիրել ծոմապահությանը և խաղաղության աղոթքին»,- ասել է Հռոմի Պապը։